Brusov University Library

Brusov University Library

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Brusov University Library, Library, 42 Toumanyan Street, RA, Yerevan.

Վ․Բրյուսովի անվան պետական համալսարանի գրադարանը հիմնադրվել է 1935 թվականին: Գրադարանի կազմում ներառված են` Բրյուսովյան գիտական կենտրոնը, Ավստրիական գրադարանը, Վ․ Բրյուսովի թանգարանը և ԲՊՀ պատմության թանգարանը։ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը և գիտական գրադարանը հիմնադրվել են 1935թ.-ին:
ԲՊՀ գրադարանից կարող են օգտվել Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ասպիրանտները, հայցորդները, բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները:

Photos from Филиал МГУ имени М.В.Ломоносова в Ереване's post 29/05/2026
28/05/2026

Շնորհավո՛ր Հայաստանի Առաջին Հանրապետության օրը: 🇦🇲
Թո՛ղ մեր հայրենիքը միշտ լինի անսասան, խաղաղ ու հզոր:

Photos from ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ - YSUIB's post 27/05/2026
Photos from Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան/Brusov State University's post 26/05/2026
Photos from Русский дом в Армении's post 26/05/2026
20/05/2026

Հարգելի՛ գործընկերներ,

Մայիսի 25-ին՝ ժամը 15:30-ին, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի նիստերի մեծ դահլիճում տեղի կունենա Վալերի Բրյուսովի «Հայաստանի պոեզիան հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» ժողովածուի հրատարակության 110-ամյակին նվիրված հանրապետական ուսանողական օլիմպիադայի հաղթողների և մասնակիցների պարգևատրման հանդիսավոր արարողությունը:

Օլիմպիադան անց է կացվել ապրիլի 27–28-ին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում: Միջոցառումը կազմակերպել են Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը, Երևանում Ռուսաստանի Գիտության և մշակույթի կենտրոնը և Հայաստանում ռուսական և խորհրդային բուհերի շրջանավարտների միությունը։

Օլիմպիադային մասնակցել են 73 ուսանող Հայաստանի 13 բուհերից: Հանրապետական ուսանողական օլիմպիադայի հաղթողների և մասնակիցների պարգևատրման հանդիսավոր արարողությանը կմասնակցեն նաև Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ս. Կոպիրկինը և Երևանում Ռուսաստանի գիտության և մշակութի կենտրոնի ղեկավար Վ. Ֆեֆիլովը:

Սիրով սպասում ենք բոլորին:

https://brusov.am/hy/event/valeri_bryusovi_hayastani_poezian_hnaguyn_zhamanakneric_minchev_mer_orery_zhoghovatsui_hratarakutyan_110-amyakin_nvirvat .l4kOnCAU.wtwxqKL0.dpuf

13/05/2026

Սիրելի բրյուսովականներ,

Մայիսի 18-ին՝ ժամը 13:30-ին, Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ, Վալերի Բրյուսովի թանգարանը կհյուրընկալի Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ Սոֆի Սարյանին:

Ս. Սարյանը հանդես կգա դասախոսությամբ՝ նվիրված Վալերի Բրյուսովի և Մարտիրոս Սարյանի ստեղծագործական երկխոսությանը, որի գագաթնակետը դարձավ «Հայաստանի պոեզիան հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» կոթողային անթոլոգիայի ձևավորումը հայ մեծանուն նկարչի կողմից:

Սիրով սպասում ենք բոլորին:

https://brusov.am/hy/event/tangaranneri_mijazgayin_orva_kapakcutyamb_valeri_bryusovi_tangarany_khyurynkali_martiros_saryani_tun-tangarani_glkhavor_ .rK3LIPuK.o8Wxep4Q.dpbs

13/05/2026



Սիրելի՛ հետազոտողներ, այսօր մեր տեսադաշտում է լեզվի կառուցվածքը և դրա դասավանդման նորարարական գործիքակազմը: Ներկայացնում ենք OpenEdition Journals հարթակի մի քանի ամսագիր։

🔸️Alsic (Apprentissage des Langues et Systèmes d'Information et de Communication)
Ամսագրի թեմատիկ ուղղվածությունը տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումն է լեզուների ուսուցման մեջ:

Թեմա. էլեկտրոնային ուսուցում (e-learning), հեռավար կրթություն, լեզվական հավելվածների արդյունավետություն, թվային միջավայրում լեզվի յուրացում:
Լեզու. ֆրանսերեն, անգլերեն:

🔹️Argumentation et analyse du discours (AAD)
Այս պարբերականը կենտրոնանում է տեքստի վերլուծության և փաստարկման տեսության վրա:

Թեմա. քաղաքական դիսկուրս, հռետորաբանություն, մեդիա տեքստերի վերլուծություն, փաստարկման մեթոդաբանություն:
Լեզու. ֆրանսերեն, անգլերեն:

🔸️Lidil
Լեզվաբանական հետազոտությունների և լեզուների դիդակտիկայի հեղինակավոր հարթակ:

Թեմա. սոցիոլեզվաբանություն, լեզվի յուրացում երեխաների և մեծահասակների կողմից, բառապաշարի և քերականության դասավանդում:
Լեզու. ֆրանսերեն:

🔹️Recherche et pratiques pédagogiques en langues (RPPL)
Լեզուների դասավանդման գործնական և տեսական հարցերի շուրջ հետազոտություններ:

Թեմա. մասնագիտական լեզուների ուսուցում, դասավանդման մեթոդների փորձարկում բարձրագույն կրթության ոլորտում:
Լեզու. ֆրանսերեն, անգլերեն:

🌐 Այցելեք OpenEdition Catalogue, որոնման դաշտում մուտքագրեք ամսագրի անվանումը և բացահայտեք հազարավոր անվճար հոդվածներ:

💡 Բոլոր հոդվածները հասանելի են ԲՊՀ գրադարանի համակարգչային սրահում։

Want your business to be the top-listed Government Service in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Address


42 Toumanyan Street, RA
Yerevan
0002

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00