TMCYC / Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն

TMCYC / Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն

Share

Ստեղծում ենք ապագայի ծրագրեր Կառավարման համակարգերի ստեղծում
Համայագչային ցանցերի նախագծում
Վեբ-կայքերի պատրաստում, սպասարկում եւ զարգացում

26/12/2023

Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնն առավելագույն ներգրավվածություն ունի Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի իրականացման և ներդրման գործում: ☺️

02/09/2023

«Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի» տնօրեն Սարգիս Մանուկյանը պատմում է կենտրոնի գործունեության, իսկ ծչագրավորման բաժնի ղեկավար և ֆուտբոլային թիմի ավագը Մհեր Հովսեփյանը՝ ֆուտզալի թիմի ստեղծման և մրցաշարի ձևաչափի մասին։

«Ակտիվ քաղաքացի» առաջարկների հարթակ 27/06/2023

Ակտիվ քաղաքացի հարթակը վերագործարկվել է նոր ձևաչափով։

Մասնակցե՛ք քվեարկություններին, կիսվե՛ք ձեր կարծիքով, ուղարկե՛ք, առաջարկներ, որոնք նպաստում են Երևանի զարգացմանը։

🌐

«Ակտիվ քաղաքացի» առաջարկների հարթակ «Ակտիվ քաղաքացի»-ն Երևանի քաղաքապետարանի և քաղաքացիների միջև գաղափարների քննարկման հարթակ է:

Photos from TMCYC / Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն's post 18/05/2023

Քիշնևի քաղաքապետ Իոն Սեբանի հրավերով մայիսի 4-ին և 5-ին «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի փոխտնօրեն Արսեն Ներսիսյանը և ՏՏ նախագծերի կառավարման բաժնի պետ Իզաբելլա Նիկողոսյանը մասնակցել են Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևի քաղաքապետարանի կողմից կազմակերպված «Քիշնև՝ քաղաքային սոցիալական ֆորում 2023»-ին։

Ֆորումը բաց հարթակ էր, որին մասնակցում էին պետական մարմիններ, միջազգային պետական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, տեղական և միջազգային տարբեր փորձագետներ։

Միջոցառման նպատակն էր ներկայացնել եվրոպական փորձը և մոտեցումները քաղաքների կայուն զարգացման համար: Ֆորումի հիմնական թեմաներն էին՝ առողջ, ստեղծագործ, անվտանգ, ներառական, կրթվող և էներգաարդյունավետ քաղաքի ձևավորումը:

https://tmcyc.yerevan.am/hy/news-inner/36

Photos from TMCYC / Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն's post 12/05/2023

Այսօր մեր ընկերության 23-ամյակն է 🤩
Այս երկար ուղին հնարավոր չէր լինի անցնել առանց կուռ և համախմբված թիմի:

Սիրելի՛ թիմ, շնորհակալություն ենք հայտնում բոլորիդ և ամենքիդ անհատապես յուրաքանչյուր օր սիրով և հատևողականորեն ներդրված ջանքի և միասնական լինելու համար՝ Երևանն առավել թվային և ժամանակակից դարձնելու գործում:

12/05/2023

Հանրային վերգետնյա տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման փորձարկման գործընթացը մեկնարկված է:

17/04/2023

Շնորհավորում ենք մեր թիմին IT Futsal cup 2023 առաջնությունում գրանցած հաջողությունների առթիվ։
#չէորսիրումենքիրար

13/04/2023

Երևան քաղաքի երթևեկության արդյունավետ կառավարման կազմակերպման առաջնային խնդիրներից է լուսացույցների թողունակության արդյունավետ կառավարումը:
Այս նպատակով «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն»-ի տնօրեն Սարգիս Մանուկյանն այցելել է Չինաստան՝ ուսումնասիրելու էլեկտրոնային երթևեկության կառավարման նոր համակարգերը։
Այցի ընթացքում հանդիպումներ են եղել առաջատար խոշոր ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնց շարքում է «Hisense» համաշխարհային ընկերությունը։

Photos from It Futsal Cup's post 01/04/2023

Անմոռանալի խաղ 👌😎👌

Photos from TMCYC / Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն's post 02/12/2022

Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի աշխատանքային խումբը Բարսելոնայում մասնակցել է «Խելացի քաղաք» համաշխարհային կոնգրեսին: Սա ոլորտի ամենամասշտաբային միջոցառումն է, որը կայանում էր արդեն 11-րդ անգամ: Միջոցառմանը մասնակցում էին շուրջ 1000 ցուցադրողներ՝ 600-ից ավել տաղավարներով, այցելուների թիվը գերազանցել է 20000-ը:
Չնայած քաղաքային տնտեսության և ենթակառուցվածքների կառավարման ոլորտում ներկայացված բազմատեսակ լուծումներին՝ մեր աշխատանքային խմբի մասնակցության նպատակն էր ուսումնասիրել քաղաքային շարժունակության (Mobility) ուղվածության նախագծերը, դրանց ներդրման փորձը և հետագա հնարավոր համագործակցությունը ոլորտում հանդես եկող մասնակիցների հետ:
Դիտարկվել են երթևեկության կառավարման (Traffic Management), հասարակական տրանսպորտի կառավարման (Fleet Management) և միասնական տոմսային համակարգեր ներկայացնող ընկերությունների արտադրաքներն ու լուծումները: Նաև տեղի են ունեցել հանդիպում-քննարկումներ և փորձի փոխանակումներ կոնգրեսին մասնակցող քաղաքների ներկայացուցիչների հետ:

https://tmcyc.yerevan.am/hy/news-inner/32

Sargis Manukyan

Want your business to be the top-listed Government Service in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


1/3 Buzand Street
Yerevan
0010

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00