26/05/2026
Տարիներ շարունակ երեխաներին ասում էին՝
🗣️ «Փողի մասին խոսելը մեծերի թեմա է»։
Բայց այսօր աշխարհում խոսում են հակառակի մասին 👇
💡 Ֆինանսական կրթությունը պետք է սկսվի փոքր տարիքից։
Հենց դրա համար էլ հունիսի 1-ին ընդառաջ սկսում ենք նոր շարք՝
👧👦 FINKIDS | Ֆինանսները և երեխաները
Խոսելու ենք՝
💰 գրպանի գումարի
🛒 գնումների
🎮 խաղերի ծախսերի
📱 թվային անվտանգության
🧠 խնայողությունների
և ֆինանսական սովորությունների մասին։
Ու հիմա ուզում ենք լսել նաև ձեզ 🙌
📩 Գրեք մեկնաբանություններում՝
ի՞նչ թեմաների կցանկանայիք անդրադառնանք այս շարքում 👇
Եկեք միասին ձևավորենք ֆինանսապես ավելի գրագետ սերունդ 💚
#ՖինանսականԿրթություն #ԵրեխաներԵվՖինանսներ
25/05/2026
Օրական ընդամենը 500 դրամ մի կողմ դնելով 👇
📅 տարվա վերջում կարող եք ունենալ 182,500 դրամ 😯
Սա ցույց է տալիս, որ ֆինանսական կայունությունը միշտ չէ, որ սկսվում է մեծ գումարներից։
Հաճախ ամեն ինչ սկսվում է փոքր, բայց շարունակական քայլերից 🙌
💡 Փոքր խնայողությունները ժամանակի ընթացքում կարող են դառնալ
👉 պահուստային ֆոնդ
👉 ճանապարհորդություն
👉 ներդրում
👉 կամ պարզապես ավելի հանգիստ ապագա
📌 Սկսեք փոքրից, բայց սկսեք այսօր
Խնայե՛ք, եղե՛ք բարեկեցիկ 💙
21/05/2026
⚠️ Վերջին շրջանում նման դեպքերը շատացել են։
Եթե WhatsApp-ով, Telegram-ով, Messenger-ով կամ այլ հավելվածով ընկերդ կամ ծանոթդ քեզ գրում է ու շտապ գումար է խնդրում՝ մի շտապիր փոխանցում անել 💸
Նախ ուղիղ զանգիր ու համոզվիր, որ հենց ինքն է գրում քեզ 📞
Շատ դեպքերում պարզապես կոտրել են էջը։
📢 Տարածեք, որ ավելի քիչ մարդիկ դառնան նման խարդախությունների զոհ։
16/05/2026
Ռուսերեն զա՞նգ «Ոստիկանությունից» կամ «Անվտանգությունից»
Անհայտ անձինք զանգահարում են և ռուսերենով ներկայանում որպես՝
🔶 Ոստիկանության կամ քննչական մարմինների աշխատակից,
🔶 Բանկի անվտանգության մասնագետ,
🔶 Այլ գերատեսչության ներկայացուցիչ:
Ի՞նչ են ասում.
Նրանք փորձում են վախեցնել ձեզ՝ պնդելով, թե ձեր նկատմամբ «կասկած կա», ձեր հաշիվները վտանգված են, կամ ձեր անունով հանցավոր գործարք է կատարվել:
ԿԱՐԵՎՈՐ Է ՀԻՇԵԼ.
Լեզուն. Հայաստանի պետական մարմինները կամ ֆինանսական կազմակերպությունները ձեզ հետ չեն խոսի ռուսերենով՝ ձեր անձնական տվյալների կամ քրեական գործերի թեմայով:
Շտապողականությունը. Եթե ձեզ ստիպում են արագ որոշում կայացնել կամ տվյալներ թելադրել՝ դա զեղծարարություն է:
Լուծումը. Պարզապես անջատեք հեռախոսը: Ոչինչ մի՛ արեք և ոչ մի տվյալ մի՛ հայտնեք:
Զգուշացրե՛ք ձեր ծնողներին և տատիկ-պապիկներին, քանի որ նրանք հաճախ ավելի շատ են վստահում «պաշտոնական» հնչող զանգերին:
🌐 Ավելի շատ տեղեկությունների համար հետևեք abcfinance.am-ին:
#Անվտանգություն #Զեղծարարություն #ՖինանսականԳրագիտություն
13/05/2026
📸 Կիսվում ենք «Բրեյն Ռինգ» 2026թ. ֆինանսատնտեսագիտական խաղ-մրցույթի լուսանկարներով 👏
Մրցույթը կազմակերպվում է Հայաստանի պատանեկան նվաճումներ հկ-ի և Կենտրոնական բանկի համագործակցությամբ՝ միավորելով Հայաստանի բոլոր մարզերի և Երևանի դպրոցական թիմերին 🧠
Մասնակիցներին ողջունեցին ԿԲ խորհրդի անդամ Արմեն Քթոյանը և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հկ տնօրեն Արմինե Հովհաննիսյանը՝ կարևորելով ֆինանսական կրթության և երիտասարդների ակտիվ մասնակցության դերը 🙌
🏆 Կիսաեզրափակիչ փուլից հետո եզրափակիչ անցան 4 լավագույն թիմերը, իսկ վերջնական արդյունքները հետևյալն էին՝
🥇 1-ին տեղ — Շիրակի մարզ
🥈 2-րդ տեղ — Լոռու մարզ
🥉 3-րդ տեղ — Երևան և Արմավիր
📌 Մրցույթի շրջանակում տրվեցին նաև հատուկ հարցեր․
🔹 Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի հարցի հաղթող դարձավ Սյունիքի մարզը
🔹 Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հատուկ հարցի հաղթող դարձավ Տավուշի մարզը
🎭 Մրցույթն ուղեկցվեց նաև մշակութային համարներով՝ երգ, պար և ասմունք, ստեղծելով ջերմ ու ոգեշնչող մթնոլորտ ✨
Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին և մաղթում նոր հաջողություններ 👏