Արդար Հայաստան կուսակցություն

Արդար Հայաստան կուսակցություն

Share

Երևանի ավագանու ընտրություններ 2023,
«Արդար Հայաստան»
Քվեաթերթիկ N3
Վստահի’ր, Հավատա’, Փոխելու’ ենք

Նիկո'լ, արյա'ն վրեժ ումի՞ց պետք է լուծեիր, արյուն են թափել ու պատասխան չե՞ն տվել. Նորայր Նորիկյան 17/04/2025

https://www.youtube.com/watch?v=Of1pdTIdZHc

Նիկո'լ, արյա'ն վրեժ ումի՞ց պետք է լուծեիր, արյուն են թափել ու պատասխան չե՞ն տվել. Նորայր Նորիկյան Ես լրագրող եմ՝ Հայաստանից։ Ես ակնկալում եմ մարդկանց աջակցությունը, որոնք ցանկանում են Հայաստանում լրագրությունը լինի անկախ, կախումներ չունենա քաղաքական ուժեր...

17/03/2025

Մեր ռազմավարական նպատակը Հայաստանում միջին խավի ձևավորումն ու կայացումն է, որը ժամանակակից զարգացած հասարակության հիմնական սոցիալական հիմքն է:

Միջին խավի սոցիալական դերը պայմանավորված է հասարակության քաղաքական կայունության պահպանման հարցում շահագրգռվածության, ազատության և մարդու իրավունքների արժեքների գիտակցման, փոխզիջման հակվածության և քաղաքական ծայրահեղությունները, հակասությունները հարթելու պատրաստակամության, քաղաքական պահանջների զսպվածության, ընտրական և այլ քաղաքական որոշումների ընդունման համեմատաբար բարձր իրազեկվածության մակարդակի վրա:

Միջին խավն ընդգրկում է բարձր որակավորում ունեցող մասնագետներին, մտավորականությանը, փոքր և միջին ձեռնարկատերերին, անհատ ձեռներեցներին, պետական ծառայությունների, առողջապահության և սպասարկման ոլորտում զբաղված անձանց:

Մեր ընկալմամբ միջին խավը սեփական ձեռքերով ու քայլերով, մտավոր ունակություններով իրենց ճակատագիրը կերտող մարդիկ են, այն նաև մարդկանց սոցիալական միասնություն է:

Մենք գտնում ենք, որ ազատ շուկայական հարաբերություններն այլևս այլընտրանք չունեն, սակայն այն չպետք է շփոթել վայրի կապիտալիզմի հետ:

Պետության գերխնդիրը պետք է լինի ազատ ձեռնարկատիրության սկզբունքի հիմքի վրա տնտեսության գերկենտրոնացման և մենաշնորհային միտումներին դիմակայելը, անազատ և անարդար մրցակցությունը խափանելը, նոր արտադրությունների ու ձեռնարկությունների՝ դեպի շուկա մուտքն ապահովելը, բոլորի համար հնարավորությունների հավասարություն ապահովելը՝ համոզմամբ, որ տնտեսական կարողությունների գերկենտրոնացումն ու հասարակության ընդգծված շերտավորումը սպառնալիք է հասարակության ու պետության բնականոն զարգացմանն ու ժողովրդավարական կառավարմանը:

15/02/2025
Want your business to be the top-listed Government Service in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address


Brothers Orbeli 33
Yerevan
006