🎉🧒 #Շնորհավոր #հունսի1
✨Մանկան ժպիտների, գույների ու փուչիկների, բայց առաջին հերթին՝ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ
----------- -
Մանկական զարգացման հիմնադրամ / Child Development Foundation
Հոգեբանի, լոգոպեդի, հատուկ մանկավարժի և սոցիալական աշխատողի մասնագիտական ծառայություններ։ The Child Development Foundation was established in September 2009.
Մանկական զարգացման հիմնադրամը մատուցում է հոգեբանի, լոգոպեդի, հատուկ մանկավարժի, էրգոթերապիստի և սոցիալական աշխատողի մասնագիտական ծառայություններ:
Հիմնադրամը հիմնադրվել է 2009թ. սեպտեմբերին, Երևանում, իսկ 2019-ից սկսած` մեր կենտրոնները մասնագիտական ծառայություններ են մատուցում Վայոց ձորի մարզի Վայք, Ջերմուկ և Արենի համայնքներում:
Ներկայումս, Մանկական զարգացման հիմնադրամի նպատակն է նպաստել երեխա
🧒Երեխան՝ անփոփոխ արժեք շարունակ փոփոխվող աշխարհում։
🎉 #Շնորհավոր #Հունսի1
----------- -
#ՄԶՀ #ԶարՄան
🔹Մանկական զարգացման հիմնադրամի Արենիի ԶարՄան կենտրոնում գործում է բազմամասնագիտական թիմ, որը տրամադրում է հետևյալ մասնագիտական ծառայությունները.
• հոգեբանի,
• լոգոպեդի,
• հատուկ մանկավարժի,
• սոցիալական մանկավարժի,
• արտթերապևտի,
• սոցիալական աշխատողի։
📚Կենտրոնում գործում է նաև դասապատրաստման ծառայություն։
🤝Կենտրոնը համագործակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային դոնոր կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների, տեղական ձեռնարկությունների և անհատ բարերարների հետ՝ իրականացնելով մի շարք ծրագրեր և նախաձեռնություններ՝ միտված երեխաների և ընտանիքների սոցիալական պաշտպանությանն ու բարեկեցությանը։
📌Կենտրոնը ծառայություններ է մատուցում ինչպես անվճար, այնպես էլ՝ վճարովի հիմունքներով։
🔹2024 թվականից սկսած՝ ՀՀ ԱՍՀՆ դրամաշնորհի շրջանակներում կենտրոնում մեկնարկել և հաջողությամբ ընթանում է «Երեխաների խնամքի ցերեկային ծառայությունների տրամադրում» ծրագիրը, ինչն էապես նպաստել է համայնքում աջակցության ծավալների ընդլայնմանը։
🧒Իր գործունեության ընթացքում կենտրոնը ծառայություններ է մատուցել համայնքի հարյուրավոր երեխաների։
---------------- -
#Երեխաներ
#Արենի #ՄԶՀ
📊2026-ի առաջին եռամսյակում նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններում ՏՄԱԿ-ն աջակցել է 208 երեխայի՝ մատուցելով հոգեբանի, լոգոպեդի, սոցիալական մանկավարժի և հատուկ մանկավարժի ծառայություններ։
📌Վայոց ձորի մարզում ՏՄԱԿ-ի գործառույթներն իրականացնում է Մանկական զարգացման հիմնադրամը։
--------------- -
#ՏՄԱԿ
#ՄԶՀ
🖼️Արվեստի, զգացողությունների ու բացահայտումների միջոցով սովորում ենք ճանաչել ու արտահայտել զգացմունքները։
📌Թանգարանների գիշեր ծրագրի շրջանակներում Հիմնադրամի՝ Երևանի ԶարՄան կենտրոնի սաները արտթերապևտի, սոցիալական աշխատողի և սոցիալական մանկավարժի ուղեկցությամբ եղան Հայստանի ազգային պատկերասրահում։
ℹ️«Երեխաների խնամքի ցերեկային ծառայությունների տրամադրում» ծրագիրն իրականացվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրամադրված պետական դրամաշնորհով:
------ -
#ՄԶՀ
#արվեստ #թանգարաններիգիշեր
📅Մայիսի 15-ը Ընտանիքի միջազգային օրն է։
🔹Մանկական զարգացման հիմնադրամում այս օրը նշվեց առանձնահատուկ ջերմությամբ և թեմատիկ նախաձեռնությամբ։
🧑🧑🧒🧒Այսօր սոցիալական մանկավարժն իրականացրեց թեմատիկ պարապմունք՝ «Երջանիկ ընտանիք, երջանիկ երեխա» կարգախոսով, որի ընթացքում երեխաներն ու ծնողները միասին մասնակցեցին խաղերի, քննարկումների և ստեղծագործական աշխատանքների։ Օրվա ընթացքում կարևոր շեշտադրում արվեց ծնող–երեխա կապի ամրապնդման, փոխըմբռնման և համագործակցության վրա։
📌Պարզ և հասանելի ձևով անդրադարձ կատարվեց նաև երեխաների իրավունքներին ու պարտականություններին, ինչպես նաև ընտանեկան հարաբերությունների կարևորությանը։
💚Այսպիսի հանդիպումները ևս մեկ անգամ ընդգծում են՝ ուժեղ ընտանիքը երջանիկ երեխայի հիմքն է։
------------------ -
#ԸնտանիքիՕր
#ԶարՄան
🔹Նախորդ շաբաթ Մանկական զարգացման հիմնդարամի թիմը հերթական աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր։
🔹Եղանք մեր համայնքային կենտրոններում, հանդիպեցինք աշխատակցիների, երեխաների ու ծնողների հետ, արդյունավետ քննարկումներ ունեցանք ՏԻՄ մեր գործընկերների հետ։
📌Համայնքներում երեխաներին և նրանց ընտանիքներին մատուցվող որակյալ և հասնելի ծառայությունների ապահովումը մեր առաջնահերթություններից է։
Lusine Simonyan
------------- -
#ԶարՄան
📅Մայիսը հոգեկան առողջության իրազեկման ամիսն է, իսկ մայիսի 7-ը՝ երեխաների հոգեկան առողջության օրը։
Այդ օրը «Հոգեկան առողջության իրազեկման նախաձեռնության» հետ համատեղ իրականացվեց քոփրոդաքշն ձեւաչափով խմբային գործնական աշխատանք՝ Հիմնադրամի անձնակազմի, Երևան համայնքի մեր գործընկերների, ինչպես նաեւ շահառուների մասնակցությամբ։
🔹Հիմնադրամն աշխատում է երեխաների և նրանց ընտանիքների հետ, որոնք հաճախ գտնվում են կյանքի դժվարին իրավիճակում։ Շատ կարևոր է համապարփակ մոտեցումը և համայնքի ներսում աշխատանքը, երեխայի և ընտանիքի կարիքների համակողմանի գնահատումն ու խնդրին բազմակողմանի լուծում տալը՝ հոգեկան առողջության պահպանման և հնարավոր խնդիրների առաջացման կանխման տեսանկյունից։
💚Հոգեպես կայուն անհատը առողջ հասարակության հիմքն է, և կարևոր է հոգ տանել մարդու հոգեկան առողջության պահպաման համար՝ մանկությունից սկսած։
Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality
------------ -
#հոգեկանառողջություն
#ՄԶՀ
💙Մեզ համար առանցքային նշանակություն ունի համայնքային մակարդակում ձևավորված գործընկերությունը։ Դրա վառ օրինակն է Ջերմուկ համայնքի ղեկավար Մանան Գևորգյանի և տեղական ինքնակառավարման մարմինների հետ ձևավորված սերտ ու արդյունավետ համագործակցությունը։
🔹Հիմնադրամը մարզային այցելությունների ընթացքում առաջնահերթություն է տալիս երեխաների և ընտանիքների հետ իրականացվող աշխատանքի ներկայացմանը, ինչպես նաև առկա մարտահրավերների համատեղ քննարկմանը ՏԻՄ ներկայացուցիչների հետ։
📌Մենք հավատում ենք, որ միայն տեղական կառույցների և համայնքային օղակների հետ համատեղ ջանքերով է հնարավոր հստակ ձևակերպել յուրաքանչյուր երեխայի կարիքները, գույքագրել առկա ռեսուրսները և արդյունավետ համադրել հնարավորությունները՝ հանուն երեխայի լավագույն շահի ապահովման։
----------------- -
#ԶարՄան
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Telephone
Website
Address
1 Romanos Melikyan, Malatia-Sebastia
Yerevan
0065
Opening Hours
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 18:00 |
| Friday | 09:00 - 18:00 |
