01/04/2026
Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում քննարկվել է 2026թ. հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը։
Համակողմանի վերլուծության արդյունքում որոշում է կայացվել այդ ընտրություններին Հանրապետականի անմիջական չմասնակցության մասին։
Որոշման հիմնավորումները և կուսակցության հետագա քայլերը կներկայացվեն ապրիլի 4-ին կայանալիք ՀՀԿ 18-րդ համագումարում։
28/03/2026
🇦🇲Անկախության ջատագով,ծնունդդ շնորհավոր…
Ես այնպիսի իդեալներ եմ կրում իմ մեջ, որ ինքս ինձ հետ հակասության մեջ եմ: Ես երկփեղկված եմ իբրև անձ: Գոյություն ունի կյանքի կարոտ, բայց միաժամանակ պարտքի մեծ գիտակցություն, որը չի թողնում այդ կարոտը դրսևորվի.... Ես դռներ չունեմ: Չկան: Անձնական կյանքի դռներ չկան: Կան միայն փոքրիկ պատուհաններ, որոնցով երբեմն-երբեմն նայում եմ իմ ներսը...
Աշոտ Նավասարդյան
20/02/2026
Այսօր տեղի ունեցավ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստ, որի ընթացքում որոշում կայացվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության հերթական՝ 18-րդ համագումարն անցկացնել սույն թվականի ապրիլի 4-ին։
Համագումարի նախապատրաստման նպատակով տրվեցին ՀՀԿ կանոնադրությունից բխող համապատասխան հանձնարարականներ։
17/01/2026
2026թ. հունվարի 17-ին տեղի ունեցավ ՀՀԿ «Կենտրոն» շրջանային կազմակերպության կանանց հանձնախմբի 2025թ. ամփոփիչ հաշվետու և 2026թ. տարեսկզբյան պլանային նիստը: Քննարկվեցին տարվա մարտահրավերները, կուսակցության և հանձնախմբի զարգացման տեսլականը, առաջիկա անելիքները: Քննարկվեցին ազգային և աշխարհաքաղաքական տարբեր խնդիրներ, հայոց եկեղեցու, հայոց լեզվի առջև ծառացած դժվարությունները և արտաքին միջամտությունների կանխման առաջնահերթությունները: Հանձնախմբի անդամներն իրենց պատրաստակամությունը հայտնեցին շարունակել աշխատանքն ի նպաստ հայրենիքի և ՀՀԿ զարգացման, անվտանգության և առաջընթացի:
13/01/2026
Մահազդ
Խորը ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է հայ քաղաքական գործիչ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) առանցքային ներկայացուցիչ Ռազմիկ Զոհրաբյանը։
Ռազմիկ Զոհրաբյանը երկար տարիներ զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ ՀՀԿ կառույցներում՝ հանդիսանալով կուսակցության գաղափարական և կազմակերպչական թևի կարևոր ներկայացուցիչներից մեկը։ Նա ակտիվ դեր է ունեցել ՀՀԿ-ի կայացման, ներքին կարգապահության և քաղաքական ռազմավարության ձևավորման գործընթացներում։ Նրա գործունեությունը հիմնականում ուղղված է եղել կուսակցական համակարգի ամրապնդմանը, քաղաքական գործընթացների կառավարմանը և պետական կառավարման փորձի փոխանցմանը։
Ռազմիկ Զոհրաբյանը ծնվել է 1950 թվականի ապրիլի 1-ին՝ Երևանում։
1969–1971 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։
1971–1974 թվականներին աշխատել է Երևանի ավտոպահեստամասերի գործարանում՝ որպես արտադրամասի հերթափոխի պետ։
1971 թվականից զբաղվել է քաղաքական գործունեությամբ, եղել է ընդհատակյա Ազգային միացյալ կուսակցության անդամ։
1974–1984 թվականներին դատապարտվել է ազատազրկման՝ հակասովետական ագիտացիայի և պրոպագանդայի համար նախատեսված հոդվածով։
1984–1990 թվականներին աշխատել է Երևանի մի շարք գործարաններում՝ տարբեր պաշտոններում։
1990-ական թվականներին ակտիվորեն մասնակցել է երկրում ընթացող քաղաքական գործընթացներին։ Այդ շրջանում հանդիսացել է «Անկախության բանակ» ռազմաքաղաքական միավորման կազմակերպիչներից մեկը։
2002–2007 թվականներին զբաղեցրել է ՀՀ վարչապետի օգնականի պաշտոնը։
2007–2012 թթ, 2012-2017թթ ընթացքում եղել է Ազգային ժողովի պատգամավոր:
Եղել է ՀՀԿ խորհրդի անդամ, ինչպես նաև ՀՀԿ նախագահի տեղակալ։
2000 թվականին պարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով,
2005 թվականին՝ ՀՀ պաշտպանության նախարարության «Գարեգին Նժդեհ» մեդալով և ՀՀ վարչապետի հուշամեդալով։
Տեղեկացնում ենք, որ Ռազմիկ Զոհրաբյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա 2026 թվականի հունվարի 14 ին, սկսած ժամը 17:30ից՝ Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում (հասցե՝ Ռոմանոս Մելիքյան 2/10, Մալաթիայի թաղապետարանի հարևանությամբ), թաղումը՝ հունվարի 15-ին, նույն տեղից, ժամը 13:00:
01/07/2025
Այսօր ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանի ծննդյան օրն է: Շնորհավորում ենք, լավագույն բարեմաղթանքներով Կարինե Աճեմյան / Karine Atshemyan
24/04/2025
Հիշում և պահանջում ենք: Հայոց ցեղասպանությունը սկսվել է անցյալում, բայց շարունակվում է մինչ մեր օրերը: Հայի գեն կրողը չի կարող ուրանալ և մոռանալ:
#հայաշունչ #հայոցցեղասպանություն #հայ
07/04/2025
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ, և Հայաստանում անխուսափելի իշխանափոխությունից հետո բանակցային գործընթացը պետք է վերադառնա պետության արտաքին քաղաքական օրակարգ, իսկ գործող վարչախմբի գործողություններն արժանան համարժեք իրավական գնահատականի
ՀՀԿ
28/03/2025
Այսօր հայ քաղաքական, պետական գործիչ, Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիր-նախագահ Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրն է։ Մարդ, ով իր ողջ կյանքն ու ճակատագիրը ներդրեց Հայրենիքի, Ազգի անկախացմանն ու զարգացմանը, ում վաստակը ահռելի է Հայ ժողովրդի պատմության մեջ, ում դափնիները վայելեցին, ում ստեղծած գործն այլափոխեցին, սակայն չկարողացան կոտրել նրա ստեղծած գաղափարներն ու ոգին... Սերունդները դեռ պետք է ուսումնասիրեն ու հպարտանան, դեռ շատ բան կա ասելու, դեռ շատ բան կպարզվի, ու կգա այն Հայաստանը, որի պատգամը թողել եք, չեք տեսել, բայց փափագել գալիք սերունդներին։