01/10/2024
🇦🇲🇨🇳Հարգելի Ընկերներ
Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության անունից և անձամբ իմ կողմից, Ձեզ եմ հղում ամենաջերմ շնորհավորանքներս՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման 75-ամյակի առթիվ:
Այս կարևոր օրը խորհրդանշում է Ձեր երկրի մեծ նվաճումները և առաջընթացը: Մենք բարձր ենք գնահատում մեր ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունները և հավատում ենք, որ մեր համագործակցությունը շարունակաբար կխորանա:
Մաղթում եմ Ձեզ և ամբողջ չին ժողովրդին խաղաղություն, բարեկեցություն և անդադար զարգացում:
Ամենաանկեղծ մաղթանքներով,
Հենրիխ Դանիելյան
Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության ղեկավար:
08/02/2024
Դիտեք ՀՀԿ ԵԿ փոխնախագահ Աշոտ Անդրեասյանի հարցազրույցը Review հաղորդման շրջանակներում 🔥
Փաշինյանը այլևս չի կառավարելու, մարդիկ դուրս են գալու փողոց, սրանց մաքրեն, մի կողմ տանեն. Անդրեասյան
#Լուրեր #Հայաստանից #НОВОСТИ #168 #Армения #новостиАрмении Պաշտոնական...
28/11/2023
Նիկոլի դեմ պայքարելը ապրելակերպ է , որովհետև դու չես կարող մի օր պայքարել հայրենիքդ և ազգդ վաճառած դավաճանի դեմ , իսկ մի օր հավես չունենալ։
Այս պայքարի ընթացքում մենք քննադատության ենք ենթարկվում նիկոլից ոչ պակաս նիկոլների կողմից, ովքեր պարզապես շարքերում են։
Անուններ չեմ նշի ՝ քանիցս նշել եմ։
Օրինակ.՝ ի՞նչն է խանգարում տվյալ նիկոլներին պայքարելու նիկոլի դեմ առանց ՀՀԿ-ին անուն կպցնելու և անտեղի մեղադրելու։
Ի՞նչն է խանգարում նրանց սկսելու սեփականը , առանց ՀՀԿ-ի անունը շոշափելուց։
Գիտե՞ք ինչու չեն անում և ինչու՞ է միշտ շահարկվում ՀՀԿ-ի անունը, որովհետև տվյալ ընդդիմադիր ուժերը , նախ և առաջ ցանկացած բան սկսելուց ՀՀԿ-ի դուռը գալով և խնդրելով են սկսում անելիքը կամ երբեք էլ չեն սկսում , միայն քննադատում են թե ով ում բերեց , ով ինչը սխալ արեց , արե՞ց թե չարեց։
Կա նաև այլ պատճառ , տվյալ լատենտ նիկոլականները չեն պայքարում իշխանափոխության համար , այլ պայքարում են այդ իշխանությունը անպայման իրենցով անելու համար։
ՀՀԿ-ին մեղադրելը հավասարազոր է նիկոլական լինելուն , որովհետև նիկոլը հանձնել է ՀՀԿ-ի ազատագրած հողը , նիկոլը մսխել է ՀՀԿ-ի ստեղծած անվտանգությունը , Նիկոլը կործանել է ՀՀԿ-ի ստեղծած հրաշալի Հայաստանը։
Նիկոլն էլ էր ՀՀԿ-ին քննադատում ՝ սխալ էր քննադատում , կործանարար էր քննադատում և դրա արդյունքում մենք ունենք այն, ինչ ունենք։
Մենք ունենք այն ինչ ունենք , որովհետև այսօրվա ՀՀԿ-ին քննադատողները նիկոլին բերողներն են ու ՀՀԿ-ին մերժողները։
ՀՀԿ-ն միակ ընդդիմադիր ուժն է , ով իրականում Նիկոլի դեմ պայքարում է և ունի իրական ռեսուրս նիկոլին իշխանությունից հեռացնելու համար։
ՀՀԿ-ն և ՀՀԿ-ականները երբեք չեն լքելու պայքարի խրամատը , չեն լքել ու չեն լքում։
Կա՛մ ՀՀԿ-ն կհասնի հաջողության , ինչի վրա ավելի քան վստահ եմ , և մենք կունենանք ազատագրված Հայաստան նախ և առաջ նիկոլից , կա՛մ Հայաստան չի լինի և նիկոլը կմսխի ՀՀԿ-ի ստեղծած Հայաստանի մյուս մասը ևս։
Ашот Андреасян
21/06/2023
🇦🇲 «Հայրենավաճառության մեջ մեղադրվողի հուսահատ ջանքերը ոչ մի քննության չեն դիմանում». ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ
Մեկնաբանություն ստանալու լրատվամիջոցների խնդրանքներին ընդառաջելով՝ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակն արձագանքում է վարչապետի աթոռը զբաղեցնողի երեկվա ցնորամտություններին, որոնք հնչել են «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի դռնբաց նիստ» կոչվող շոուի ժամանակ:
ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող կապիտուլյանտի երեկվա ընթերցանությունը ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովում ավելի շուտ հիշեցնում էր սեփական պետությանն ու ժողովրդին դավաճանելու մեջ մեղադրվողի պաշտպանական ճառի փորձարկում:
Հայրենավաճառության մեջ մեղադրվողի հուսահատ ջանքերը ոչ մի քննության չեն դիմանում: Արդարացում չունեցող՝ իր պետականակործան քաղաքականությունն արդարացնելու նպատակով ակնհայտ փաստերի միտումնավոր խեղաթյուրումն ավելի է ծանրացնում հանցանքը:
17/06/2023
Հայաստանում խոսքի ազատությունն արգելված է, մարդն իրավունք չունի ազատ արտահայտվելու, քանի որ դրա համար նրան կարող են ազատազրկել:
Քննչական կոմիտեի կողմից հրապարակած ձայնագրության մեջ Արմեն Աշոտյանի ձայնը չկա. կա ինչ-որ մարդկանց խոսակցություն:
Այսինքն, փաստացի այդ մարդիկ յուրաքանչյուրի մասին կարող են խոսել և այդ մարդկանց էլ մեղավորի պիտակ կպցնել:
Նիկոլի ղեկավարած Հայաստանն ու ժողովրդավարությունն այնքան կապ ունեն իրար հետ, որքան Նիկոլն ու հայրենասիրությունը:
Հայրենասերն Աշոտ Նավասարդյանն է, ով իր գաղափարների տարածման համար 3 անգամ կալանավորվել է: Կալանավայրերում անց է կացրել շուրջ 12 տարի, այդ թվում` 7 տարի բանտային և հատուկ ռեժիմի պայմաններում:
Հայրենասերն Անդրանիկ Մարգարյանն է, ով խորհրդային վարչակազմի դեմ պայքարելու համար ձերբակալվել ու դատապարտվել է երկամյա բանտարկության:
Հայրենասերը Ռազմիկ Զոհրաբյանն է, ով դատապարտվել է 10 տարվա ազատազրկման` հակասովետական ագիտացիայի և պրոպագանդայի համար նախատեսված հոդվածով:
Հայրենասերը Սերժ Սարգսյանն ու Վազգեն Սարգսյանն են, ովքեր տարիներ շարունակ պայքարելով թուրքերի դեմ` ազատագրել են Արցախը, ծնկի են բերել թուրքին, հզորացրել են հայկական բանակն ու ապահովել մեր հայրենիքի անվտանգությունը:
Աշոտյան Արմենն այդ արժեքների կրողն է:
Հանրապետականը թուրքից չի վախեցել, սովետական բանտերից չի վախեցել. չենք վախենում նաև հիմա, քանի որ, ինչպես ասում էր Վազգեն Սարգսյանը` «Իրականում ամեն բան նույնն է․ թուրքը նույն թուրքն է, մենք էլ նույն մենք ենք»:
Պայքարը հանուն ազատ, խաղաղ և անվտանգ Հայաստանի և Արցախի` շարունակվելու է:
14/06/2023
Կհիշե՞ք ընդդիմադիր նիկոլին , որ ոտքը ոտքի վրա գցած ապահով Հայաստանում հանգիստ ապրում էր ու մեղադրում էր գործող իշխանություններին։
Հիշեցի՞ք, խոսում էր արտագաղթից , թանկացումներից և այլնից։
Հիմա էս անհայրենիքը քիչ ա մի ամբողջ սերունդ կոտորել ա , Հայրենիքի զգալի հատված վաճառել ա ու էլի նախկիններին ա մեղադրում։
Հողատուի ու իր պաշտոնյաների թալանի արդյունքում բոլոր մթերքները թանկացել են առնվազն 40 տոկոսով, հացը թանկացել է 100 տոկոսով , տների գները թանկացել են 70 տոկոսով , արտագաղթն աճել է 30 տոկոսով։
Առը հա քեզ թավշյա Հայրենիք , որտեղ հայրենակիցներին ստիպում են վայրկյան առաջ լքել այն։
Ազատվել է պետք չարիքից ❗❗❗
Հաղթանակի Սերունդ շարժման առաջնորդ, ՀՀԿ ԵԿ փոխնախագահ Աշոտ Անդրեասյան
18/05/2023
Այսօր, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կուսակցությունները հանդես են եկել միասնական հայտարարությամբ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված Նիկոլի ոչ լեգիտիմ և հակահայկական գործողությունների վերաբերյալ:
Նիկոլը, անտեսելով Արցախի ինքնորոշման իրավունքը, համաձայն է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, իսկ դա զուրկ է իրավական հիմքից, քանի որ դեմ է
1. ՄԱԿ-ի կանոնադրությանը
2. Հելսինկյան եզրափակիչ ակտին
3. Արցախյան բանակցությունների միջազգայնորեն ճանաչված միակ ձևաչափի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, բանակցությունների ընթացքում ընդունված փաստաթղթերին
4. ՀՀ սահմանադրությանը և օրենսդրությանը
5. ԱՀ սահմանադրությանը
Պետք է արձանագրել, որ մեր երկու հանրապետությունների կուսակցությունների, հայ ժողովրդի միասնականությունը Նիկոլին հեռացնելու բանալին է, քանի որ ի սկզբանե Նիկոլը ազգը պառակտել էր, որպեսզի այլևս չլինի միասնականություն:
ՀՀԿ ԵԿ Ղեկավար Հենրիխ Դանիելյան