18/06/2020
Հին Երևանը նորից վտանգված է!!
Միացե՜ք ստորագրահավաքին, Ֆիրդուսի թաղամասը պահպանության ու վերափոխման նոր նախադեպ է լինելու!!
Sign the Petition
Փրկենք Ֆիրդուսը / Save Firdus
12/09/2018
Soviet Taxi
Առաջին անգամ նախկին ԽՍՀՄ տարածքում մեր ընկերությունը բացում է խորհրդային տաքսիների ավտովարձույթ.
17/11/2016
Երեկ Երևանի եզակի հուշարձան համարվող Աֆրիկյանների տան բակում (Տերյան 11) տեղի ունեցավ մի յուրօրինակ միջոցառում, որը նախաձեռնել էր «Պահպանենք
Աֆրիկյանների ակումբի շենքը» հասարակական նախաձեռնությունը:
Նախաձեռնության անդամները միջոցառումից մեկ օր առաջ նախաձեռնեցին տարածքի բարեկարգում, իսկ երեկ` շենքը զարդարելով հին երևանյան լուսանկարներով և այլ դեկորատիվ պարագաններով, բակում կազմակերպեցին համերգ-ընդունելություն: Իրենց կատարումներով երեկոն զարդարեցին Լիլիթ Պիպոյանը, Էդուարդ Զորիկյանը և այլ երգիչ-կատարողներ: Ավելի քան 100 մասնակիցներին ոգևորեց նաև կառքը, որը հյուրերին մոտակա փողոցներից տեղափոխում էր դեպի ակումբի շենք, իսկ վերջում ներկանները առիթ ունեցան դիտելու Աֆրիկյան ընտանիքի մասին պատմող փաստավավերագրական ֆիլմից մի հատված:
Այս միջոցառումը հարգանքի տուրք էր Աֆրիկյանների հիշատակին և նրանց հայրենանվեր գործունեությանը:
Նախաձեռնության անդամները վստահ են, որ այս կերպ վերականգնվում է տարիներ առաջ կորցված հին երևանյան ակումբային ավանդույթներն, ինչպես նաև իրենց բողոքի յուրօրինակ ձայնն են բարձացնում ընդդեմ հանրապետական նշանակության պատմության և մշակույթի հուշառձան շենքի ապամոնտաժմանը, քանի որ վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ ապամոնտաժված և համարակալված երեք տասնյակից ավելի հուշառձան շենքերից ոչ մեկը չի վերակառուցվել, անհայտ է ապամոնտաժված քարերի և այդ հուշառձան-շենքերի ապագան»:
10/10/2015
bad condition of the former Club House "Dom Afrikanov", ruin
Old Erevan, Yerevan
07/03/2015
Տերյան-Պուշկին հատույթի և հարակից տարածքի շենքերը հայտնվել են թիրախում!! Աֆրիկյաններ, Պուշկին 25, իսկ հիմա նաև - Տերյան 23, 25, Լալայանց 37... քաղաքի պատմությունը կրող շինությունների ծրագրված ոչնչացում!
Գերակա պատուհաս դարձած գերակա շահը
Երևանի Տերյան 23, 25, Լալայանց 37 շենքերն արդեն ութ տարի ճանաչվել են հանրային գերական շահ և ենթակա են քանդման: Այս տարածքների կառուցապատողը «Լոկալ Դեվելոփըրզ» ընկերությունն է, որի հիմնադիրն է գործարար Սամվել Մայրապետյանը: Բնակիչներից շատերն անընդունելի են համարում կառուցապատողի առաջարկած փոխհատուցու…