✨ Մանկական ժպիտները, հետաքրքրասիրությունն ու նոր բացահայտումների հանդեպ սերը լավագույն ներդրումն են ապագայի համար։
Շնորհավոր հունիսի 1 🎈
ԱԱԳԼ - A. Alikhanyan National Science Laboratory
Yerevan Physics Institute (YerPhI) was founded in 1943 by eminent physicists Abraham and Artem Alikhanyan brothers. I. scientific experiments.
The Yerevan Physics Institute (YerPhI), founded in 1943, was later named after Artem Alikhanyan, a renowned physicist and the founder of the Armenian 6 GeV electron synchrotron. The study of cosmic rays and the setting-up of two cosmic ray stations on Mount Aragats ("Aragats" (3200m) and "Nor Amberd" (2000m)) laid the groundwork for foundation of the Institute. In 1962, the Institute appeared und
01/06/2026
✨Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան հյուրընկալել էր աշխատակիցների երեխաներին և թոռնիկներին։
👧👦Օրվա ընթացքում փոքրիկները հնարավորություն ունեցան ծանոթանալու գիտական միջավայրին, շրջելու լաբորատորիայի տարածքում, տեսնելու գիտնականների աշխատանքը և բացահայտելու գիտության հետաքրքիր աշխարհը։ Նրանք մի քանի ժամով դարձան լաբորատորիայի ամենաերիտասարդ հետազոտողները՝ մասնակցելով լաբորատորիայի առօրյա աշխատանքին։
🎈Օրը լի էր նաև ուրախ ժամանցով, խաղերով և հաճելի անակնկալներով, որոնք երեխաներին պարգևեցին վառ տպավորություններ, նոր գիտելիքներ և անմոռանալի հիշողություններ։
🚀Երեխաները մեր ապագան են, և նրանց հետաքրքրասիրության, ստեղծագործ մտածողության ու գիտելիքի հանդեպ ձգտման խրախուսումը մեզ համար առանձնահատուկ կարևորություն ունի։ Վստահ ենք, որ գիտության հանդեպ հետաքրքրությունը ձևավորվում է դեռ մանկուց, ուստի այս օրը նպատակ ուներ երեխաներին ծանոթացնել գիտական միջավայրին, խրախուսել նրանց հետաքրքրասիրությունն ու բացահայտումների հանդեպ ձգտումը։ Գիտության հանրայնացումն ու երիտասարդների շրջանում գիտական մտածողության խթանումը լաբորատորիայի ռազմավարական առաջնահերթություններից են, քանի որ ապագայի գիտական և տեխնոլոգիական առաջընթացի հիմքը ձևավորվում է հենց այսօր։
✨Շնորհավորում ենք Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, մաղթում ենք նրանց առողջություն, անհոգ ու երջանիկ մանկություն, անսպառ հետաքրքրասիրություն, նոր բացահայտումներ և մեծ ձեռքբերումներ։
26/05/2026
📍 Մայիսի 14-ին և 15-ին Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան մասնակցեց «Global Education EXPO 2026» միջազգային ցուցահանդեսին։
💡 ԱԱԳԼ աշխատակիցները ցուցահանդեսի ընթացքում ներկայացրին լաբորատորիայի գիտական ուղղությունները, հետազոտական գործունեությունը, ինչպես նաև կրթական և գիտական ծրագրերը։
🔹 Ցուցահանդեսին մասնակցությունը ևս մեկ անգամ ընդգծեց ԱԱԳԼ-ի կարևոր դերը գիտության և կրթության ոլորտների զարգացման, երիտասարդների մասնագիտական կողմնորոշման և գիտության նկատմամբ հետաքրքրության խթանման գործում։
25/05/2026
ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ․ ԱԼԲԵՐՏ ԴԱՎԹՅԱՆ
🗓️Մայիսի 7-ին ԱԱԳԼ-ում գործող ԲԿԳԿ-ի 024 «Ֆիզիկայի» մասնագիտական խորհրդի նիստում տեղի ունեցավ հայցորդ Ալբերտ Դավթյանի տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման համար ներկայացված ատենախոսության պաշտպանությունը:
✨Թեմա՝ «Con-Flat տեսակի կցաշուրթային միացման տեխնոլոգիայի մշակումը գերբարձր վակուումային համակարգերում»
Գիտական ղեկավար՝
Տեխն. գիտ. դոկտոր Վարդան Ավագյան (ՔԵՆԴԼ ՍՀԻ, ԱԱԳԼ)
Պաշտոնական ընդդիմախոսներ՝
Ֆիզ. մաթ. գիտ. թեկնածու Բագրատ Գրիգորյան (ՔԵՆԴԼ ՍՀԻ)
Տեխն. գիտ. դոկտոր Վահան Ավետիսյան (ՌՀՀ)
Առաջատար կազմակերպություն` Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ:
22/05/2026
🗓 Մայիսի 19-ին Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում տեղի ունեցավ հանդիպում ԱԱԳԼ տնօրեն Գևորգ Քառյանի և Չեխիայի Հանրապետության դեսպան Պետր Պիրունչիկի միջև։
🔹 Հանդիպման ընթացքում քննարկվեցին գիտական համագործակցության զարգացման հնարավորությունները՝ ներառյալ միջուկային ֆիզիկայի, փոքր մոդուլային ռեակտորների (SMR) անվտանգության և առաջադեմ նյութերի հետազոտության ոլորտները։
🔹 Քննարկվեցին նաև համատեղ գիտական ծրագրերի և միջազգային դրամաշնորհային նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները՝ նպատակ ունենալով խորացնել Հայաստանի և Չեխիայի միջև գիտական համագործակցությունը։
21/05/2026
💡 Ավարտվեց «Առաջընթաց՝ արդյունավետ գիտությամբ. ԱԱԳ-2026» գիտաժողովը, որը մայիսի 11-ից 16-ը համախմբեց տարբեր ոլորտների գիտնականների, հետազոտողների և երիտասարդ գիտաշխատողների։
🔹 Գիտաժողովի ընթացքում ներկայացվեցին Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի դրամաշնորհային ծրագրերի շրջանակում իրականացվող հետազոտությունները, անցկացվեցին պլենար և զուգահեռ գիտական զեկույցներ, պաստառային ներկայացումներ և «Gong Show» ձևաչափով ելույթներ։
🤝 «ԱԱԳ-2026»-ը դարձավ գիտական փորձի փոխանակման, նոր համագործակցությունների ձևավորման և տարբեր գիտական ուղղությունների ներկայացուցիչների միջև մասնագիտական քննարկումների կարևոր հարթակ։
💫 ԾԱՂԿՈՂ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ԿԱՅՈՒՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
20/05/2026
ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ․ ՍՈՒՍԱՆՆԱ ԳԱԳԻՆՅԱՆ
🗓️Մայիսի 8-ին ԱԱԳԼ-ում գործող ԲԿԳԿ-ի 024 «Ֆիզիկայի» մասնագիտական խորհրդի նիստում տեղի ունեցավ հայցորդ Սուսաննա Գագինյանի ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման համար ներկայացված ատենախոսության պաշտպանությունը:
✨Թեմա՝ «Ծանր միջուկներում բարձր էներգիաներով թեթեւ մասնիկների ազդեցության տակ ընթացող ռեակցիաների մեխանիզմի ուսումնասիրությունը»
Գիտական ղեկավար՝
ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր Անահիտ Բալաբեկյան (ԵՊՀ)
Պաշտոնական ընդդիմախոսներ՝
ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր Անի Ապրահամյան (Նոթր Դամի համալսարան)
ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր Ելենա Կոլգանովա (ՄՀՄԻ, Դուբնա)
Առաջատար կազմակերպություն` ՀՀ ԳԱԱ ՖՀԻ, Աշտարակ:
19/05/2026
ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ․ ՀԱՄԼԵՏ ԻՍՈՒՆՑ
🗓️Մայիսի 7-ին ԱԱԳԼ-ում գործող ԲԿԳԿ-ի 024 «Ֆիզիկայի» մասնագիտական խորհրդի նիստում տեղի ունեցավ հայցորդ Համլետ Իսունցի տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման համար ներկայացված ատենախոսության պաշտպանությունը:
✨Թեմա՝ «Արագացուցչային տեխնիկայում կիրառվող մասնիկների փնջերի արտանցման պատուհանների ստացման նոր տեխնոլոգիայի մշակում»
Գիտական ղեկավար՝
Տեխն. գիտ. դոկտոր Վարդան Ավագյան (ՔԵՆԴԼ ՍՀԻ, ԱԱԳԼ)
Պաշտոնական ընդդիմախոսներ՝
Տեխն. գիտ. դոկտոր Բորիս Բալասանյան (ՀԱՊՀ)
Տեխն. գիտ. դոկտոր Միքայել Ալեքսանյան (ԵՊՀ)
Առաջատար կազմակերպություն` Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ:
19/05/2026
🗓 Մայիսի 12–15-ը Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում կայացավ «Էվոլյուցիայի ժամանակ բարդության աճի վիճակագրական ֆիզիկան» խորագրով միջազգային գիտաժողովը։
🔬 Գիտաժողովը համախմբեց աշխարհի տարբեր երկրներից առաջատար գիտնականների, ովքեր քննարկեցին էվոլյուցիայի, բարդ համակարգերի և արհեստական բանականության հատման կետում գտնվող արդիական գիտական խնդիրներ։
💡 Գիտաժողովի ընթացքում ներկայացվեցին նոր հետազոտություններ և ժամանակակից գիտության տարբեր ուղղություններին առնչվող զեկույցներ՝ ձևավորելով գիտական քննարկումների և մասնագիտական համագործակցության ակտիվ միջավայր։
Click here to claim your Sponsored Listing.
Location
Telephone
Website
Address
2 Alikhanyan Brothers Street
Yerevan
0036
Opening Hours
| Monday | 09:30 - 17:30 |
| Tuesday | 09:30 - 17:30 |
| Wednesday | 09:30 - 17:30 |
| Thursday | 09:30 - 17:30 |
| Friday | 09:30 - 17:30 |
