24/05/2024
Աֆորիզմներ կյանքից
մի կյանքի պատմություն
24/05/2024
09/05/2024
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈԳԵՎՈՐ ԽՈՐՀՐԴԻ
__________________
Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն հանձնելու իրողության և բանակցություններում ՀՀ իշխանությունների որդեգրած անընդունելի դիրքորոշումների առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը վերահաստատում է նախընթաց արտահայտված իր դիրքորոշումը։
Խիստ վտանգավոր ենք համարում առանց համապարփակ ու երաշխավորված լուծումների Տավուշի սահմանամերձ շրջանում սահմանազատման ու սահմանագծման անվան ներքո իրականացվող գործողությունները, որոնք նոր սպառնալիքներ են առաջացնում մեր ժողովրդի համար։ Ստեղծված կացությունն արդարացի ընդվզում է առաջ բերել աշխարհասփյուռ հայության և, մասնավորապես, Տավուշի սահմանամերձ համայնքների բնակիչների շրջանում՝ պատճառ դառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժման սկզբնավորման:
Առկա գոյաբանական մարտահրավերներին հանդիման հոգևոր սպասավորները, տվյալ դեպքում` Տավուշի թեմի եկեղեցականները` թեմակալ առաջնորդի գլխավորությամբ, հավատարիմ իրենց հոգևոր առաքելությանն ու կոչմանը, չեն կարող անտարբեր մնալ ու անհաղորդ՝ իրենց խնամքին հանձնված ժողովրդի անհանգստություններին ու կարիքներին:
Մեր ժողովրդի զավակներին հորդորում ենք արդար մտահոգություններն ու անհանգստություններն արտահայտել բացառաբար խաղաղ ճանապարհներով և դրսևորել հանդարտություն ու զսպվածություն՝ զերծ մնալով հակաօրինական գործողություններից: Հասարակական կարգի պահպանության համար պատասխանատու ծառայություններից ակնկալում ենք բացառապես օրենսդրությանը խիստ համապատասխան գործելաոճ։
Կոչ ենք անում նաև իշխանություններին` անսալ ժողովրդի հիմնավոր պահանջներին և խաղաղությանն ուղղված գործընթացներում առաջնորդվել այնպիսի մոտեցումներով, որոնք չեն մեծացնի անվտանգային սպառնալիքները՝ խորացնելով մեր հանրության մեջ անպաշտպանվածության և անորոշության զգացումները: Կարևորելով սահմանազատման ու սահմանագծման գործընթացները՝ միաժամանակ հաստատում ենք, որ այդ աշխատանքները պետք է իրականացվեն պատերազմի բացառման, Հայաստանից բռնազավթված տարածքների վերադարձման և բնակավայրերի անվտանգ ու անխաթար կյանքի ապահովման երաշխիքների առկայության պայմաններում։
Ազգային մեր արժանապատվությունը, հայրենի պետության և սրբազան արժեքների հանդեպ նախանձախնդրությունն ու հավատարմությունը պետք չէ տեղի տան անհուսության, անհանդուրժողության և երկչոտության, թշնամանքի և ատելության առջև։
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի պատմական պատասխանատվության գիտակցությամբ ջանքեր ներդնել հանուն հայրենիքի և պետականության զորացման, մեր ժողովրդի ինքնության ու իրավունքների պաշտպանության, ազգային կյանքում միասնականության ու եղբայրսիրության ամրապնդման՝ նպաստելով տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու ամրապնդմանը։
Մեր աղոթքն է, որ Երկնավոր Տերը խաղաղության մեջ պահի մեր երկիրը և մեր ժողովրդի կյանքից ներս զորացնի սիրո, համերաշխության ու միաբանության ոգին: Ամեն:
Հայաստանի սահմանը գծվել է մեր Զինվորների և Սպաների արյամբ։ Երբ ոտքի է կանգնում եկեղեցին, ուրեմն պահը օրհասական է։
Աստծով ✊❤️💙🧡
Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված։
✊️🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲
24/04/2024
Խոնարհվում ենք բոլոր անմեղ զոհերի հիշատակի առաջ...🙏🙏🙏
30/03/2024
ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ...
ՄԵԶ ԵՎ ՁԵԶ ՄԵԾ ԱՎԵՏԻՍ 🙏🙏🙏
Անշնորհակալ լինելու արմատները մարդու անհագության մեջ են. որքան էլ մարդ ստանա, միևնույն է, ամեն ինչ նրա համար քիչ է, նա գոհություն չի հայտնում, բայց փնթփնթում է ավելին չստանալու համար... Բայց այն քչերը, ովքեր միշտ գոհաբանությամբ լեցուն են ամեն ինչի համար, Աստծուց կստանան մեծ փառք և պատիվ, մեծ շնորհ:
Սբ. Ղուկաս Ղրիմեցի
06/01/2024
Աստծո լույսն ու օրհնությունը Ձեր ընտանիքին🕯️ 🙏Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ ,Մեզ և Ձեզ Մեծ Ավետիս💫 🌟 Օրհնյալ է հայտնությունը ՔՐԻՍՏՈՍԻ
Ես Աստված եմ կանչում...
Հիշեք կյանքը բումերանգ է...
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Website
Address
Yerevan
