02/06/2026
Հիմնանորոգվում է Ծաղկաձորի մուտքից մինչև ճոպանուղի տանող 5կմ երկարությամբ ճանապարհահատվածը (Հ-55, Հրազդանի տրանսպորտային հանգույց-Ծաղկաձորի ճոպանուղի հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ5+800-կմ10+800)։
Շինարարն իրականացնում է հողային աշխատանքներ։ Նախագծով նախատեսված է երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում, իջատեղերի, մուտքերի, արհեստական կառուցվածքների նորոգում, ջրահեռացման վաքերի տեղադրում, մայթերի կառուցում և այլ աշխատանքներ։
Զբոսաշրջային կարևոր նշանակություն ունեցող ճանապարհի հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
🔗Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին՝ https://t.me/armroad
01/06/2026
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի կառուցման ծրագրի շրջանակներում Մեղրի համայնքի Լիճքվազ տարածքում ճանապարհի շինարարությունն իրականացնող ընկերությունը կազմակերպել է ծառատունկ։ Նշենք, որ 4.5 հա տարածքը ծառատնկման նպատակով տրամադրել է Մեղրի համայնքը։
Հողի նախապատրաստման աշխատանքները մեկնարկել են ապրիլի սկզբին, որին հետևել է ծառատունկը. տնկվել է շուրջ 16200 ծառ, որից 10000-ը՝ կաղնի՝ որպես տվյալ տարածքին բնորոշ հիմնական տեսակ։ Որպես ուղեկցող ծառատեսակներ տնկվել է շուրջ 6200 վայրի պտղատու ծառ (խնձորենի, տանձենի, շլորենի), որոնք նպաստում են կենդանական աշխարհի համար սննդային ռեսուրսների ձևավորմանը և կենսաբազմազանության պահպանմանը։
Լիճքվազ տեղամասի ծառատնկմանը մասնակցել են ինչպես Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածը կառուցող "Abad Rahan Pars International Group և Tunnel Sadd Ariana" ՀՁ-ի ներկայացուցիչներ, տարածքի բնակիչներ, այնպես էլ Մեղրիի թիվ 1 դպրոցի 3ա դասարանի աշակերտները` ծնողների և ուսուցիչների հետ։ Դպրոցի սաները տնկել են մոտ 100 ծառ։
Տնկված ծառերի խնամքը կլինի շինարարական կազմակերպության ուշադրության կենտրոնում։
🔗Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին՝ https://t.me/armroad
#Հյուսիսհարավ #ՔաջարանԱգարակ #Ճանապարհայինդեպարտամենտ
29/05/2026
‼ՀՀ ՏԿԵՆ-ը հայտարարել է Թալին համայնքի Կաքավաձոր բնակավայրում համայնքային նշանակության 1-ին փողոցի մոտ 900մ ասֆալտապատման, հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ (ծածկագիր՝ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/38Շ)։
⏳Հայտերն ընդունվում են մինչև հունիսի 9-ը՝ ժամը 16.00։
👉Մրցույթի մասին այլ մանրամասներ հետևյալ հղմամբ՝ https://armeps.am/epps/cft/listContractDocuments.do?resourceId=12169950
🔗Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին՝ https://t.me/armroad
29/05/2026
‼️Ճանապարհը ժամանակավորապես կփակվի
Տ-2-26, /Տ-2-25/ (Բարձրաշեն)-Երևանի սահման (Նուբարաշեն) ավտոճանապարհի կմ0+000-կմ1+400 հատվածի հիմնանորոգման աշխատանքների շրջանակում մայիսի 30-ին և 31-ին՝ ժամը 09.00-ից մինչև 19.00, կատարվելու են ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ, ինչի պատճառով նշված ժամերին ճանապարհը փակ կլինի երթևեկության համար։
Վարորդներին առաջարկվում է Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը շրջանցել Ջրաշեն-Աբովյան բնակավայրերով։
🔗Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին՝ https://t.me/armroad
29/05/2026
‼️ՀՀ ՏԿԵՆ-ը հայտարարել է Հ-64/Հ-36/(Բերդ)-Արծվաբերդ-Չինարի հանրապետական նշանակության ճանապարհի կմ9+589-կմ14+160 հատվածի միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ (ծածկագիր՝ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/37Շ)։
⏳Հայտերն ընդունվում են մինչև հունիսի 8-ը՝ ժամը 17.00:
👉Մրցույթի մասին այլ մանրամասներ հետևյալ հղմամբ՝ https://armeps.am/epps/cft/listContractDocuments.do?resourceId=12166652
🔗Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին՝ https://t.me/armroad
28/05/2026
🇦🇲Հանրապետության տոնի առթիվ, կրթության, գիտության, մշակույթի, տնտեսության զարգացման, ինչպես նաև հայապահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա արգասաբեր գործունեության համար «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հիմնանորոգման ծրագրերի կառավարման բաժնի պետ, ծրագրերի ղեկավար Կարեն Շեկոյանը ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Աշխատանքային վաստակի համար» մեդալով։
🤝«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը շնորհավորում է պարոն Շեկոյանին պետական բարձր պարգևի առթիվ՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ։
27/05/2026
‼️ՀՀ ՏԿԵՆ-ը հայտարարել է Հ-36-/Մ-4/(Իջևան)-Նավուր-Բերդ-Այգեպար-Հ-37 հանրապետական նշանակության ճանապարհի կմ56+500-կմ62+526 հատվածի միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ (ծածկագիր՝ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/36Շ)։
⏳Հայտերն ընդունվում են մինչև հունիսի 8-ը՝ ժամը 16.00:
👉Մրցույթի մասին այլ մանրամասներ հետևյալ հղմամբ՝ https://armeps.am/epps/cft/listContractDocuments.do?resourceId=12166568
🔗Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին՝ https://t.me/armroad