28/05/2026
Շնորհավորում ենք Հայաստանի Հանրապետության օրվա առթիվ 🇦🇲
Այսօր Հայաստանի ժողովրդի հետ նշում ենք Հանրապետության օրը և վերահաստատում Միացյալ Թագավորության ու Հայաստանի միջև բարեկամությունն ու գործընկերությունը։
Happy Republic Day, Armenia 🇦🇲
On 28 May, we join the people of Armenia in marking Republic Day and reaffirm the friendship and partnership between the United Kingdom and Armenia
20/05/2026
🇬🇧🇦🇲 Լոնդոնից Երևան՝ անակնկալ շրջադարձով։
Բրիտանացի ճանապարհորդների խումբը վերջերս Լոնդոնից ինքնաթիռ նստեց՝ չիմանալով, թե որն է իրենց վերջնական ուղղությունը։ Մի քանի ժամ անց նրանք վայրէջք կատարեցին Երևանում։
Այցը Wizz Air-ի “Let’s Get Lost” արշավի շրջանակում էր, որն իրականացվել է Հայաստանի Զբոսաշրջության կոմիտեի հետ համագործակցությամբ։ Հյուրերի առաջին կանգառը Հայաստանի ազգային պատկերասրահն էր, որտեղ նրանց ողջունեցին պաշտոնական ընդունելության ընթացքում, այդ թվում՝ Երևանում Բրիտանական դեսպանության անունից՝ դեսպանության ղեկավարի տեղակալ Փոլ Մորիսը։
Լոնդոն-Երևան նոր ուղիղ ավիակապի մեկնարկին ընդառաջ՝ այս այցը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ ավելի մոտ կապերը կարող են բացել նոր ճանապարհներ՝ զբոսաշրջության, մարդկանց միջև կապերի և Հայաստանը նորովի բացահայտելու համար։
Ուրախ ենք, որ բրիտանացի հյուրերը ծանոթացան Հայաստանի մշակույթին, հյուրընկալությանը և էներգիային, իսկ իրենց տպավորություններով կիսվեցին Մեծ Բրիտանիայում և ավելի լայն լսարանների հետ:
🇬🇧🇦🇲 London to Yerevan, with a surprise twist.
A group of British travellers recently boarded a plane from London without knowing their final destination. A few hours later, they landed in Yerevan.
The visit was part of Wizz Air’s “Let’s Get Lost” campaign, organised in partnership with the Tourism Committee of Armenia. Their first stop was the National Gallery of Armenia, where the guests were welcomed at an official reception, including by Deputy Head of Mission Paul Morris on behalf of the British Embassy in Yerevan.
As London and Yerevan prepare to grow closer through a new direct air connection, this visit was a timely reminder of what better connectivity can bring: more travel, more curiosity, stronger people-to-people links and new opportunities to discover Armenia.
It was great to see British visitors experiencing Armenia’s culture, hospitality and energy, and sharing their impressions with audiences in the UK and beyond.
ՀՀ Զբոսաշրջության կոմիտե/Tourism Committee of RA
11/05/2026
🇬🇧🇦🇲 Մեկ շաբաթ առաջ Երևանում հագեցած օր էր։
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը միացավ Եվրոպայի առաջնորդներին՝ քննարկելու ընդհանուր մարտահրավերները, անվտանգությունն ու համագործակցությունը։
Այցը նաև կարևոր քայլ էր Մեծ Բրիտանիա-Հայաստան հարաբերություններում․ երկու երկրները պայմանավորվեցին սկսել ռազմավարական գործընկերության իրականացումը։
Շնորհակալություն Հայաստանին այս կարևոր եվրոպական հանդիպումը հյուրընկալելու համար, և ՀՀ Արտաքին գործերի նախարարությանը՝ կազմակերպման համար։
————————-
🇬🇧🇦🇲 One week on from a busy day in Yerevan.
At the 8th European Political Community Summit, UK Prime Minister Keir Starmer joined leaders from across Europe to discuss shared challenges, security and cooperation.
The visit also marked an important step in UK-Armenia relations, as both countries agreed to begin implementing our Strategic Partnership.
Thank you to Armenia for hosting, and to the Ministry of Foreign Affairs for organising this important European gathering.
04/05/2026
Այսօր Երևանում, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում։
Նա շնորհակալություն է հայտնել Հայաստանին գագաթնաժողովը հյուրընկալելու համար և ողջունել տարածաշրջանում խաղաղության ուղղությամբ իրականացվող քայլերը։
Կողմերը համաձայնության են եկել ՄԹ–Հայաստան ռազմավարական գործընկերության շուրջ՝
📌պաշտպանության և անվտանգության,
📌տնտեսական զարգացման,
📌ժողովրդավարական դիմակայունության ոլորտներում համագործակցությունը խորացնելու նպատակով։
————————
UK Prime Minister Keir Starmer met Prime Minister Nikol Pashinyan in Yerevan today, on the margins of the European Political Community summit.
He thanked Armenia for hosting and welcomed steps towards peace in the region.
The leaders agreed a UK–Armenia Strategic Partnership focused on
📌defence and security
📌economic growth
📌 democratic resilience
Read more on GOV.UK
UK Prime Minister Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան
Photo credit: No.10 Downing Street
04/05/2026
EPC գագաթնաժողովի ընթրիքի շրջանակում Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հանդիպեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։
On the margins of the EPC summit dinner, UK Prime Minister Keir Starmer met with Prime Minister Nikol Pashinyan and National Assembly Speaker Alen Simonyan.
UK Prime Minister Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան
03/05/2026
🇬🇧🇦🇲 Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ժամանել է Երևան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։
Օդանավակայանում նրան դիմավորել է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Մեծ Բրիտանիան մասնակցում է Հայաստանում անցկացվող այս կարևոր հանդիպմանը՝ եվրոպական գործընկերների հետ քննարկելու ընդհանուր մարտահրավերները, անվտանգությունն ու համագործակցությունը։
————-
🇬🇧🇦🇲 UK Prime Minister Keir Starmer has arrived in Yerevan to attend the 8th European Political Community Summit.
He was greeted at the airport by President Vahagn Khachaturyan.
The UK is taking part in this important gathering in Armenia, where European partners will discuss shared challenges, security and cooperation.
Photo credit: No.10 Downing Street