Սահակ Մանուկի Ասատրյանը ծնվել է 1982թ. սեպտեմբերի 6-ին Երևանում:
1999թ. ընդունվել և 2003թ. ավարտ է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը:
2010 ընդունվել և 2012թ. ավարտ է Երեւանի պետական կառավարման ակադեմիայի հանրային կառավարում ֆակուլտետը՝ մագիստրոսի կոչմամբ:
2003-2005թթ. համալրել է Հայոց Բանակի շարքերը՝ արժանանալով մի շարք պատվոգրերի, խրախուսանքների և կրծքանշանների:
2006-2009թթ. ծառայել է ՀՀ պաշտպանության նախարարությունում՝ զբաղեցնելով նախարարի աշխատակազմի ֆինանսական բաժնի ավագ հաշվապահի պաշտոնը:
2009թ.-ին ծառայել է ՀՀ պաշտպանության նախարարությունում՝ զբաղեցնելով նախարարի աշխատակազմի տեղեկատու վերլուծական բաժնի ավագ սպայի պաշտոնը:
2009-2014թթ. ծառայել է ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում՝ զբաղեցնելով ֆինանսական բաժանմունքի պետի պաշտոնը:
2014-2015թթ. աշխատել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտում՝ զբաղեցնելով գնումների բաժանի պետի պաշտոնը:
2015թ.-ին իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
2015թ.-ին արձակվել է ՀՀ ԶՈՒ պահեստազոր՝ փոխգնդապետ զինվորական կոչումով:
2015-2017թթ.-ին պայմանագրային հիմունքներով մի շարք Եվրոպական համալսարաններում դասավանդել է համաշխարհային տնտեսագիտություն առարկան:
2018թ.-ից ակտիվ մասնակցություն է ունեցել քաղաքական պայքարին:
2018թ. նոյեմբերի 26-ից մինչ այժմ աշխատում է Երևանի Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի քարտուղար:
Իր գործունեության ողջ ընթացքում կատարել է նաև ստեղծագործական և մտավոր աշխատանքներ՝ գրքերի և բազմաթիվ հեռուստահաղորդումների հեղինակ է:
Ամուսնացած է, ունի երու որդի եւ մեկ դուստր: