ՀՀ կառավարություն

ՀՀ կառավարություն

Share

ՀՀ Կառավարության պաշտոնական էջ

The official page of the Government of Armenia

https://www.gov.am/am/

Կառավարման համակարգը

Կառավարությունը
Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է:

Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը:

Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա

04/06/2026

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի առջև ծառացած տնտեսական մարտահրավերներին արձագանքելուն և երկկողմ համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։

Ուրսուլա ֆոն դեր Լայենը վերահաստատել է Եվրոպական միության հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանը և զարգացման ծրագրերին։ Նա տեղեկացրել է, որ ԵՄ-ն պատրաստում է աջակցության փաթեթ, որը ներառում է ավելի քան 50 միլիոն եվրոյի անհապաղ ֆինանսական աջակցություն, ինչպես նաև լրացուցիչ միջոցառումներ՝ հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման և առևտրի դյուրացման նպատակով։

Քննարկվել են նաև տարբեր՝ այդ թվում, գյուղատնտեսության և ծաղկաբուծության ոլորտներին տրամադրվելիք գործնական աջակցության ծրագրերը։ Այդ համատեքստում, ընդգծվել է հայկական արտադրանքի համար եվրոպական շուկաներում նոր հնարավորությունների ստեղծման կարևորությունը։

Զրուցակիցները կարևորել են բիզնես կապերի խորացումը և Երևանում կայացած Հայաստան-ԵՄ գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը, ՀՀ–ԵՄ ռազմավարական օրակարգի առաջմղումը։ Նշվել է, որ ԵՄ աջակցությունը «Դիմակայունություն և աճ» ծրագրի շրջանակում արդեն նպաստել է հազարավոր ձեռնարկությունների զարգացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը Հայաստանում։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-ԵՄ Կապակցվածության գործընկերության շրջանակում իրականացվող նախաձեռնություններին։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը՝ աջակցելու ենթակառուցվածքային նախագծերի և տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացմանը։

Կողմերը պայմանավորվել են ստեղծել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խումբ, որը կհամակարգի ընթացիկ ծրագրերի իրականացումը և կքննարկի համագործակցության նոր ուղղությունները։

04/06/2026

Կառավարությունը Ղարաբաղից տեղահանված հազարավոր քաղաքացիների կազատի մի շարք վարկային պարտավորություններից

ՀՀ կառավարության որոշմամբ՝ կներվեն Ղարաբաղից տեղահանվածների մինչև 2023 թվականն ունեցած որոշ վարկային պարտավորություններ, որոնք փոխանցվել են Հայաստանի Հանրապետությանը և այժմ գտնվում են հարկադիր կատարման փուլում:

Որոշումը վերաբերում է նաև այն վարույթներին, որոնք ապահովված են եղել շարժական գույքի գրավով (բացառությամբ ոսկյա իրերի), և որոնց հիմնական գումարի չափը յուրաքանչյուր վարկառուի մասով պետությանը փոխանցելու օրվա դրությամբ չի գերազանցել 5,000,000 դրամը։

Քաղաքացիներն ամբողջությամբ կազատվեն կատարողական գործողությունների իրականացման ծախսերը վճարելու պարտականությունից։ Կվերացվեն նաև նրանց գույքի ու բանկային հաշիվների նկատմամբ կիրառված սահմանափակումներն ու արգելքները։
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը կկարճի վարույթները ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցած համապատասխան գրությունների հիման վրա՝ առանց վարկառուի մասնակցության։

04/06/2026

Կառավարությունը՝ արտահանողի կողքին․

ՀՀ Կառավարությունն աջակցում է տնտեսվարողներին ՀՀ-ից արտահանել թարմ պտուղբանջարեղեն և ծաղիկ դեպի Եվրամիության, Միացյալ Թագավորության և Կանադայի շուկաներ․

Արտահանման ծավալի փոխհատուցման սահմանաչափերն են՝
Ելակի յուրաքանչյուր 1 կգ-ի համար - 770 դրամ,
Լոլիկի յուրաքանչյուր 1 կգ-ի համար - 275 դրամ,
Պղպեղի յուրաքանչյուր 1 կգ-ի համար - 400 դրամ,
Ծաղկի յուրաքանչյուր մեկ հատի համար -37 դրամ

Ծրագրից կարող են օգտվել իրավաբանական և ֆիզիկական անձինք ու անհատ ձեռնարկատերերը, որոնք ՀՀ տարածքից հունիսի 1-ից հուլիսի 1-ը կիրականացնեն արտադրանքի արտահանում:

Ընդհանուր, Կառավարությունը կսուբսիդավորի 1 միլիարդ 912,5 միլիոն դրամի չափով՝

Լոլիկի համար՝ 550 միլիոն դրամի չափով,
Պղպեղի համար՝ 800 միլիոն դրամի չափով,
Ելակի համար՝ 192․5 միլիոն դրամի չափով,
Ծաղկի համար՝ 370 միլիոն դրամի չափով:

Նախատեսվում է, որ հունիսին կարտահանվի ավելի քան 4,250 տոննա բանջարեղեն, ելակ և 10 միլիոն հատ ծաղիկ:

DFC Board Approves $2.5 Billion in New Strategic Investments Advancing Infrastructure, Energy, and Supply Chain Security | DFC 04/06/2026

ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհուրդը հունիսի 3-ին հավանություն է տվել մի շարք նոր ռազմավարական ներդրումների, այդ թվում՝ ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը. ՀՀ-ԱՄՆ համատեղ նախաձեռնություն, որը միտված է աջակցելու առևտրին, փոխադրումներին, տնտեսական զարգացմանը և տարածաշրջանային փոխկապակցվածությանը։

Նախաձեռնությունը կաջակցի առանցքային ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը, այդ թվում՝ երկաթուղիների, ավտոճանապարհների, խողովակաշարերի, օպտիկամանրաթելային ցանցերի և այլ կարևոր ենթակառուցվածքների զարգացմանը։

DFC Board Approves $2.5 Billion in New Strategic Investments Advancing Infrastructure, Energy, and Supply Chain Security | DFC Media Release June 3, 2026 WASHINGTON, D.C. – The U.S. International Development Finance Corporation (DFC) Board of Directors today approved $2.5 billion in new strategic investments aimed at strengthening U.S. supply chains, expanding U.S. energy exports, supporting regional peace and stability....

Photos from ՀՀ արտաքին գործերի նախարարություն / Ministry of Foreign Affairs of Armenia's post 04/06/2026

🇦🇲🤝🇺🇸
ՀՀ-ն և ԱՄՆ-ն ՍՏՈՐԱԳՐԵԼ են «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին» շրջանակային համաձայնագիրը։

04/06/2026

Արմավիրում շարունակվում են ենթակառուցվածքային լայնածավալ փոփոխությունները։

Միայն 2025 թվականին համայնքում իրականացվող ծրագրերի ընդհանուր արժեքը հասել է 2 միլիարդ 400 միլիոն դրամի՝ ընդգրկելով ճանապարհաշինություն, ջրագծերի արդիականացում և մանկապարտեզների կառուցում ու վերանորոգում։

04/06/2026

Կառավարության 2026 թվականի հունիսի 4-ի հերթական նիստը

03/06/2026

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Հայաստանի վարչապետը Թուրքիայի նախագահին շնորհավորել է Կուրբան Բայրամի առիթով։

Նախագահ Էրդողանը վարչապետ Փաշինյանին շնորհավորել է ծննդյան 51–րդ տարեդարձի առիթով։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկկողմ օրակարգի հարցերի վերաբերյալ և գոհունակություն հայտնել շփումների ակտիվացման առիթով։ Մասնավորապես, ընդգծվել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեդ Յըլմազի այցը Հայաստան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, Թուրքիա–Հայաստան ուղիղ առևտրի ընթացակարգերը սահմանելու որոշումը և Ախալքալաք–Կարս երկաթուղու բացումը Հայաստանից արտահանումներ և Հայաստան ներմուծումներ իրականացնելու համար։

03/06/2026

Այս տարվա ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները։

Դպրոց տանող ճանապարհներից մինչև միջազգային հեծանվամրցաշարի երթուղիներ՝ շինարարական աշխատանքները նոր թափ են ստացել։

02/06/2026

Ի՞նչ են փոխում հանրակրթության նոր չափորոշիչները, ինչո՞ւ են դրանք ներդրվում և ի՞նչ արդյունքներ են ակնկալվում։

Հարցերին պատասխանել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Want your business to be the top-listed Government Service in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան,, Հանրապետության հրապարակ, Մելիք Ադամյան 1
Yerevan
0010

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00