Գորիսում կայացավ Կաթվածի հայկական 6-րդ համաժողովը:
Հայաստանի և սփյուռքի առաջատար կաթվածի նյարդաբանների քննարկման թեման կաթվածի նախահիվանդանոցային և սկզբնական ներհիվանդանոցային բուժման կազմակերպումն էր:
Համաժողովը, որին մասնակցում են բոլոր կաթվածի կենտրոնների մասնագետները արդեն 6-րդ անգամ Առողջապահության ազգային ինստիտուտի հետ համատեղ կազմակերպում է Էրեբունի բժշկական կենտրոնի կաթվածի թիմը։
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն
🔹 Առողջապահության նախարարության առաջնահերթություններից է Կաթվածի ազգային ծրագրի հասանելիության ապահովումը բոլոր մարզերում:
Սյունիքը Շիրակից հետո երկրորդ մարզն է, որտեղ արդեն գործում է Կաթվածի կենտրոնը. այն կսպասարկի նաև Վայոց ձորի բնակիչներին:
31/05/2026
🤰Ծխող կինը վնասում է ոչ միայն սեփական, այլև` ապագա երեխայի առողջությունը:
🚫 Հղիության ցանկացած ժամանակահատվածում ծխախոտը խիստ բացասաբար է ազդում պտղի զարգացման վրա` առաջ բերելով պտղի առողջական թեթև շեղումներից մինչև օրգան-համակարգերի տարբեր ֆունկցիոնալ և օրգանական ախտահարումների, ընդհուպ` պտղի ներարգանդային մահվան բարձր ռիսկ:
⚠️ Ծխող հղի կնոջ մոտ շատ ավելի բարձր է վաղաժամ ծննդաբերելու, ցածր քաշով երեխա ունենալու ռիսկը:
🧠🫁 Հղիության ընթացքում ծխելը կարող է վնասել պտղի զարգացող թոքերն ու ուղեղը:
Ներարգանդային կյանքում պարբերաբար իր վրա կրելով ծխելու բացասական հետևանքները` ծնվելուց հետո երեխայի մոտ ի հայտ է գալիս առողջական հետևյալ խնդիրների առաջացման ռիսկը։
🔸Մանկական ուղեղային կաթված (ՄՈւԿ)
🔸Զարգացման հապաղումներ
🔸Լսողության կամ տեսողության խնդիրներ
🔸 Բրոնխիտներ
🔸Թոքաբորբեր
🔸 Բրոնխօբստրուկտիվ համախտանիշ
🔸 Բնածին արատներ` նապաստակի շրթունք, գայլի երախ:
Մանկական հանկարծամահության համախտանիշի ռիսկը ավելի բարձր է այն երեխաների շրջանում, որոնց մայրերը հղիության ընթացքում ծխել են, ինչպես նաև այն երեխաների շրջանում, որոնք մինչև մեկ տարեկանը պարբերաբար ենթարկվել են երկրորդային ծխի:
🧬 Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ներարգանդային փուլում ծխախոտի ծխի ազդեցությանը ենթարկված երեխաները, կյանքի որոշակի փուլում ծխել սկսելու ավելի մեծ հակվածություն ունեն, քան նրանք, որոնք մանկուց զերծ են եղել ծխախոտի ծխի ազդեցությունից:
Ծխախոտի օգտագործումը բացասաբար է անդրադառնում նաև վերարտադրողական առողջության վրա։
Ծխելը կարող է հանգեցնել ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց անպտղության:
Այն կարող է բացասաբար անդրադառնալ նաև հղիանալուն` մեծացնելով երբևէ չհղիանալու ռիսկը։
Ծխախոտը ոչ պակաս բացասաբար է անդրադառնում նաև տղամարդկանց վերարտադրողականության վրա` վնասելով սերմնաբջիջները։
⚠️ Նիկոտինը կարող է հանգեցնել նաև իմպոտենցիայի (էրեկտիլ դիսֆունկցիայի)։
🚭 Դեռահասների դեպքում նիկոտինի թիրախում նախ և առաջ ուղեղն է. պնդում են մասնագետները` նշելով, որ դեռահասների ամբողջ օրգան համակարգը նիկոտինի համար շատ ավելի խոցելի է, իսկ կախվածությունը նիկոտինից շատ ավելի արագ ի հայտ եկող:
Հետազոտություններն արդեն վերահաստատել են` էլեկտրոնային ծխախոտները ոչ միայն նվազ վնասակար չեն, այլև որոշ դեպքերում` ճիշտ հակառակը:
16-ամյա Գեղամը տեսանյութում պատմուն է ծխելու իր փորձերի ու վերջնական որոշման մասին:
«Դժվարին այս ճանապարհին մեր կողքին ունեցանք մի հավատարիմ ընկեր առանց որի երևի թե ոչինչ չէինք կարող անել, այդ անդավաճան ընկերը պետությունն է»,- ասում է Լիլիթը, ում մոտ ախտորոշվել է ցրված սկլերոզ:
Տարեկան շուրջ 4 մլն դրամ է կազմում նրա դեղերի արժեքը, իսկ այդ դեղերը պետք է օգտագործի ամբողջ կյանքի ընթացքում:
Ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղապահովումը 2 տարի է իրականացվում է պետության միջոցներով. այս պահին նրանք 613 են:
30/05/2026
🔹 Շուրջ երկու տարի է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղապահովումն ամբողջովին իրականացվում է պետական միջոցներով:
Մինչ այդ թանկարժեք բուժումը շատ պացիենտների համար մնում էր անհասանելի, հաշմանդամության հասնելը` գրեթե անխուսափելի:
Հիվանդության 4 փուլերի համար առողջապահության նախարարությունը ձեռք է բերում 4 անվանում դեղ:
📈 2024 թվականին, երբ մեկնարկեց այս կարևորագույն նախաձեռնությունը, ցրված սկլերոզ ունեցող հաշվառված պացիենտների թիվը 79 էր, 2025 թվականին 466 պացիենտ էր հաշվառված, 2026 թվականին նրանց թիվն արդեն 613 է. 2024 թվականից նրանք բոլորն ամբողջովին անվճար ստացել և ստանում են անհրաժեշտ դեղերը:
Յուրաքանչյուր պացիենտի մեկ տարվա դեղապահովումը կազմում է մինչև 4 մլն դրամ:
Ցրված սկլերոզը երիտասարդների հիվանդություն է, համապատասխան դեղի ժամանակին չօգտագործելը գրեթե միշտ հանգեցնում է հիվանդության սրընթաց զարգացման ու հաշմանդամության:
Նորագույն ու թանկարժեք դեղերը, որոնք այժմ տրամադրում ենք մեր պացիենտներին, կանխարգելում են հիվանդության զարգացումը, ապահովում սպաստիկայի, կոորդինացիայի, միզապարկի խանգարումների, ցավերի քայլքի ու վարքի խանգարումների կառավարումը, ակնհայտորեն բարելավում նրանց կյանքի որակը:
Հիվանդության վաղ հայտնաբերումն ու ժամանակին սկսած բուժումը հնարավորություն են տալիս ցրված սկլերոզ ախտորոշում ունեցողներին ապրել լիարժեք և առանց լրջագույն բարդությունների։
Մայիսի 30-ը ցրված սկլերոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է։
28/05/2026
Հանրապետության օրվա առթիվ, հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար Վարդանուշ Գրիգորյանին շնորհվել է քաղաքացիական ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան։
https://www.president.am/hy/decrees/item/6325/
28/05/2026
Հանրապետության օրվա առթիվ, հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը, առողջապահության զարգացման գործում մատուցած նշանակալի ծառայությունների, երկարամյա արգասաբեր գործունեության և նվիրումի համար ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով։
https://www.president.am/hy/decrees/item/6327/
27/05/2026
📌 Գիտե՞ք, որ մեր օգտագործած աղի մեծ մասը վերամշակված մթերքներից է։
ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում օգտագործվող աղի շուրջ 70-80%-ը ստացվում է հենց վերամշակված սննդից։ Այդ պատճառով կարևոր է ուշադրություն դարձնել «թաքնված» աղին, որը հաճախ առկա է հացաբուլկեղենի, երշիկեղենի, պահածոների, սոուսների և արագ սննդի մեջ։
Չափից շատ աղի օգտագործումը կարող է հանգեցնել՝
🔴 արյան ճնշման բարձրացման
🔴 սրտանոթային հիվանդությունների առաջացման
🔴 կաթվածի ռիսկի մեծացման:
📍 Ընտրե՛ք ավելի առողջ տարբերակներ և հետևե՛ք սննդային պիտակներին։
#առողջապրելակերպ #աղիիրազեկմանշաբաթ
Հոգեկան առողջության ոլորտում իրականացվող փոփոխությունների առանցքում արժեհամակարգային բարեփոխումն է. սա ենթադրում է պացիենտի համար արժանապատիվ պայմանների ապահովում թե՛ ենթակառուցվածքների արդիականացման, կլինիկաների վերանորոգման ու վերազինման, թե՛ պացինետների բուժօգնության կազմակերպման, նրանց հանդեպ ցուցաբերվող վերաբերմունքի առումով:
🎥 Սևանի հոգեկան առողջության կենտրոն-ի մեկ օրը` տեսանյութում:
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Telephone
Website
Address
Government Building N3
Yerevan
37410
Opening Hours
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 18:00 |
| Friday | 09:00 - 18:00 |
