Road Department Fund/Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ

Road Department Fund/Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ

Share

Հայաստանի Հանրապետությունում ճանապարհաշինության ոլորտի ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովում

The main scope and goals of the Organization are to ensure effective implementation of projects in transport sphere of the Republic of Armenia.

Կառավարությունն ավելի քան 7 մլրդ դրամ կուղղի տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգմանն ու կառուցմանը 04/06/2026

Կառավարությունն ավելի քան 7 մլրդ դրամ կուղղի տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգմանն ու կառուցմանը:

Կառավարությունն ավելի քան 7 մլրդ դրամ կուղղի տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգմանն ու կառուցմանը Կառավարության վերաբաշխման միջոցով շուրջ 7,12 միլիարդ դրամ կուղղվի տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգման ու կառուցման աշխատանքներին, դրանց նկատմամբ...

Photos from Road Department Fund/Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ's post 04/06/2026

Ինչպես է նախագիծը թղթից վերածվում իրականության։ Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի կառուցվող կամուրջների հեծանները տեղադրվում են։

Շինաշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են։

Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածը կառուցվում է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։

🔗Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին՝ https://t.me/armroad

#Հյուսիսհարավ #ՔաջարանԱգարակ #Ճանապարհայինդեպարտամենտ

04/06/2026

ՀՀ պետբյուջեի ֆինանսավորմամբ հիմնանորոգվում է Գյումրի-Արևիկ-Այգաբաց-Վարդաքար ճանապարհի մոտ 10.4կմ հատվածը։

🔗Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին՝ https://t.me/armroad

03/06/2026

Այս տարվա ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները։

«Հրապարակում» հաղորդաշարի ռեպորտաժը👇

🔗Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին՝ https://t.me/armroad

03/06/2026

Հյուսիս-հարավի՝ Քաջարանից Ագարակ ձգվող 32կմ կառուցվող ճանապարհի հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը։

Տեսանյութը՝ .am-ի։

🔗Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին՝ https://t.me/armroad

#Հյուսիսհարավ #ՔաջարանԱգարակ #Ճանապարհայինդեպարտամենտ

Photos from Road Department Fund/Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ's post 02/06/2026

Հիմնանորոգվում է Ծաղկաձորի մուտքից մինչև ճոպանուղի տանող 5կմ երկարությամբ ճանապարհահատվածը (Հ-55, Հրազդանի տրանսպորտային հանգույց-Ծաղկաձորի ճոպանուղի հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ5+800-կմ10+800)։

Շինարարն իրականացնում է հողային աշխատանքներ։ Նախագծով նախատեսված է երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում, իջատեղերի, մուտքերի, արհեստական կառուցվածքների նորոգում, ջրահեռացման վաքերի տեղադրում, մայթերի կառուցում և այլ աշխատանքներ։

Զբոսաշրջային կարևոր նշանակություն ունեցող ճանապարհի հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

🔗Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին՝ https://t.me/armroad

02/06/2026

Կհիմնանորոգվի Տ-6-38, /Հ-1/ (Աբովյան)-Նոր գյուղ-Կոտայք-Զառ-Սևաբերդ տեղական նշանակության ավտոճանապարհի 19.2կմ-ն։ Աշխատանքները նախագծման փուլում են։

🔗Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին՝ https://t.me/armroad

Photos from Road Department Fund/Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ's post 01/06/2026

Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի կառուցման ծրագրի շրջանակներում Մեղրի համայնքի Լիճքվազ տարածքում ճանապարհի շինարարությունն իրականացնող ընկերությունը կազմակերպել է ծառատունկ։ Նշենք, որ 4.5 հա տարածքը ծառատնկման նպատակով տրամադրել է Մեղրի համայնքը։

Հողի նախապատրաստման աշխատանքները մեկնարկել են ապրիլի սկզբին, որին հետևել է ծառատունկը. տնկվել է շուրջ 16200 ծառ, որից 10000-ը՝ կաղնի՝ որպես տվյալ տարածքին բնորոշ հիմնական տեսակ։ Որպես ուղեկցող ծառատեսակներ տնկվել է շուրջ 6200 վայրի պտղատու ծառ (խնձորենի, տանձենի, շլորենի), որոնք նպաստում են կենդանական աշխարհի համար սննդային ռեսուրսների ձևավորմանը և կենսաբազմազանության պահպանմանը։

Լիճքվազ տեղամասի ծառատնկմանը մասնակցել են ինչպես Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածը կառուցող "Abad Rahan Pars International Group և Tunnel Sadd Ariana" ՀՁ-ի ներկայացուցիչներ, տարածքի բնակիչներ, այնպես էլ Մեղրիի թիվ 1 դպրոցի 3ա դասարանի աշակերտները` ծնողների և ուսուցիչների հետ։ Դպրոցի սաները տնկել են մոտ 100 ծառ։

Տնկված ծառերի խնամքը կլինի շինարարական կազմակերպության ուշադրության կենտրոնում։

🔗Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին՝ https://t.me/armroad

#Հյուսիսհարավ #ՔաջարանԱգարակ #Ճանապարհայինդեպարտամենտ

30/05/2026

Հայաստանի ճամփեքով♥️

29/05/2026

‼ՀՀ ՏԿԵՆ-ը հայտարարել է Թալին համայնքի Կաքավաձոր բնակավայրում համայնքային նշանակության 1-ին փողոցի մոտ 900մ ասֆալտապատման, հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ (ծածկագիր՝ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/38Շ)։
⏳Հայտերն ընդունվում են մինչև հունիսի 9-ը՝ ժամը 16.00։
👉Մրցույթի մասին այլ մանրամասներ հետևյալ հղմամբ՝ https://armeps.am/epps/cft/listContractDocuments.do?resourceId=12169950

🔗Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին՝ https://t.me/armroad

Want your business to be the top-listed Government Service in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Government Building 3, 1st Floor, Republic Square
Yerevan
0010

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00