ԱԱԻ Հանրապետական Գիտաբժշկական Գրադարան

ԱԱԻ Հանրապետական Գիտաբժշկական Գրադարան

Share

ԱԱԻ Հանրապետական Գիտաբժշկական Գրադարան
Երկուշաբթի-ուրբաթ

Photos from ԱԱԻ Հանրապետական Գիտաբժշկական Գրադարան's post 20/05/2026

Մայիսի 20-ը օրթոպեդ- վնասվածքաբանների միջազգային օրն է։
📚📖ԱԱԻ գիտաբժշկական գրադարանի հավաքածուն հարուստ է օրթոպեդիայի և վնասվածքաբանության գրքերով. օրվա առթիվ առանձնացրել ենք դրանցից մի քանիսը👇

Photos from ԱԱԻ Հանրապետական Գիտաբժշկական Գրադարան's post 17/05/2026


Այսօր, մայիսի 17-ին, իրենց մասնագիտական տոնն են նշում թոքաբանները:
Շնորհավորում ենք թոքաբաններին և այդ առթիվ ներկայացնում գրադարանում առկա գրքերից մի քանիսը👇

Photos from ԱԱԻ Հանրապետական Գիտաբժշկական Գրադարան's post 15/05/2026

📓Տեղեկացնում ենք, որ գրադարանի հավաքածուն համալրվել է «Revolutionizing Medical Education» գրքով։ Հատկանշական է, որ գիրքը գրադարանին է նվիրել հենց ինքը` հեղինակը՝ բժշկության դոկտոր Դեյվիդ Լ․ Բատինելլին (David L. Battinelli), ինչի համար հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը։

13/05/2026

❗️Հիշեցնենք, որ ԱԱԻ գիտաբժշկական գրադարանից կարող եք օգտվել Cochrane Library, DynaMed, HINARI, UpToDate շտեմարաններից, ինչպես նաև «Консультант врача» և MedBaseGeotar բժշկական գիտելիքների հարթակներից։
❗️Շտապե՛ք օգտվել ամենաբարձր որակի ապացույցների վրա հիմնված այս շտեմարաններից, քանի որ դրանց բաժանորդագրության ժամկետները սահմանափակ են։

Հարցերի դեպքում գրեք՝ [email protected] հասցեին կամ զանգահարեք՝ 033 249677, հեռախոսահամարին։

Photos from ԱԱԻ Հանրապետական Գիտաբժշկական Գրադարան's post 12/05/2026



Բուժքրոջ մասնագիտությունը առաքելություն է:
​Սիրելի՛ բուժքույրեր, շնորհավորում ենք մասնագիտական տոնի առթիվ: Անհնար է թերագնահատել ձեր անձնվեր աշխատանքը, անսահման հոգատարությունն ու սրտացավությունը։
📚📖ԱԱԻ գիտաբժշկական գրադարանի հարուստ հավաքածուից առանձնացրել ենք բուժքույրական գրքերից մի քանիսը։

Photos from ԱԱԻ Հանրապետական Գիտաբժշկական Գրադարան's post 05/05/2026



Մայիսի 5-ը համարվում է Մանկաբարձների միջազգային օր:
Շնորհավորում ենք բոլոր մանկաբարձներին՝ գնահատելով նրանց կատարած կարևորագույն աշխատանքը, քանի որ կյանքի ճիչը լսելու առաջին հնարավորությունը հենց նրանցն է:
📚📖ԱԱԻ գիտաբժշկական գրադարանի հավաքածուն հարուստ է մանկաբարձական գրքերով. օրվա առթիվ առանձնացրել ենք դրանցից մի քանիսը👇

Photos from ԱԱԻ Հանրապետական Գիտաբժշկական Գրադարան's post 25/04/2026



Ամեն տարի ապրիլի 25-ին աշխարհում նշում են ԴՆԹ-ի միջազգային օրը։
Այն լավ առիթ է հիշեցնելու, որ գրադարանում առկա են գենետիկայի վերաբերյալ հետևյալ գրքերը👇

TheMedLib 24/04/2026

Տեսահոլովակում ներկայացված են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհ դարձած հայ բժիշկները: Նյութերը տրամադրել է բժիշկ Հարություն Մինասյանը՝ իր «Օսմանյան կայսրությունում, Թուրքիայի հանրապետությունում և հարակից տարածքներում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ» գրքից:

TheMedLib Նահատակված հայ բժիշկների հիշատակին

17/04/2026



Այսօր, ապրիլի 17-ին, «Ազգային գրադարանային շաբաթ» ծրագրի շրջանակներում, ԱԱԻ Գիտաբժշկական գրադարանում կայացավ «Հայ անվանի բժիշկներ․ Մաս Բ» գրքի շնորհանդեսը։ Հանդիպումն անցավ շատ ջերմ և մտերմիկ մթնոլորտում😊

Ազգային գրադարանային շաբաթը (ԱԳՇ), Հայաստանի գրադարանների և գրադարանային ծառայություններից օգտվող հանրության միջև ակտիվ համագործակցության շաբաթ է, որի ժամանակ գրադարանները տարբեր բնույթի միջոցառումների միջոցով ներկայացնում են իրենց դերը որպես կրթության, մշակույթի և համայնքային կյանքի կարևոր հաստատություններ։

07/04/2026





Սաքինե Փերի․ Իրանի առաջին կին վիրաբույժը և ուռուցքաբանը
Իրանի պատմության մեջ հայ կանայք կարևոր դեր են խաղացել երկրի մշակութային, կրթական, գիտական կյանքում։ Նրանք իրենց համարձակությամբ և աշխատասիրությամբ կոտրել են սեռական և ազգային խտրականության սահմանները՝ դառնալով առաջամարտիկներ յուրաքանչյուրն իր ներկայացրած որոլտում։ Այդ կանանցից մեկն էլ Սաքինե Փերին է՝ Իրանի առաջին կին վիրաբույժը և ուռուցքաբանը։ Իր աշխատասիրության, հաստատակամության և նվիրումի շնորհիվ նա կարողացել է հաղթահարել բազմաթիվ դժվարություններ և նվաճել այն բարձունքը, որը մինչ այդ անհասանելի էր համարվում կանանց համար։
Նրա կենսագրության մեջ երկու իրարամերժ տեղեկություններ կան։ Որոշ աղբյուրներ նշում են, որ Սաքինեն ծնվել է Իրանում։ Հայրը եղել է պարսիկ, իսկ մայրը՝ Ռեհանեն, եղել է հայուհի։ Սաքինեն ընտանիքի երկրորդ զավակն էր։ Սակայն ըստ Սաքինեի տված միակ հարցազրույցի՝ նա ծնվել է 1902 թ–ին Ցարական Ռուսաստանի Բախչիսարայում՝ իրանահայ ընտանիքում։
Ընտանիքի՝ ԽՍՀՄ տեղափոխվելու պատճառները հայտնի չեն։ Կարծիքներ կան, որ 1917 թ-ի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո բոլշևիկյան գաղափարներով տարված իրանահայ ընտանիքը Ռուսաստանում մնալու որոշում է կայացրել։ Այդ դեպքում հարց է ծագում․ ինչո՞վ կարող էր հետաքրքրել լենինյան գաղափարախոսությունը Սաքինեի պարսիկ հորը, եթե նա իրոք պարսիկ էր․․․
Նախնական և բարձրագույն կրթություն Սաքինեն ստանում է Աստրախանում։ Ուսման տարիներին նա բախվում է բազմաթիվ դժվարությունների։ Բանն այն է, որ այդ ժամանակաշրջանում աղջիկների մուտքը բժշկության ոլորտ ողջունելի չէր։ Հաղթահարելով բոլոր դժվարությունները նրան հաջողվում է ավարտել Աստրախանի բժշկական համալսարանը։ Այնուհետև ավարտում է ասպիրանտուրան և վիրաբույժի ու ուռուցքաբանի որոկավորում ստանալուց հետո Սաքինեն աշխատում է ԽՍՀՄ հիվանդանոցներում՝ մատուցելով բժշկական տարբեր ծառայություններ։
Ծնողների մահից հետո հեռանում է Խորհրդային Միությունից․․․1934-ին վերադառնում է Իրան։ Նրա վերադարձը համընկնում է Թեհրանի համալսարանի բացման հետ, որը նոր էջ է բացում Սաքինեի կյանքում։
Շուտով նա աշխատանքի առաջարկ է ստանում «Շիլաթ» ընկերության կողմից և տեղափոխվում է Էրզրումի վիլայեթի Կարասու գավառ, որտեղ ապրում և աշխատում է 14 տարի։
1939 թ–ին Սաքինեն ամուսնանում է, սակայն անմնացորդ նվիրվելով մարդկանց բուժելու առաքելությանը նա չի հասցնում ժամանակ հատկացնել ընտանեկան կյանքին, այդ հանգամանքն էլ ամուսնալուծության պատճառ է դառնում։ Ամուսնալուծությունից հետո Սաքինեն բնակության է տեղափոխվում Իրանի Բանդարե Գեզ քաղաք, որտեղ հիմնում է իր կլինիկան՝ նպատակ ունենալով օգնել կարիքավոր մարդկանց։ Նա դասավանդելու բազմաթիվ հրավերներ է ստանում Թեհրանի համալսարանից, սակայն մերժում է՝ պատճառաբանելով, որ իր առաքելությունը մարդկանց բուժելն է, ոչ թե սովորեցնելը։
Մինչև 1968 թ-ը դոկտոր Փերին շարունակում է հիվանդներ ընդունել իր կլինիկայում։ Թեև վերջին տասնամյակում նա ֆինանսական դժվարություններ ուներ, սակայն հիվանդներին անվճար էր բուժում։ Նա մեծ ջանքեր է գործադրել քաղցկեղով հիվանդների բուժման համար՝ ծախսելով իր ամբողջ աշխատավարձը։ Իր մասնագիտական գործունեության ընթացքում նա կատարել է հազարավոր վիրահատություններ, արժանացել է բժշկական առաջին կարգի շքանշանի, բազմաթիվ շնորհակալագրերի և պարգևների։ Բացառիկ տաղանդավոր և բանիմաց բժիշկ Սաքինե Փերին մահացել է 1979 թ–ին Բանդարե Գեզ քաղաքում։

Էդուարդ Մանվելյանի «Մշուշոտ ճակատագրերի երգը» գրքից

Want your business to be the top-listed Government Service in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Address


Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00