27/03/2026
🔷 Սիրելի երևանցիներ,
մեր քաղաքը միանում է «Երկրի ժամ» նախաձեռնությանը 🌍
Տարին մեկ անգամ՝ ընդամենը մեկ ժամով, աշխարհը միավորվում է մեկ կարևոր գաղափարի շուրջ՝ հոգ տանել մեր մոլորակի մասին 💚🌱
📅 Ս․թ․ մարտի 28-ին
⏰ 20։30-ից 21։30
Այս մեկ ժամվա ընթացքում արտաքին լուսավորությունը կանջատվի 💡❌
Երևանն այս քայլով կմիանա համաշխարհային նախաձեռնությանը 🌎՝ իր ներդրումն ունենալով բնապահպանական և մարդկային արժեքների տարածման գործում 🤝
Միացեք նաև դուք՝ անջատելով լույսերը 🔌 և փոխանցելով կարևոր ուղերձը 📢✨
13/02/2026
🔹 Իսակովի պողոտայում այս օրերին իրականացվում են արտաքին լուսավորության ցանցի մալուխների կապիտալ փոխարինման աշխատանքներ։ Ծրագիրը նպատակ ունի արդիականացնել ենթակառուցվածքները և ապահովել ավելի հուսալի ու արդյունավետ արտաքին լուսավորություն։
🔹 Կատարվող աշխատանքները կարևոր քայլ են քաղաքի լուսավորության համակարգի բարելավման և անվտանգ միջավայրի ձևավորման համար։
Միասին ստեղծենք Երևանի վաղվա օրը...
Send a message to learn more
23/01/2026
🔷Սիրելի երևանցիներ,
տեղեկացնում ենք, որ եղանակային անբարենպաստ պայմաններով պայմանավորված՝ բնակիչների և երթևեկության անվտանգության ապահովման նպատակով «Երքաղլույս» ՓԲ ընկերությունը արտաքին լուսավորությունը չի անջատելու ողջ գիշերվա ընթացքում։
Լուսավորությունը կգործի անընդմեջ՝ մինչև լուսաբաց:
31/12/2025
Սիրելի երևանցիներ,
«Երքաղլույս» ՓԲ ընկերությունը շնորհավորում է ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, ջերմություն և բարօրություն յուրաքանչյուր ընտանիքում։ Թող գալիք տարին լեցուն լինի նոր հնարավորություններով, լուսավոր մտքերով ու վստահ քայլերով դեպի ապագա։
Մենք շարունակելու ենք մեր առաքելությունը՝ ապահովելով հուսալի և կայուն լուսավորություն մեր սիրելի քաղաքում, որպեսզի Երևանը միշտ փայլի իր լույսով՝ ինչպես տոնական օրերին, այնպես էլ տարվա յուրաքանչյուր պահին։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ ✨
Սիրով «Երքաղլույս» ՓԲԸ տնօրեն`
Հայկ Մուրադյան
30/12/2025
🔷 Սիրելի երևանցիներ,
«Երքաղլույս» ՓԲ ընկերությունը տեղեկացնում է, որ տոնական օրերին Երևանի արտաքին լուսավորությունը կգործի ամբողջ գիշեր:
29/12/2025
🔷Սիրելի երևանցիներ,
2025 թվականի ընթացքում արդյունավետ աշխատանքի համար «Երքաղլույս» ՓԲԸ-ի աշխատակիցներ՝
🔹Կենտրոն տեղամասի պետ Հրաչյա Գալուստյանը,
🔹Հեռախոսազանգերի կենտրոնի ղեկավար Լիլիթ Դեմիրչյանը,
🔹Դիսպետչերական ծառայության պետ Մերուժան Խաչատրյանը
պարգևատրվել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով և պատվոգրերով։
27/12/2025
🔷Սիրելի երևանցիներ,
տեղեկացնում ենք, որ եղանակային անբարենպաստ պայմաններով պայմանավորված՝ բնակիչների և երթևեկության անվտանգության ապահովման նպատակով «Երքաղլույս» ՓԲ ընկերությունը արտաքին լուսավորությունը չի անջատելու ողջ գիշերվա ընթացքում։
Լուսավորությունը կգործի անընդմեջ՝ մինչև լուսաբաց:
Send a message to learn more