Հունիսի 1-ի կապակցությամբ Կենտրոն վարչական շրջանի մսուր-մանկապարտեզների բոլոր խմբերի երեխաների համար կազմակերպվել էր յուրահատուկ տոնական անակնկալ՝ թատերական ներկայացումներ անմիջապես իրենց մանկապարտեզներում։ 🎭✨
Տոնական օրվա շրջանակում երեխաները նաև հյուրընկալվեցին տիկնիկային թատրոնում, որտեղ մեծ հետաքրքրությամբ դիտեցին ներկայացումը և վայելեցին իրենց օրը՝ լի ժպիտներով, ուրախությամբ և վառ տպավորություններով։ 🎈🌟
#ԵրեխաներիՊաշտպանությանՕր #ԿենտրոնՎարչականՇրջան #Հունիսի1
Կենտրոն վարչական շրջան
Կենտրոն վարչական շրջանը հանդիսանում է Երևանի քաղաքապետարանի առանձնացված ստորաբաժանում:
🎉 🎈Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Կենտրոն վարչական շրջանի թիվ 10 մսուր-մանկապարտեզի սաները Մանկական զբոսայգում մասնակցեցին սպորտլանդիայի։
🔹Երեխաների համար կազմակերպվել էին խաղեր և ժամանցային ծրագրեր, իսկ օրվա ընթացքում նրանք ստացան նվերներ և պաղպաղակներ։ 🍦✨
Ծառերի վնասատուների և միջատների դեմ պայքարի, ինչպես նաև առողջ աճն ապահովելու նպատակով իրականացվում են սրսկման աշխատանքներ 🌿
Այսօր Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի պետ Լուսինե Ղարիբյանը, հանդիպում ունեցան Temple of Arts-ի հիմնադիր Արարատ Մղդսյանի, Վիեննայի խորհրդարանի ներկայացուցիչների և միջազգային պատվիրակության անդամների հետ՝ քննարկելու Վիեննայի և Երևանի միջև մշակութային համագործակցության զարգացման նոր հնարավորությունները։🤝
🔹Հանդիպման ընթացքում քննարկվեցին համատեղ նախաձեռնությունների իրականացման, նոր մշակութային նախագծերի կյանքի կոչման, ինչպես նաև արվեստի, մշակույթի և միջազգային համագործակցության միջոցով Վիեննայի և Երևանի միջև երկխոսության ամրապնդման հեռանկարները։
Քննարկումը արտացոլեց կողմերի ընդհանուր պատրաստակամությունը՝ ձևավորելու երկարաժամկետ մշակութային համագործակցություն, փորձի փոխանակման ու փոխըմբռնման նոր հնարավորություններ քաղաքների, հաստատությունների և երկրների միջև։
🇺🇸👇
Today, the Head of Kentron Administrative District, Petros Petoyan, and the Head of the Protocol Division of the Foreign Relations Department of the Yerevan Municipality Staff, Lusine Gharibyan, held a meeting with Temple of Arts Founder Ararat Mgdsian, representatives of the Vienna Parliament, and an international delegation to discuss future opportunities for cultural collaboration between Vienna and Yerevan.
The meeting focused on potential joint initiatives, new cultural projects, and strengthening dialogue between Vienna and Yerevan through art, culture, and international cooperation.
The discussion reflected a shared commitment to fostering long-term cultural partnerships and creating new opportunities for collaboration, exchange, and mutual understanding between cities, institutions, and nations.
ՀՀ ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն ՊՈԱԿ-ի կողմից, սեյսմիկ ռիսկի նվազեցման աշխատանքների շրջանակում, Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցների համար անցկացվեց «Սեյսմակայունություն» թեմայով սեմինար։
22/05/2026
Սիրելի շրջանավարտներ, սրտանց շնորհավորում ենք Ձեզ Վերջին զանգի կապակցությամբ✨
Այս օրը նոր ճանապարհի սկիզբ է՝ լի երազանքներով, նպատակներով և հաղթանակներով։ Թող դպրոցական տարիների ամենաջերմ հիշողությունները միշտ ուղեկցեն ձեզ, իսկ ձեռք բերած գիտելիքներն ու ընկերությունները դառնան ամուր հիմք ձեր ապագայի համար։
Մաղթում ենք հաջողություններով, համարձակ քայլերով ու նոր ձեռքբերումներով լի ճանապարհ💙
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Telephone
Address
Վ. Տերյան 44
Yerevan
0001
Opening Hours
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 18:00 |
| Friday | 09:00 - 18:00 |
