🇦🇲🇦🇲🇦🇲
Armenia:Армения:Հայաստան
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Armenia:Армения:Հայաստան, Library, Amiryan street, Yerevan.
15/03/2018
Armenian Apostolic Prelacy, New York
15/03/2018
Saint Gregory the Illuminator Cathedral (1940) in Antelias, Lebanon
02/03/2018
Սմբատաբերդի (կամ Ցաղաց Քարի բերդի) պաշտպանական համալիրը գտնվում է Վայոց Ձորի մարզի Արտաբույնք գյուղից արևելք, Եղեգիս գյուղի արևմտյան կողմում: Արևելյան և հարավային կողմերից եզերվում է Եղեգիսի, արևմտյան կողմից` Արտաբույնքի ձորերով:
Սմբատաբերդը Վայոց ձորի և ընդհանրապես Սյունիքի հին և խոշոր ամրոցներից է: Պահպանվել են պատմական տեղեկություններ Vդ.-ում ամրոցի մոտ հայերի և պարսիկների միջև տեղի ունեցած արյունահեղ ճակատամարտի (Ավարայրի ճակատամարտ) մասին: Հավանական է, որ այն գոյություն է ունեցել անգամ 5-րդ դարից էլ շուտ։ Սյունյաց գահերեց իշխանների շառավիղներից Վասակյանները հավանաբար Սմբատաբերդը դարձրել են իրենց ռազմական հենակետը։ Իսկ Օրբելյանների տիրապետության ժամանակ Սմբատաբերդը ավելի է ամրացվել։
02/03/2018
Կայանբերդ (ի սկզբանե՝ Ամրոց Հաղպատա Սուրբ Նշանի), Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում` Հաղպատ և Սանահին գյուղերի միջև, Հայաստան-Վրաստան ավտոճանապարհի աջ կողմում վեր խոյացող հրվանդանի վրա։
Համաձայն շինարարական արձանագրությունների` կառուցվել է Հաղպատավանքի առաջնորդ Հովհաննես եպիսկոպոսի կողմից 1233 թ.-ին։ Սկզբնական շրջանում այն կոչվել է «Ամրոց Հաղպատա Սուրբ Նշանի», իսկ Կայան և Դսեվանք անունները ավելի ուշ շրջանի են։ Ամրոցը մեր օրերում անվանում են նաև Ակնաբերդ. ամենայն հավանականությամբ Ակներ գյուղի մոտ գտնվելու համար։
Ակնաբերդի մուտքը հարավից է՝ կամարակապ դարպասով։ Ներսում պահպանվել են բազմաթիվ շենքերի ավերակներ, ջրավազաններ, ջրամատակարարման կավե թրծված խողովակներ։ Ամրոցում կանգուն է Դսեվանքի Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Կայան բերդի մասին հարակից գյուղերի բնակիչները պահպանել են բազմաթիվ հետաքրքրաշարժ պատմություններ։
02/03/2018
Դիլիջանի ազգային պարկը գտնվում է Տավուշի մարզում, Հայաստան։ Դիլիջանի արգելոցը զբաղեցնում է Աղստև գետի վերին հոսանքի ավազանը՝ Հալաբի արևելյան,Միափորի հյուսիս-արևմտյան և Արեգունի լեռնաշղթայի հյուսիս-արևելյան լանջերը: Այն զբաղեցնում է մոտ 24000 հա տարածք:
Դիլիջան ազգային պարկի տարածքը Հայաստանի բնաշխարհի եզակի անկյուններից է, որն առանձնանում է հարուստ և յուրօրինակ կենսաբազմազանությամբ, մեզոֆիլ անտառային լանդշաֆտների, գիտական, ճանաչողական և տնտեսական բարձր արժեքներ ունեցող առանձին էկոհամակարգերի ու բնության հուշարձանների բնապահպանական, գիտա- ճանաչողական, առողջապահական և ռեկրեացիոն բարձր արժեքներով:
Կազմակերպվել է 1958 թվականին՝ հաճարենու և կաղնու կովկասյան մեզոֆիլ անտառների, կենու եզակի պուրակի, բնական և պատմաճարտարապետական հուշարձանների, 902 անոթավոր բույսերի, 172 ողնաշարավոր կենդանիների պահպանման համար:
02/03/2018
Եղիպատրուշ (Մռավյան), գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզում, մարզկենտրոնից՝ 27 կմ հյուսիս-արևելք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 2000 մ։ Գյուղը գտնվում է Ապարանից մոտ 15 կմ հարավ, Ապարանի ջրամբարի հարավարևելյան մասում, Երևան-Ապարան խճուղուց դեպի աջ մոտ 10 կմ։ Տները քարաշեն են։ Խմելու ջուրը սառնորակ է, բերված մոտակա լեռան լանջից՝ 5 կմ հեռավորությունից։
02/03/2018
Եղիպատրուշ եկեղեցի😍
14/02/2018
Գանձասար💞
29/06/2017
Լոռի - Ախթալա😍😍
06/05/2017
Զվարթնոց տաճարը
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Website
Address
Amiryan Street
Yerevan
