31/05/2026
📍 Շաբաթվա ընթացքում Ազգային ժողովը հյուրընկալել է մի շարք այցելուների:
🔸ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ընդունել է Գյումրու ակադեմիական վարժարանի աշակերտներին եւ ուսուցիչներին:
🔸«Երիտասարդ սերունդ» ՀԿ-ի կողմից կազմակերպվող Erasmus+ վերապատրաստման դասընթացի մասնակիցների հետ զրուցել է պատգամավոր Տիգրան Պարսիլյանը:
Հանդիպումների ընթացում օրենսդիրները ներկայացրել են խորհրդարանի հիմնական գործառույթները, պատասխանել հյուրերի հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին, մեր երկրի արտաքին եւ ներքին քաղաքականությանը, տարածաշրջանային խնդիրներին, առաջիկա խորհրդարանական ընտրությունների գործընթացին։
Հյուրերը եղել են Ազգային ժողովի գրադարանում ու թանգարանում:
#Ազգայինժողով
#բացդաս
Հետեւեք մեզ Telegram-ում` https://t.me/parliament_armenia
Instagram-ում՝ bit.ly/3TQ40Fj
եւ Youtube-ում՝ bit.ly/4a8Os5x
28/05/2026
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ.
Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առթիվ։
1918 թվականի մայիսի 28-ին՝ Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո վերականգնվեց դարեր շարունակ խաթարված հայոց պետականությունը: Հայ ժողովուրդը, ապրելով իր պատմության ամենածանր ժամանակաշրջաններից մեկը, կարողացավ համախմբվել պետություն ունենալու վեհ գաղափարի շուրջ, հավատալ իր ուժին ու ոտքի կանգնել՝ կերտելով անկախ հանրապետություն: Չնայած Հայաստանի առաջին հանրապետությունն ընդամենը երկուսուկես տարվա կյանք ունեցավ, բայց այն շրջադարձային էր մեր ազգային մտածողության տեսանկյունից, քանի որ դարերով պետականազուրկ եղած ազգից կրկին վերածվեցինք պետականակերտ ժողովրդի։
Սիրելի՛ հայրենակիցներ, այժմ մենք կանգնած ենք պատմական առաքելության իրագործման առաջ։
Մենք սկսել ու շարունակում ենք կառուցել այնպիսի պետություն, որտեղ կենացային խաղաղությունը վերածվել է իրական ու տեսանելի խաղաղության։
Պետություն, որին տրվող ինքնիշխան, ազատ ու անկախ ձեւակերպումներն այլեւս միայն սահմանադրական ամրագրումներ չեն։
Պետություն, որտեղ ժողովրդավարությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը ոչ թե միայն կոչեր են, այլ հստակ որդեգրված քաղաքականության ուղենիշներ, երբ քաղաքացին իր անմիջական մասնակցությունը կարող է ունենալ պետության զարգացման ու կայացման գործում։
Եվ, իհարկե, պետություն, որը ձեռք է բերել միջազգային հեղինակություն՝ վայելելով տարբեր երկրների առաջնորդների եւ միջազգային գործընկերների հարգանքն ու գնահատանքը։
Փառք նահատակներին եւ շնորհավոր Հանրապետության տոնը, ազատ, անկախ ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետության քաղաքացի։
25/05/2026
🗓 Մայիսի 25-ին կայացել է Ազգային ժողովի խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ու մայիսի 26-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:
Սահմանվել է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:
Հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 35 հարց:
Մանրամասները՝ bit.ly/4uNVkQd
24/05/2026
📍Շաբաթվա ընթացքում ճանաչողական այցի շրջանակում Ազգային ժողով են այցելել Հայաստանի մարզերի եւ մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ:
🔸ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ավետիք Իսահակյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտների և ուսուցիչներըի հետ հանդիպել է պատգամավոր Լուսինե Աքմաքչյանը։
🔸«Քաղաքական ռեալիզմի կենտրոն»-ի անդամներին հյուրընկալել է պատգամավոր Էլինար Վարդանյանը։
🔸ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը հանդիպել է ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին։
Հանդիպումների ընթացքում օրենսդիրները պատասխանել են երիտասարդներին հուզող հարցերին, որոնք մասնավորապես վերաբերել են մեր երկրում իրականացվող առողջապահական եւ կրթական ծրագրերին, Հայաստանի արտաքին եւ տնտեսական քաղաքականության առաջնահերթություններին, հարեւան երկրների հետ հարաբերություններին ու առաջիկա խորհրդարանական ընտրությունների անցկացմանը:
Հյուրերը եղել են օրենսդիր մարմնի գրադարանում ու թանգարանում, ապա լուսանկարվել ԱԺ նիստերի դահլիճում:
#Ազգայինժողով
#բացդա
22/05/2026
🗓 ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 22-ին հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության պատվիրակության հետ:
Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
ԱԺ փոխնախագահը պատվիրակությանն է ներկայացրել նախընտրական քարոզարշավի ընթացքը:
***
🇦🇲🇺🇸 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին:
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերը:
***
🇦🇲🇫🇷 ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:
Քննարկվել են Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները, մի շարք ոլորտներում համագործակցության հեռանկարները:
Հանդիպումների մանրամասները՝ bit.ly/4wJ0YnJ