Սկսվել են Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճի պատմական տեսքի վերականգնման աշխատանքները 🎥🚜
Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality
Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջ/ Official page of Yerevan municipality
03/06/2026
Երևանում այլևս հին տրոլեյբուսներ չկան🚎
Երթուղի է դուրս եկել նոր 45 տրոլեյսբուս, որոնք սպասարկելու են գործող ուղղությունները՝ փոփոխված մի քանի վերջնականգառով: Ուղեգծերի փոփոխությունների մասին՝ ստորև.
🚎 Տ 1 Աշխատանքի հրապարակ – Ջրվեժի – Ձորաղբյուրի – Ողջաբերդի խաչմերուկ
Աշխատանքի հրապ-կ /ս.կ./ - Բագրատունյաց - Գ․Նժդեհի - փ.–ներ – Արշակունյաց պ. – Գ․Լուսավորչի փ․ - Մաշտոցի պ․ - Կորյունի - Աբովյան փ.-ներ – Մյասնիկյան – Գայի պ.-ներ – Թևոսյան փ․ - Ձորաղբյուրի ամառանոցներ (Ձորաղբյուրի - Ողջաբերդի - Ջրվեժի խաչմերուկ) /վ.կ/:
Հետադարձը՝ նույն ուղեգծով մինչև Մյասնիկյան պ., այնուհետև Հերացու - Կորյունի փ.-ներ - Մաշտոցի պ.-Գր.Լուսավորչի փ.-Արշակունյաց պ. - Աշխատանքի հրապարակ:
🚎 Տ 2 Աերացիա – Էրեբունի զանգված – Նուբարաշեն
Աերացիա /ս․կ./ - Շիրակի 5-րդ նրբանցք - Շիրակի – Արտաշիսյան - Չեխովի – Բագրատունյաց փ.-ներ –Արշակունյաց պ․ - Ագաթանգեղոսի փ․ - Տ․Մեծի – Արցախի պ․-ներ - Էրեբունի փ.- «Էրեբունի» թանգարան – Այվազովսկու - Տիտոգրադյան - Խաղաղ Դոնի փ.-ներ- Նուբարաշենի խճուղի - Նուբարաշենի 6-րդ,10-րդ, 9-րդ, 11-րդ փ.-ներ /վ.կ./
Հետադարձը՝ նույն ուղեգծով մինչև Արշակունյաց պ․, այնուհետև Գ․Նժդեհի փ․ - Գ․Նժդեհի հրապարակ - Բագրատունյաց փ․ - շարունակությունը՝ նույն ուղեգծով։
🚎 Տ 3 15-րդ թաղամաս - «Էրեբունի» օդանավակայան
15-րդ թաղ․՝ Բեկնազարյան - Ֆուչիկի խաչմերուկ /ս․կ./ Բեկնազարյան - Մազմանյան - Շիրազի – Գ.Հասրաթյան - Սեբաստիայի – Բագրատունյաց փ.-ներ – Գ․Նժդեհի հրապարակ - Բագրատունյաց փ․ - Արշակունյաց պ․ - «Էրեբունի» օդանավակայան /վ․կ․/։
Հետադարձը՝ նույն ուղեգծով մինչև Մազմանյան – Շիրազի խաչմերուկ, այնուհետև Գ.Չաուշի - Մելքումովի փողոցներով – Բեկնազարյան - Ֆուչիկի խաչմերուկ:
🚎 Տ 4 Ավան – Կոմիտասի պ.- ե/գ կայարան
Ավան՝ Ն.Սաֆարյան - Թամրուչի խաչմերուկ /ս.կ ./ - Թամրուչի – Բաբաջանյան – Աճառյան - Ռուբինյանց -Դավիթ Անհաղթի փ․-ներ – Կոմիտասի պ․ - Վազգեն Առաջին վեհափառի փ.- Մ․Բաղրամյան – Սայաթ-Նովայի պ.-ներ - Խանջյան փ. – Տիգրան Մեծ պ.- ե/գ կայարան /վ.կ․/
Հետադարձը` Տիգրան Մեծ պ.- Ագաթանգեղոսի – Գ․Լուսավորիչ փ.-ներ - Մաշտոցի պ. – Մոսկովյան փ. –Մարշալ Բաղրամյան պ. - և նույն ուղեգծով մինչև Բաբաջանյան - Նվեր Սաֆարյան փ-ներ, մինչև Թամրուչի խաչմերուկ
🚎 Տ 5 Նոր Նորքի 5-րդ զանգված– մ/կ «Բարեկամություն» - Դավթաշեն թաղամաս
Նոր Նորքի 5-րդ զանգված /ս.կ./ - Բ․Մուրադյանի փ․ - Գայի պ. - Ռուբինյանց – Դ․Անհաղթի փ.-ներ – Կոմիտասի պ. - Վազգեն Առաջին վեհափառի - Կիևյան - Հալաբյան փ.-ներ - Եղվարդի խճուղի - Տիգրան Պետրոսյան փ. - Դավթաշենի 4-րդ թաղամաս /վ.կ./
Հետադարձը՝ նույն ուղեգծով մինչև Գայի պ․, այնուհետև՝ Թևոսյան – Գալշոյան – Միկոյան – Բ․Մուրադյան փ.-ներ- Նոր Նորքի 5-րդ զանգված։
02/06/2026
Թումանյանի անվան զբոսայգում մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային փառատոնը, որը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նախաձեռնությամբ, հիմնադրվել է 2023 թվականին և այս տարիների ընթացքում միջազգային ճանաչում ու հանրային հնչեղություն է ստացել 🩰
Այսօր «Թամար» բալետային ստեղծագործության համաշխարհային պրեմիերան էր՝ անվանի բալետմայստեր Իլյա Ժիվոյի բեմադրությամբ: «Ախթամար» լեգենդի հիման վրա ստեղծված բալետի երաժշտության հեղինակը շվեյցարաբնակ կոմպոզիտոր Վալերի Տոլստովն է։
Հունիսի 3-ին ևս կարող եք դիտել «Թամար» բալետը, իսկ հունիսի 5-ին և 6-ին՝ «Սասունցի Դավիթ» բալետ օրատորիան:
Կսպասենք ✨
🩰
Երևանի քաղաքապետարանը, երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված, հունիսի 1-ին մայրաքաղաքի տարբեր հատվածներում կազմակերպել էր տարատեսակ միջոցառումներ՝ փոքրիկների օրը դարձնելով իսկական տոնախմբություն։
Օրը եզրափակվեց Ազատության հրապարակում կայացած տոնական համերգով ✨🦁
02/06/2026
Սիրելի՛ երևանցիներ,
Երևանի տրոլեյբուսային ցանցը համալրվել է ևս 45 նոր տրոլեյբուսով, ինչն էլ հնարավորություն է տվել ամբողջությամբ արդիականացնել հավաքակայանը:
Այսուհետև երթուղիներում այլևս հին տրոլեյբուսներ չեք տեսնի: Վերջին տարներին ձեռք բերված շարժակազմը՝ 75 նոր տրոլեյբուսով, հնարավորություն է տվել երթուղիները հասցնել մայրաքաղաքի այն հատվածներ, որտեղ կոնտակտային ցանցեր չկան: Մեզ համար առաջնային է քաղաքացիների հարմարավետությունն ու որակյալ սպասարկումը 🚎
02/06/2026
ՏՀՏ գործատուների միությունը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ, կազմակերպում է երկօրյա պաշտպանական արդյունաբերության ցուցահանդես և ֆորում, որը կիրականացվի հունիսի 3–4-ը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
🔬 𝐑𝐈𝐒𝐄-ը միավորում է գիտությունը, ճարտարագիտությունը, միտքը և նորարարությունը մեկ հարթակում։
Ցուցահանդեսի շրջանակում ներկայացվելու են հայկական ընկերությունների, հետազոտական կենտրոնների և ինժեներական թիմերի տեխնոլոգիական արտադրանքը, պաշտպանական համակարգերը, նորարարական լուծումները, գիտական նվաճումները և գաղափարները։
Միջոցառումը նպատակ ունի ամրապնդել Հայաստանի՝ որպես բարձր տեխնոլոգիական երկրի դիրքը և արագացնել ոլորտի հետագա զարգացումը։
👉 Միացի՛ր RISE Expo Powered by Silicon Mountains-ին
🔗 https://silicon-mountains.org/
📅 2026 թ․ հունիսի 3-4
📍 Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր
👉 Join RISE Expo Powered by Silicon Mountains
Կենտրոն վարչական շրջանի Կիլիկիա թաղամասում այսօր տեղի ունեցավ նոր խաղահրապարակի բացումը։
Ժամանակակից չափանիշներին համապատասխան կառուցված խաղահրապարակը ծառայելու է բնակիչներին՝ դառնալով ակտիվ հանգստի, խաղի և ուրախ ժամանցի նոր միջավայր։
Հունիսի 1🎈🎊
01/06/2026
Հունիսի 1-ը Ազատության հրապարակում 🎊✨
#շնորհավորհունիսի1
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Telephone
Address
1 Argishti
Yerevan
0015
Opening Hours
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 18:00 |
| Friday | 09:00 - 18:00 |
