ԱՍՀՆ «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ

ԱՍՀՆ «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ

Share

Կենտրոնը խնամք է տրամադրում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին։

ՀՀ ԱՍՀՆ «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ՝
որտեղ յուրաքանչյուր երեխա ստանում է իր գարունը և ջերմ տունը 🌸 Առանց ծնողական խնամքի մնացած կամ ճգնաժամային վիճակում գտնվող երեխաներին տրամադրում ենք անվտանգ ապաստան սեր և ապագայի հույս 🤍

24/05/2026

ՀՈւՆԻՍԻ 1 🎊🎈🎈

Coming soon ⏳

23/05/2026

Քո երեխայի համապարփակ զարգացումը վստահիր մեզ։

🗣️🔈Շտապի՛ր դիմել

Հետադարձ կապ

☎️011283730
📩[email protected]
📍Երևան, Քանաքեռ, Զաքարիա Սարկավագի 145/2

🕒 Աշխատանքային ժամեր
Երկուշաբթի-ուրբաթ 9:00-18:00

21/05/2026

Մայիսի 21-ին՝ մշակութային բազմազանության օրվա շրջանակում, հետաքրքիր, ճանաչողական ճանապարհորդություն ունեցանք աշխարհի շուրջ։ 🌎🌳

Երեխաները ինտերակտիվ մթնոլորտում, մասնակցեցին և ծանոթացան տարբեր երկրների մշակութային առանձնահատկություններին՝ ազգային ավանդույթներ, երաժշտություն, երգ ու պար, խոհանոց։

Սյս հետաքրքիր դաս-քննարկումը՝ նոր գիտելիքի և աշխարհը ինքնուրույնաբար բացահայտելու առաջարկ էր, որն էլ երեխաներն ընդունեցին մեծ ոգևորությամբ։

Photos from ԱՍՀՆ «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ's post 20/05/2026

«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի շահառու երեխաները ավարտեցին Երևանի Ս. Շահմուրադյանի անվան համար 85 հիմնական դպրոցի տարրական դասարանը։ 🎓

Բարի երթ սիրելի՛ երեխաներ, մի՛շտ ընտրեք գիտելիքը, և թող դա լինի ձեր լավագույն ընտրությունը։

Photos from ԱՍՀՆ «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ's post 18/05/2026

«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի սաները օրեր առաջ մասնակցեցին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի «Լևոն Կոջոյան» ցուցասրահում կայացած «Էություն և զարթոնք» ոսկեգործական ցուցադրությանը, որին ներկայացված էր նաև 2019-2023 թվականների շահառու երեխաների աշխատանքների հավաքածուն:
Գաղափարի հեղինակ՝ «Լավդավինդասթրիզ» մշակութային հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ, ոսկեգործ՝ Դավիթ Պետրոսյան։

12/05/2026

📢 «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում առկա է թափուր աշխատատեղ

📌Պաշտոնը՝ Ավագ բուժքույր

Աշխատանքային պարտականություններ

✅ Կազմակերպությունում բժշկական գործի կազմակերպում և համակարգում։
✅Կազմակերպությունում խնամվողների առողջության պահպանության ապահովում և անհրաժեշտության դեպքում առաջին բուժօգնության տրամադրում։
✅Շահառուներին առաջին բուժօգնություն տրամադրող միջին և կրտսեր բժշկական անձնակազմի գործունեության համակարգում և վերահսկում։

✅ Պաշտոնի անձնագրով սահմանված այլ գործառույթներ

📌Մասնագիտական որակավորում՝

ՈՄ-4 / ՈՄ-5
✅ «Բուժքույր» մասնագիտությամբ միջին մասնագիտական կրթություն

✅ Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ

Դիմելու ընթացակարգին ծանոթանալու և լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք գրել մեր էլ. փոստին կամ զանգահարել.

հետադարձ կապ

☎️011283730
📩[email protected]
📍Ք. Երևան, Քանաքեռ, Զաքարիա Սարկավագ 145/2

12/05/2026

Մայիսի 12-ին աշխարհում նշվում է բուժքույրերի միջազգային օրը:

Շնորհակալ ենք մեր կենտրոնի բուժքույրական անձնակազմին՝ շահառու երեխաների առողջության պահպանությունը բարեխիղճ ապահովելու համար։👩‍⚕️👨‍⚕️

12/05/2026

«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնը սիրով արձագանքեց և միացավ «Ճախրուկ» ՀԿ-ի նախաձեռնած հոգեվերլուծության դասընթացին։ Նման նախաձեռնությունները վստահաբար բարձրացնում են մասնագիտական թիմերի փոխադարձ համագործակցությունը, նոր որակ են ձևավորում և նպաստում են մասնագիտական աճի և ոլորտի համընդհանուր զարգացմանը։


Շնորհակալություն Ճախրուկ / Tshakhruk

Want your business to be the top-listed Government Service in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address


Երևան, Քանաքեռ, Զ. Սարկավագի 145/2
Yerevan
0091