ՄԵՆՔ ԴԵՄ ԵՆՔ Սյունիքի մարզում ուրանի հանքի շահագործմանը

ՄԵՆՔ ԴԵՄ ԵՆՔ Սյունիքի մարզում ուրանի հանքի շահագործմանը

Share

ՄԵՆՔ ԴԵՄ ԵՆՔ Սյունիքի մարզում ուրանի հանքի շահագործմա?

«Մեզ անհրաժեշտ է էկոլոգիապես մաքուր միջավայր»
Գրեթե երկու տարի առաջ Հայաստանի հարավում գտնվող Սյունիքի մարզում, որը հայտնի է բազմամետաղ հանքերով, «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ մեկնարկած ուրանի հանքերի գեոֆիզիկական գեոքիմիական հետազոտությունների որոնողահետախուզական աշխատանքները:
Մենք պահանջում ենք կասեցնել արդեն գրեթե երկու տարի մարզի Լեռնաձոր համայնքում իրականացվող ուրանի որոնողական աշխատանքները:
Ընդդեմ ուրանի ծրագրի սկսված ստորագրահավաքին ավելի քան 11 հազար մարդ է միացել:

07/11/2018

«...Եկե՛ք նժարի վրա դնենք մի բան․ ժամանակավորապես աշխատատեղեր ստեղծող և մի քանի անհատ մարդկանց միլիոններն ավելացնող մի ծրագիր, որն անդառնալի հետևանքներ պիտի ունենա Հայաստանի բնության և գալիք սերունդների վրա։
Արդյոք կարժե՞․․․ »։

https://hetq.am/hy/article/97866?fbclid=IwAR0LFh7CAcl_6xIDI1ay31cJ_TKweqFG9yWtpS_StMxtNMBQU7d__mow55Y #.W-Gy9WYKNAQ.facebook

23/10/2018
10/11/2015
Փաստաբանը ներկայացնում է սենսացիոն մանրամասները 12/09/2014

Ինչպե՞ս է տեղի ունեցել Ավետիք Բուդաղյանի սպանությունը: Ի՞նչ է վերծանվել տեսաձայնագրություններից: Ինչու՞ էին կանայք բղավում. «Տիգրան մի կրակի, ինչի տվիր սպանիր»:

Փաստաբանը ներկայացնում է սենսացիոն մանրամասները Քանի՞ անգամ է դատվել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը և ինչի՞ համար: Ինչպե՞ս է խուզարկվել Սուրիկ Խաչատրյանի հսկա առանձնատունը:

Դինո Գոլդի ղեկավարությունը աշխատողների իրավունքները բռնաբարել է 3 տարի 06/09/2013

Արդյոք Դինո Գոլդ ընկերությունը չի՞ պատրաստվում դատի տալ իր իրավաբան Սեդրակ Ասատրյանին` կեղծ տեղեկություններ տարածելու, ընկերության բարի համբավն արատավորելու համար: Թե՞ սա յուրօրինակ խոստովանության ակտ է:

Կրկնենք ընկերության իրավաբանի խոսքերը. «Ի՞նչ է կատարվել իրականում... Իրականում 2-3 տարի Կապանի նախկին Դինո Գոլդ քամփնիի ղեկավարությունը, մասնավորապես՝ տնօրեն Ռոբերտ Ֆալետտան և Ֆարիդա Ֆալետտան, մեղմ ասած, աշխատողների իրավունքները բռնաբարել են 3 տարի»: Ինչպիսի անկեղծություն... Կապանցիները չեն ցանկանո՞ւմ արձագանքել իրենց բռնաբարված լինելու փաստին... Բնապահպան-ակտիվիստների կողմից «ստրուկ» բառն օգտագործելու դեմ շատ ակտիվ արձագանքներ եղան ժամանակին...

Ընկերության դեմքն ու բարի համբավը չեն որոշվում միայն մեկ անձի կամ մեկ տնօրենի գործունեությամբ: Ընկերությունը պետք է պատրաստ լինի պատասխան տալու բոլոր տարիների իր գործունեության համար, եթե, իհարկե, անվանափոխությամբ փորձ չարվի ջնջելու նախկին ապօրինությունները: «Դինո Գոլդ Մայնինգ»ի նախկին ղեկավար անձանց և իրավաբանների վերջին հայտարարությունները կասկածի տեղ չեն թողնում առ այն, որ այս ընկերությունում շարունակաբար ոտնահարվել են աշխատակիցների իրավունքները:


http://www.youtube.com/watch?v=wKyyZYJlq84&feature=youtu.be

Դինո Գոլդի ղեկավարությունը աշխատողների իրավունքները բռնաբարել է 3 տարի Արդյոք Դինո Գոլդ ընկերությունը չի՞ պատրաստվում դատի իր իրավաբան Սեդրակ Ասատրյանին` կեղծ տեղեկություններ տարածելու, ընկերության բարի համբավն արատավորելու համա...

Want your business to be the top-listed Government Service in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address


Yerevan
0087