ՀՀ պետական եկամուտների կոմիտե / State Revenue Committee of Armenia

ՀՀ պետական եկամուտների կոմիտե / State Revenue Committee of Armenia

Share

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական էջ

The official page of the State Revenue Committee of the Republic of Armenia

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա հարկային և մաքսային մարմին է:

Հարկային ծառայության մասով ապահովում է ՀՀ պետական բյուջեի հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների հավաքագրումը՝ թվայնացված ու բարձրորակ ծառայությունների մատուցմամբ, հասցեական ու «անտեսանելի» վարչարարությամբ հարկային կարգապահության բարելավման միջոցով:

Մաքսային

04/06/2026

Հունվար-մայիս ամիսներին Պետական եկամուտների կոմիտեն, հարկ վճարողների հետ համատեղ, ապահովել է 1 տրլն 290 մլրդ դրամ հարկեր և տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 164.2 մլրդ դրամով կամ շուրջ 14.6 %-ով։

📈2026 թվականի առաջին 5 ամիսներին նորից առաջանցիկ ցուցանիշներ ունենք․ ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին հարկ վճարողների հետ ապահովել ենք 1 տրլն 290 մլրդ դրամ հարկեր և տուրքեր, ինչը 2025թ. հունվար-մայիսի համեմատ ավելի է 164.2 մլրդ դրամով կամ շուրջ 14,6%-ով։ Ի դեպ, միայն 2026թ․ մայիս ամսին հարկ վճարողների հետ ապահովել ենք 204.2 մլրդ դրամ հարկեր և տուրքեր՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 27.1 մլրդ դրամով կամ շուրջ 15.3%-ով։

Զուգահեռաբար, 2026թ-ի հունվար-մայիս ամիսներին հարկ վճարողներին վերադարձվել է 141.4 մլրդ դրամ գումար, ինչը 2025թ. հունվար-մայիսի համեմատ ավելի է 15.5 մլրդ դրամով կամ 12.3%֊ով։

✅Պետական եկամուտների կոմիտեն շարունակելու է հետևողականորեն իրականացնել իր գործառույթները՝ նպաստելով արդար, կանխատեսելի և կարգապահ հարկային միջավայրի ձևավորմանը։

Photos from ՀՀ պետական եկամուտների կոմիտե / State Revenue Committee of Armenia's post 03/06/2026

ՊԵԿ նախագահի տեղակալ Համլետ Սահակյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կրիպտոակտիվների ոլորտի տնտեսվարողների հետ առաջին հանդիպում-քննարկումը, որի հիմքում պետություն-տնտեսվարող բաց երկխոսությունն էր՝ ոլորտի հարկային օրենսդրական կարգավորումները քննարկելու նպատակով։

Հանդիպմանը մասնակցել են «Կրիպտո Տնտեսվարողների Միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները և ՊԵԿ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներն ու աշխատակիցները։

Հաշվի առնելով կրիպտոակտիվների ոլորտի առանձնահատկությունները՝ հանդիպմանը երկուստեք կարևորվել է գործող կարգավորումների շրջանակում ոլորտում առկա խնդիրների համատեղ լուծման, օրենսդրական կարգավորումների և վարչարարության շարունակական բարելավման, ինչպես նաև տնտեսվարողների և պետական մարմինների միջև կառուցողական համագործակցության անհրաժեշտությունը։

Ավելին՝ https://www.src.am/am/getNews/1577

03/06/2026

Բացահայտվել են 956 400 եվրո չհայտարարագրված կանխիկ դրամական միջոցի տեղափոխման դեպքեր. գումարը հայտնաբերվել է Դորտմունդ–Երևան չվերթով ժամանած երկու քաղաքացիների ուղեբեռներում։

ՊԵԿ-ը հորդորում է սահմանը հատող անձանց նախապես ծանոթանալ գործող մաքսային կանոններին և կատարել օրենքով սահմանված պարտավորությունները՝ ապահովելով մաքսային գործընթացների օրինական և թափանցիկ իրականացումը։

Ավելին՝ https://www.src.am/am/getNews/1576

Photos from Էդուարդ Հակոբյան Eduard Hakobyan's post 03/06/2026

ՊԵԿ նախագահը մասնակցել է «Կարո՞ղ են արդյոք ազգերը հասնել համաձայնության․ մակրոտնտեսական քաղաքականությունն աշխարհում, որտեղ չկա համագործակցություն» խորագրով համաժողովին

Photos from Էդուարդ Հակոբյան Eduard Hakobyan's post 02/06/2026

«Հայաստանը քայլ առ քայլ վերածվում է տեխնոլոգիական լուծումներ ստեղծող և արտահանող երկրի». ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը մասնակցել է Հայաստանում 1-ին` «Eleveight AI» ընկերության արհեստական բանականության տվյալների կենտրոնի (ԱԲ գործարան) բացման պաշտոնական արարողությանը։

02/06/2026

💬Եթե հարկ վճարողը տարվա ընթացքում շրջանառության հարկի համակարգից անցում է կատարում հարկման ընդհանուր համակարգ, կարո՞ղ է հաշվանցել շրջանառության հարկ վճարող համարվելու ընթացքում ունեցած ձեռքբերումների ավելացված արժեքի հարկի գումարները։

Հարցի պատասխանը՝ տեսանյութում👇🏻

Photos from ՀՀ պետական եկամուտների կոմիտե / State Revenue Committee of Armenia's post 01/06/2026

🎈Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է ՊԵԿ աշխատակիցների երեխաներին։

«Յուրաքանչյուր երեխա մեզ հիշեցնում է, թե ինչպիսին պետք է լինի արդար, մարդակենտրոն և հոգատար հասարակությունն ու պետությունը։ Երեխաները մեր ներկան են, քանի որ այսօր ձևավորվող մեր որոշումները, արժեքներն ու գործողություններն ուղղված են նրանց համար երջանիկ ապագա կերտելուն։ Հենց այս առաքելությամբ է առաջնորդվում նաև Պետական եկամուտների կոմիտեն՝ իր գործունեությամբ նպաստելով արդար և հավասար հնարավորություններ ապահովող միջավայրի ձևավորմանը, որի շնորհիվ երեխաները կարող են զարգանալ և լինել ավելի պաշտպանված, ավելի երջանիկ», - ասել է ՊԵԿ նախագահը՝ ողջունելով փոքրիկ հյուրերին։

ՊԵԿ-ի փոքրիկ հյուրերը հնարավորություն են ունեցել ծանոթանալու այն միջավայրին, որտեղ աշխատում են իրենց ծնողները, ինչպես նաև նրանց համար կազմակերպվել էր ՊԵԿ գործունեությանը նվիրված ճանաչողական միջոցառում՝ ուսուցողական ֆիլմի ցուցադրությամբ և զվարճալի խաղերի ուղեկցությամբ։ Երեխաները խանդավառությամբ ու հետաքրքրությամբ մասնակցել են նաև խաղերին՝ մեծ ոգևորությամբ գուշակելով հանելուկները, որոնք վերաբերում էին մաքսային ծառայությանը, հարկերին և ուր են գնում նրանց ծնողների վճարած հարկերը։

Միաժամանակ, խաղերի ընթացքում ակտիվություն ցուցաբերած երեխաներն ստացել են «Երկրի պատվավոր պահապան»-ի վկայականներ։

Ավելին՝ https://src.am/am/getNews/1573

Photos from ՀՀ պետական եկամուտների կոմիտե / State Revenue Committee of Armenia's post 01/06/2026

🧸🎈Հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, շնորհավորում ենք բոլոր փոքրիկներին։ Թող նրանց մանկությունը լինի խաղաղ, գունավոր ու լի ամենամեծ երազանքներով, որոնք անպայման իրականություն կդառնան:

Երեխաների բարեկեցիկ ապագան սկսվում է այսօր՝ մեր պատասխանատվությունից, հոգատարությունից և պետության զարգացմանն ուղղված համատեղ ջանքերից։

Մեր մեծ թիմի գլխավոր շարժիչ ուժն ու ամենամեծ մոտիվացիան մեր աշխատակիցների երեխաներն են🤍

01/06/2026

💬Միասին ամփոփենք նախորդ շաբաթվա նորությունները

Հանրապետության օրվան նվիրված միջոցառում ՊԵԿ-ում. հատուկ կոչումներ և դասային աստիճաններ են շնորհվել մի խումբ աշխատակիցների
https://src.am/am/getNews/1571

Հանրապետության տոնի առթիվ՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանին շնորհվել է մաքսային ծառայության գեներալ-մայորի կոչում
https://src.am/am/getNews/1572

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է ԱՄՀ առաքելության ներկայացուցիչներին
https://src.am/am/getNews/1570

5 հարց մասնագետի հետ՝ թվային դրոշմավորման համակարգի վերաբերյալ
https://www.youtube.com/watch?v=P_PELFjGIQg

ՊԵԿ-ում գործարկվել է CertScan համակարգը և բացվել Կենտրոնացված մոնիթորինգի կենտրոնը. Լուրերի անդրադարձը
https://www.youtube.com/watch?v=FhT7nqndDKo

Եկամուտների տարեկան հայտարարագրման և առողջության համընդհանուր ապահովագրության համակարգերի վերաբերյալ իրազեկումները ՀՀ տարբեր մարզերում շարունակվում են
https://www.facebook.com/reel/686699584538394
__________________
🎨 Արշակ Ֆեթվաճյան | Փոքր աղջիկ

29/05/2026

🇦🇲Հանրապետության տոնի առթիվ՝ ՀՀ վարչապետի որոշմամբ ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանին շնորհվել է մաքսային ծառայության գեներալ-մայորի կոչում։

Հիմք ընդունելով «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասը և 19-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Գագիկի Թամազյանին շնորհել մաքսային ծառայության գեներալ-մայորի կոչում:

✍🏻 https://www.e-gov.am/decrees/item/28806/

Want your business to be the top-listed Government Service in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Մ. Խորենացի 3, 7, Երևան
Yerevan
0015