Վարդգես Պետրոսյանի անվան N 51 հիմնական դպրոց

Վարդգես Պետրոսյանի անվան N 51 հիմնական դպրոց

Share

Մեր դպրոցը մեր տունն է...

1940-ականների սկզբին Արաբկիր թաղամասն օրեցօր ընդարձակվում է նաև Հայաստան ներգաղթած հայրենակիցների հաշվին, և առաջանում է թաղամասում նոր դպրոց ունենալու անհրաժեշտություն: Երևանի հ.51 դպրոցը հիմնադրվել է 1949թ.:Իր գոյության 70 տարիների ընթացքում այն ունեցել է վայրէջքի ու վերելքի ժամանակահատվածներ, հյուրընկալել անվանի գիտնականների ու արվեստագետների: 2000 թվականին դպրոցն անվանակոչվել է՝ կրելով ճանաչված

14/06/2026
Photos from Վարդգես Պետրոսյանի անվան N 51 հիմնական դպրոց's post 04/06/2026

🏆Ա. Շիրակացու անվան ճեմարանում անցկացված բաց օլիմպիադայի արդյունքների ամփոփման շրջանակում 6գ դասարանի աշակերտ Նաիրի Նավասարդյանը մաթեմատիկա առարկայից արժանացել է I կարգի դիպլոմի։ 🥇
Շնորհավորում ենք Նաիրիին և մաղթում նոր հաջողություններ, բարձր արդյունքներ ու բազմաթիվ հաղթանակներ։
Lusine Ghasaboghlyan

Photos from Վարդգես Պետրոսյանի անվան N 51 հիմնական դպրոց's post 02/06/2026

Այսօր Երևանի Վ. Պետրոսյանի անվան հ. 51 հիմնական դպրոցի 9-րդ դասարաններում կայացավ «Հայոց լեզու» առարկայի ավարտական քննությունը։
Lusine Ghasaboghlyan

Photos from Վարդգես Պետրոսյանի անվան N 51 հիմնական դպրոց's post 02/06/2026

Ա. Շիրակացու անվան ճեմարանում ամփոփվեցին բաց օլիմպիադայի արդյունքները, և մեր դպրոցի 6ա դասարանի աշակերտները գրանցել են հաջողություններ։

📚Հարություն Բադալյանը արժանացել է III կարգի դիպլոմի «մաթեմատիկա», «ռուսաց լեզու» առարկաներից և II կարգի դիպլոմ «հայոց լեզու» առարկայից։

📚 Էմիլիա Հարությունովան արժանացել է գովասանագրի և «ռուսաց լեզու» և «հայոց լեզու» առարկաներից III կարգի դիպլոմի։

Սրտանց շնորհավորում ենք մեր աշակերտներին՝ մաղթելով նորանոր հաջողություններ, բարձր նվաճումներ և անսպառ եռանդ ուսման ճանապարհին։ Թող այս ձեռքբերումները դառնան նոր հաղթանակների ամուր հիմք։ 🌟👏📖
Lusine Ghasaboghlyan

Photos from Վարդգես Պետրոսյանի անվան N 51 հիմնական դպրոց's post 02/06/2026

Վ. Պետրոսյանի անվան հ.51 հիմնական դպրոցի 12 ուսուցիչներ մասնակցել են «Տեխնոլոգիական նորարարությունների դերը կրթության մեջ» խորագրով 6-րդ համաժողովին, որը համախմբել էր կրթության ոլորտի առաջատար մասնագետներին, մանկավարժներին և նորարար գաղափարներ կրողներին։
Lusine Ghasaboghlyan

01/06/2026

Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Վ. Պետրոսյանի անվան հ. 51 հիմնական դպրոցի բակում տիրում էր տոնական և ջերմ մթնոլորտ։ 4-րդ դասարանի կազմակերպած միջոցառումը(Դասվար՝ Շ. Գևորգյան), որտեղ երեխաները երգեցին, պարեցին և ուրախ տրամադրություն փոխանցեցին բոլորին, դարձավ իսկական տոն՝ լի դրական հույզերով և գեղեցիկ պահերով։ Այս օրը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ երեխաներն են մեր ապագան, և նրանց երջանիկ ու անհոգ մանկությունը մեր բոլորի ամենակարևոր արժեքներից է։

Շնորհավորում ենք բոլոր երեխաներին Երեխաների պաշտպանության օրվա առթիվ՝ մաղթելով անհոգ մանկություն, առողջություն, հաջողություններ և բազում երջանիկ ժպիտներ։ 💙🌈🎉👧👦
Lusine Ghasaboghlyan

Photos from Վարդգես Պետրոսյանի անվան N 51 հիմնական դպրոց's post 01/06/2026

Երևանի Վ. Պետրոսյանի անվան հ. 51 հիմնական դպրոցում տեղի ունեցավ տարեվերջյան հաշվետու ծնողական ժողով, որի ընթացքում դպրոցի տնօրենը ներկայացրեց 2025-2026 ուստարվա ընթացքում կատարված աշխատանքները, ձեռքբերումներն ու գրանցված հաջողությունները։

Ժողովի ընթացքում ամփոփվեցին ուսումնական տարվա կարևոր իրադարձությունները, կրթական ծրագրերը, աշակերտների մասնակցություններն ու նվաճումները, ինչպես նաև դպրոցի զարգացմանն ուղղված նախաձեռնությունները։ Տնօրենը շնորհակալություն հայտնեց ծնողներին՝ համագործակցության, աջակցության և դպրոցի կյանքում ակտիվ ներգրավվածության համար։

Հանդիպումն անցավ կառուցողական և ջերմ մթնոլորտում՝ հնարավորություն տալով ծնողներին բարձրաձայնել իրենց հարցերը, առաջարկություններն ու դիտարկումները։

🤝 Միասնական աշխատանքով և փոխվստահության մթնոլորտում շարունակելու ենք ստեղծել լավագույն պայմանները մեր աշակերտների կրթության և զարգացման համար։ 🌟📖🏫
Lusine Ghasaboghlyan

Photos from Վարդգես Պետրոսյանի անվան N 51 հիմնական դպրոց's post 01/06/2026

Ավարտական քննական նախագիծ «Աշխարհագրություն» , «Քիմիա» և «Կենսաբանություն» առարկաներից 9_րդ դասարաններում։
Թեմա՝ «Թափոնների տեսակները և դրանց ազդեցությունը Շրջակա միջավայրի վրա»
Ուսուցիչ՝ Ն. Թեմուրյան
Lusine Ghasaboghlyan

Photos from Վարդգես Պետրոսյանի անվան N 51 հիմնական դպրոց's post 31/05/2026

Ավարտական քննական նախագիծ «Կենսաբանություն» և «Քիմիա» առարկաներից։
Թեմա՝ տնային պայմաններում մաքուր օճառի ստացում(անվտանգ փորձարարական պայմաններում)
Ուսուցիչներ՝ Կ. Թարվերդյան, Ս.Պետրոսյան
Lusine Ghasaboghlyan

Want your business to be the top-listed Government Service in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address


Yerevan
0051