Armenian National Philharmonic Orchestra

Armenian National Philharmonic Orchestra

Share

Armenian National Philharmonic Orchestra -
The Orchestra With Sound Of The Century

The Armenian National Philharmonic Orchestra established 96 years ago (20 March 1925) by Arshak Adamian and Alexander Spendiaryan is the national center of professional orchestral music in Armenia. Being led into the new millennium by Maestro Eduard Topchjan the ANPO is committed to promoting cultural, musical awareness in local audience regularly performing classical and operatic music in additio

14/06/2026

🎶 Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մեկնարկեց 2026 թվականի մարզային շրջագայությունը։

Աշտարակի և Վաղարշապատի հանդիսատեսի ջերմ ընդունելությունը դարձավ այս գեղեցիկ երաժշտական ճանապարհորդության լավագույն սկիզբը։ ✨

Շրջագայությունը նվիրված է Առնո Բաբաջանյանի և Էվուարդ Միրզոյանի ծննդյան 105-ամյակներին։

Այսօր կհանդիպենք Չարենցավանում և Հրազդանում։ 🤍

Photos from Armenian National Philharmonic Orchestra's post 13/06/2026

🎶 Այսօր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մեկնարկեց իր 2026 թվականի մարզային շրջագայությունը՝ համերգներով հանդես գալով Աշտարակի մշակույթի տանը և Վաղարշապատի Կոմիտասի անվան մշակույթի պալատում։

Մարզերում մեր հանդիսատեսի հետ հանդիպումները միշտ առանձնահատուկ են․ հայկական ջերմ ու անկեղծ ընդունելությունը փոխարինել հնարավոր չէ՝ անկախ նրանից, թե որ քաղաքում կամ համայնքում ենք ելույթ ունենում։

Այս շրջագայության համերգները նվիրված են հայ մեծանուն կոմպոզիտորներ Առնո Բաբաջանյանի և Էդուարդ Միրզոյանի ծննդյան 105-ամյակներին։ Նվագախմբի հետ բեմում էին մենակատարներ Ռոման Խնկոյանը, Վարդան Բադալյանը և Արթուր Աղաջանովը:

Սիրով կիսվում ենք օրվա ամենագեղեցիկ կադրերով և շնորհակալություն հայտնում մեր հրաշալի հանդիսատեսին՝ ջերմ ընդունելության ու բարձր տրամադրության համար։ ✨

Իսկ վաղը՝ հունիսի 14-ին, կհանդիպենք Չարենցավանում և Հրազդանում։

Սիրով սպասում ենք մեր հանդիսատեսին։ ❤️🎶

Photos from Armenian National Philharmonic Orchestra's post 11/06/2026

⚡ DJ Meets Orchestra

Սիմֆոնիկ երաժշտություն, էլեկտրոնային էներգիա և լեփ-լեցուն դահլիճ։

Շնորհակալություն բոլորին, ովքեր երեկ մեզ հետ էին և դարձան այս բացառիկ երաժշտական փորձառության մի մասը։ ✨

DerHova, Aram Asatryan, Harutyun Chkolyan, Վահեին և Լառային (Barbar Project), Յարոսլավ Բիչկով։

© 1998 - 2026 Առավոտ – Լուրեր Հայաստանից
📸 Երեկոյի լավագույն ակնթարթները։

Photos from Armenian National Philharmonic Orchestra's post 11/06/2026

🎶 Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մարզային համերգները

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը շարունակում է մարզային համերգաշարը՝ նվիրված հայ երաժշտարվեստի երկու մեծերի՝ Առնո Բաբաջանյանի և Էդվարդ Միրզոյանի 105-ամյա հոբելյաններին 🇦🇲

Համերգներին կմիանան՝

🎤 Վարդան Բադալյան
Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի մեներգիչ

🎤 Արթուր Աղաջանով
Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի մեներգիչ

🎤 Ռոման Խնկոյան
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ

🎼 Դիրիժոր՝ Յարոսլավ Բիչկով

📍 Հունիսի 13 — Աշտարակ, Էջմիածին
📍 Հունիսի 14 — Չարենցավան, Հրազդան

Ծրագրում կհնչեն Առնո Բաբաջանյանի և Էդվարդ Միրզոյանի ամենասիրված և ճանաչված ստեղծագործությունները։

Սիրով սպասում ենք ձեզ մարզերում՝ միասին նշելու հայ երաժշտության մեծ վարպետների հոբելյանները։ ✨🎶🇦🇲

🎟️ Տոմսերը՝
🔗 khachaturianhall.am/am/concerts

10/06/2026

Հունիսի 27-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահի բեմում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կղեկավարի միջազգային հեղինակություն վայելող դիրիժոր Վասիլի Պետրենկոն։

Երեկոյի ծրագիրը հանդիսատեսին կտեղափոխի խորհրդավոր և գունեղ աշխարհներ՝ Բուզոնիի «Տուրանդոտ» սյուիտի ընտրյալ հատվածներից մինչև Ռավելի և Ռիմսկի-Կորսակովի «Շեհերազադե» ստեղծագործությունների կախարդական երաժշտական պատմությունները։

Համերգին որպես մենակատար հանդես կգա սոպրանո Ալեքսանդրա Լոուեն, որի կատարումը նոր երանգներ կհաղորդի այս յուրահատուկ երաժշտական ճանապարհորդությանը։

📅 Հունիսի 27 | 19:00
📍 «Արամ Խաչատրյան» համերգասրահ

🎟️ Տոմսերը՝ https://shorturl.at/rwsv5
📞 077 677 226

10/06/2026

⚡ Այսօր՝ DJ Meets Orchestra

Այս երեկո «Արամ Խաչատրյան» համերգասրահի բեմում հանդես կգան նախագծի մենակատարները՝

🎤 LÁRA
🎤 Վահե Մարգարյան

Նրանք կմիանան DΞRHOVΛ-ին, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին՝ ներկայացնելով սիմֆոնիկ երաժշտության և էլեկտրոնային հնչողությունների համարձակ ու տպավորիչ միաձուլում։

🎧 DΞRHOVΛ — Live Electronics
🎼 Դիրիժոր՝ Յարոսլավ Բիչկով

📍 «Արամ Խաչատրյան» համերգասրահ

🎟️ Տոմսերը՝
🔗https://khachaturianhall.am/am/orchestra/event/1a204977-1e19-4c77-8e17-03c884c67e1d
🏤 Տոմսարկղում
📞 077 677 226

09/06/2026

🎶🏅 Էդուարդ Թոփչյանը պարգևատրվեց «Համագործակցության աստղեր» («Звезды Содружества») միջպետական մրցանակով:

«Համագործակցության աստղեր» մրցանակը հիմնադրվել է ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության խորհրդի և Միջպետական ​​հումանիտար համագործակցության հիմնադրամի կողմից։ Միջոցառման նպատակն է ամրապնդել բարեկամությունը, մշակութային կապերը և փոխըմբռնումը ԱՊՀ երկրների ժողովուրդների միջև։

Photos from Armenian National Philharmonic Orchestra's post 06/06/2026

✨ «Դասական Եվրատեսիլ 2026» միջազգային մրցույթի արդյունքներն արդեն հայտնի են։

Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին։ Շնորհավորում ենք նաև ՝

🤩 Լեհաստանի պատվիրակ Միխավ Ստոխելին պատվավոր առաջին,
Լատվիայի պատվիրակ Սոնյա Միսինյային պատվավոր երկրորդ և
Հայաստանի պատվիրակ Էլեն Վիրաբյանին պատվավոր երրորդ տեղերը գրավելու համար։

06/06/2026

🎼 Այսօր նշում ենք մեծանուն հայ կոմպոզիտոր, դիրիժոր և մանկավարժ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը։

Նրա երաժշտությունը վաղուց արդեն հատել է ժամանակի և սահմանների սահմանագծերը՝ դառնալով հայկական մշակույթի ամենաճանաչված ձայներից մեկը աշխարհում։ «Սուսերով պարը», «Սպարտակ», «Գայանե», սիմֆոնիաներն ու կոնցերտները մինչ օրս հնչում են աշխարհի լավագույն բեմերում՝ ներկայացնելով հայկական ոգին, գույնն ու բնավորությունը։

Արամ Խաչատրյանը ոչ միայն ստեղծեց երաժշտություն, այլ ձևավորեց մի ամբողջ երաժշտական աշխարհ, որտեղ միահյուսված են ազգային արմատներն ու համամարդկային արժեքները։ Նրա արվեստը շարունակում է ոգեշնչել նոր սերունդների երաժիշտներին և երաժշտասերներին ամբողջ աշխարհում։

Մեծ պատիվ է, որ նրա անունը կրող համերգասրահը շարունակում է լինել Հայաստանի երաժշտական կյանքի կարևոր կենտրոններից մեկը՝ պահպանելով և տարածելով այն արժեքները, որոնց հավատում էր Մաեստրոն։

✨ Խոնարհում և երախտագիտություն՝ Արամ Խաչատրյանի անմահ ժառանգությանը։ 🎶

Want your business to be the top-listed Government Service in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


46 Mashtots Avenue
Yerevan
0002

Opening Hours

Monday 11:00 - 19:00
Tuesday 11:00 - 19:00
Wednesday 11:00 - 19:00
Thursday 11:00 - 19:00
Friday 11:00 - 19:00