01/06/2026
Հունիսմեկյան միջոցառում՝ Ազգային տիկնիկային թատրոնում🎉🎈🎈
#Թեժ գիծ 88-19
#Քո_Արգելանքը 060713-595
Հարգելի՛ օգտատեր, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ֆեյսբուքյան էջի «Մեկնաբանություններ» դաշտից կհեռացվեն հայհոյանք, վիրավորանք, ատելության խոսք, անպարկեշտ ձևակերպումներ, բռնության կոչեր պարունակող գրառումները։
01/06/2026
Հունիսմեկյան միջոցառում՝ Ազգային տիկնիկային թատրոնում🎉🎈🎈
🎈Այսօրվա հերոսների օրն սկսվեց հատուկ ընդունելությամբ. նրանց հյուրընկալեց և շնորհավորեց Գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանը, ապա ճանաչողական այցով եղանք ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն - Rescue Service of the MIA of the RA -ում։
🧑🚒 Զրուցեցինք, բացահայտեցինք, խաղացինք, ուրախացանք։
✨ Շնորհավո’ր Հունիսի 1՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը 🎈
Շարունակելի🎉
28/05/2026
🇦🇲🇦🇲Հանրապետության տոնի առթիվ Գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանը պարգևատրվել է «Արդարադատության նախարարություն» հուշամեդալով👇
26/05/2026
❗Ներդրվել է ալիմենտային պարտավորություններն առցանց վճարելու հնարավորություն
----------------------------------
Հարգելի՛ քաղաքացիներ,
🚩Տեղեկացնում ենք, որ այսուհետ ալիմենտային վճարումները կարող եք կատարել առցանց եղանակով՝ առանց Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ներկայանալու։
🚩Վճարումները կարող եք կատարել ինչպես Անձնական գրասենյակ cabinet.harkadir.am հարթակի, այնպես էլ վճարահաշվարկային տերմինալների, բանկային առցանց հավելվածների։
🚩Նոր համակարգի ներդրումը միտված է քաղաքացիների սպասարկման գործընթացի պարզեցմանը, ժամանակի խնայողությանը և ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացմանը։
🚩Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ալիմենտային վճարումն իրականացնելուց հետո հնարավոր է կատարել վճարումներ նաև այլ վարույթներով՝ ըստ սահմանված առաջնահերթության։
👉 https://shorturl.at/XQ7R6
25/05/2026
📣Իրազեկում
————————
Հարգելի՛ քաղաքացիներ, 2026 թվականի մայիսի 27-ին, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը կտեղակայվի ներքոնշյալ բնակավայրերում.👇🏻
Ժամը 12։00-13։00 Կապան համայնքի Սյունիք գյուղ,
ժամը 13։20-14։20 Արծվանիկ գյուղ,
ժամը 14։40-15։10 Ըրկենանց գյուղ,
ժամը 15:25-16:00 Չափնի գյուղ,
ժամը 16:15-17:00 Սևաքար գյուղ։
14/05/2026
🚩Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Սյունիքի մարզային բաժնի հարկադիր կատարողի թափուր պաշտոի համար👇
Ծառայությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Սյունիքի մարզային բաժնի հարկադիր կատարողի թափուր պաշտոնի համար Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Սյունիքի մարզային բաժնի 1 հարկադիր կատարողի (ծածկագիր՝ 12-1ՀԿԱԾ-30.14-Ա/Հ/կ-2) թափուր պաշտոնը զ...
14/05/2026
🚩
Ծառայությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Հերթապահության և առգրավված գույքի պահպանության բաժնի հարկադիր կատարողի թափուր պաշտոնի հ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Հերթապահության և առգրավված գույքի պահպանության բաժնի հարկադիր կատարողի (ծածկագիր՝ 12-1ՀԿ...
13/05/2026
📍Առաջին անգամ իրականացվել է «Երեխայի միջազգային առևանգման քաղաքացիական մոտեցումների մասին» Հաագայի կոնվենցիայով կայացված դատական ակտի հարկադիր կատարում
------------------------
🚩Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, բավարարելով ՀՀ արդարադատության նախարարություն/Ministry of Justice of Armenia հայցն ընդդեմ Ա․ Ջ․-ի, երրորդ անձ Ա․ Զ․-ի` պարտավորեցրել է Ա․ Ջ․-ին կատարել երեխաներին Բելգիայի Թագավորություն վերադարձնելու պահանջը։
🚩Ա․Ջ․-ի կողմից դատական ակտի պահանջը չկատարելու արդյունքում Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արարատի և Վայոց ձորի մարզային բաժնի ծառայողների աշխատանքի արդյունքում մեկ տարի առաջ Բելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները օրեր առաջ վերադարձվել են իրենց բնակության երկիր:
🚩«Երեխայի միջազգային առևանգման ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական մոտեցումների մասին» 25.10.1980թ. Հաագայի կոնվենցիայի շրջանակում Բելգիայի Թագավորության կենտրոնական մարմնից Ծառայությունն ստացվել է տեղեկատվություն այն մասին, որ ՀՀ տեղափոխված և ապօրինի պահվող անչափահասներ Օ. և Է. Զ-ներն իրենց հոր՝ Ա. Զ․-ի ուղեկցությամբ արդեն վերադարձել են Բելգիայի Թագավորություն։
🚩Գործընթացում ներգրավված են եղել Արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալությունը, Միջազգային պարտավորությունների ապահովման բաժինը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները։
13/05/2026
🇦🇲🇦🇲🇦🇲
Նորանշանակ հարկադիր կատարողների երդման արարողությունը և Հարկադիր կատարողի օրվա առանձին դրվագներ ֆոտոպատմությամբ👇
| Monday | 08:30 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 18:00 |
| Friday | 08:45 - 18:00 |