Արդեն սկսել ենք կերակրել Սևանի իշխանի գեղարքունի ենթատեսակի այս տարվա ծնված մանրաձկներին և մեծ ակնկալիքներ ունենք ընթացիկ տարում իրականացվող աշխատանքներից։ Սևանի Իշխան / Sevani Ishkhan Lake Sevan
Սևանի Իշխան / Sevani Ishkhan
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Սևանի Իշխան / Sevani Ishkhan, Government Website, Մամիկոնյանց 39Ա, Yerevan.
«Սևանի իշխան» ՓԲ ընկերության 100% բաժնետերն է ՀՀ կառավարությունը:
«Սևանի իշխան» ընկերությունը ստեղծվել է 2014թ. «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 03.04.2014թ. №13-Ա արձանագրային որոշմամբ հաստատված «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» շրջանակներում:
2016թ.-ին ավ
01/01/2026
Շնորհավոր Նոր տարի։ Թող 2026 թվականը լինի մեր երկրի բնության էկոհամակարգերի և կենսաբազմազանության պահպանման ու վերականգնման ուղղությամբ արդյունավետ տարի։ Թող մեր հասարակությունը առավել գիտակցաբար գնահատի և արժևորի այն, ինչ տալիս է բնությունը։ Բոլորիս մաղթում ենք բարեբեր և հաջող տարի։
Happy New Year. May 2026 be an effective year in advancing the conservation and restoration of our country’s ecosystems and biodiversity. May our society grow more aware of the value of what nature provides. We wish everyone a productive and successful year.
18/12/2025
Մենք մեր գործերով՝ Մեկնարկել է Գեղարքունի իշխանի վերարտադրության փուլը։ Մեր մասնագետներն իրականացնում են ձկների մայրական կազմից ձկնկիթի ստացում, դրա բեղմնավորում և հետագա ինկուբացիայի նպատակով տեղափոխում մանրաձկան արտադրության գործարան։
2026 թվականին Սևանի իշխանի պաշարների վերականգնման ծրագրի շրջանակում նախատեսվող մանրաձկների բացթողնման քանակը մենք նպատակ ունենք ոչ միայն ապահովել, այլև գերազանցել։ Աշխատում ենք հետևողականորեն, պատասխանատվությամբ և հավատով՝ առաջ շարժվելով մեր նպատակի իրականացման ճանապարհով։
Շնորհակալություն ենք հայտնում այս կարևոր և ոչ դյուրին աշխատանքը իրականացնող թիմին՝ իրենց բարձր մասնագիտական մոտեցման և նվիրումի համար։
15/11/2025
Այս տարի իրականացվել է 836,643 հատ իշխանի մանրաձկների բացթողնում Սևանա լիճ՝ ընդհանուր 7,146 կգ (7,15 տոննա) կենսազանգվածով։ Այս տարի նախատեսել էինք 520,000 հատ:
📌 Մանրամասները՝
• Գեղարքունի – 36,000 հատ, 858 կգ, միջ. քաշը՝ 23.8 գ
• Ամառային – 38,800 հատ, 1,319.2 կգ, միջ. քաշը՝ 34 գ
• Գեղարքունի – 324,843 հատ, 2,079 կգ, միջ. քաշը՝ 6.4 գ
• Գեղարքունի – 437,000 հատ, 2,890 կգ, միջ. քաշը՝ 6.6 գ
✨ Այս գործընթացը կարևոր քայլ է Սևանի էկոհամակարգը վերականգնելու, իշխանի բնական պաշարները մեծացնելու և լճի էկոհամակարգի կայուն զարգացումը ապահովելու համար։
#Սևան #ԻշխանիԲացթողնում #Գեղարքունի #ԱմառայինԻշխան #ՍևանիԷկոհամակարգ #Բնապահպանություն #ՀայաստանիԲնություն #ՋրայինՌեսուրսներ #ՍևանիՎերականգնում #ԲնությանՊաշտպանություն
18/10/2025
Սևանա լճի էկոհամակարգը 2025 թվականին նախատեսված միջոցառումների շրջանակում համալրվեց Սևանի իշխանի հերթական խմբաքանակով՝ շուրջ 325,000 կենսունակ մանրաձուկ՝ Գեղարքունի ենթատեսակից։ Տարվա ընթացքում նախատեսվում է կատարել ևս մի քանի նման բացթողում, ինչի արդյունքում մինչև տարեվերջ լիճը կհամալրվի իշխանի նոր խմբաքանակով։
Վերջին տարիներին Սևանի իշխանի մանրաձկան բացթողումները էկոհամակարգում կատարվում են մեծ ծավալներով, և դրանց դրական արդյունքներն արդեն տեսանելի են։ Կա վստահություն, որ նման միջոցառումների շարունակական իրականացումը էականորեն կնպաստի Սևանի իշխանի կենսապաշարի վերականգնմանը։
15/10/2025
Հավատարիմ մնալով մեր «Պահպանելով ժառանգությունը» գաղափարախոսությանը, 2025 թվականի հոկտեմբերի 15-ին «Սևանի Իշխան» փակ բաժնետիրական ընկերության նախաձեռնությամբ, ընկերության աշխատակիցների, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքի Արա Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի սաների և ուսուցչուհիներ Ս. Քոչարյանի, Լ. Ուլիխանյանի և Լ. Սարգսյանի ուղեկցությամբ, իրականացվեցին Սևանա լճի Կարճաղբյուր բնակավայրին հարող ափամերձ հատվածի մաքրման աշխատանքներ։
Ակցիայի ընթացքում հավաքվեց մեծ քանակությամբ պլաստիկ և այլ կենցաղային աղբ, որն այնուհետև տեղափոխվեց համապատասխան աղբավայրեր։
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին այս կարևոր նախաձեռնությանը միանալու, բնության պահպանության գործում իրենց լուման ներդնելու համար։ Ձեր աջակցությամբ ևս մեկ քայլ արվեց Սևանա լճի՝ թեկուզ փոքր հատվածի մաքրման ուղղությամբ։
Միևնույն ժամանակ, հորդորում ենք այն քաղաքացիներին, ովքեր դեռ շարունակում են շրջակա միջավայրում աղբ թափելու վնասակար վարքագիծը․ հիշեք՝ մենք ու մեր երեխաներն ենք մաքրում ձեր անփույթ կենցաղի հետևանքները։
Կոչ ենք անում լինել ավելի հոգատար և պատասխանատու մեր բնության, մեր հայրենիքի և ապագա սերունդների նկատմամբ։ Բնությունը մեր ընդհանուր հարստությունն է, և միայն միասնական ջանքերով կարող ենք այն պահպանել և արժանավայել կերպով փոխանցել գալիք սերունդներին։
Սևանի կողակի թրթուրները: Շարունակելի...
Սևանի կողակի արհեստական բուծման առաջին փորձնական խմբաքանակն արդեն գտնվում է սաղմնային զարգացման փուլում և շուտով կծնվի
@Սևանի Կողակ Սևանի կողակի արհեստական բուծման առաջին փորձնական խմբաքանակն արդեն գտնվում է սաղմնային զարգացման փուլում և շուտով կծնվի
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Telephone
Website
Address
Մամիկոնյանց 39Ա
Yerevan
0051
Opening Hours
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 10:00 - 23:00 |
| Wednesday | 10:00 - 23:00 |
| Thursday | 10:00 - 23:00 |
| Friday | 10:00 - 23:00 |
| Saturday | 10:00 - 23:00 |
