05/06/2026
Ապատեղեկատվությունը և դիպֆեյքը (արհեստական բանականությամբ ստեղծված կամ փոփոխված մոլորեցնող նկար, տեսանյութ կամ ձայնագրություն) համատեղ ստեղծում են համոզիչ կեղծ տեղեկատվություն՝ խուճապ առաջացնելու, գումար շորթելու, հեղինակությանը վնասելու և այլ նպատակներով։
📌 Հետևեք մեզ՝ բացահայտելու առցանց խաբեություններից և զեղծարարություններից պաշտպանվելու լավագույն մեթոդները։
05/06/2026
💫 Ներսես Երիցյանը «Catalyst Talks»-ի շրջանակում ներկայացրեց Հայաստանի թվայնացման բարեփոխումների տեսլականը
Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահ Ներսես Երիցյանը մասնակցեց World Trade Center Yerevan-ի նախաձեռնությամբ կազմակերպված «Catalyst Talks» միջոցառմանը, որտեղ ներկայացրեց Հայաստանի թվայնացման բարեփոխումների ընթացքը, հիմնական ուղղություններն ու տնտեսական ազդեցությունը։
Միջոցառման ընթացքում Ներսես Երիցյանն ընդգծեց, որ իրականացվող նախաձեռնությունները միտված են ավելի արդյունավետ պետական ծառայությունների, բարելավված բիզնես միջավայրի և ժամանակակից թվային տնտեսության ձևավորմանը:
🔗 Ավելին՝ https://shorturl.at/K04bu
04/06/2026
💡 Հունիսի 3-ին Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի նախագահ Ներսես Երիցյանը մասնակցեց «Կիբեռանվտանգությունը՝ ազգային առաջնահերթություն» խորագրով պանելային քննարկմանը, որը տեղի ունեցավ RISE ֆորումի շրջանակում։
Քննարկման ընթացքում պարոն Երիցյանն ընդգծեց, որ կիբեռանվտանգությունն այսօր այլևս միայն տեխնոլոգիական խնդիր չէ. այն ազգային դիմակայունության, տնտեսական անվտանգության և վստահելի թվային միջավայրի ձևավորման առանցքային նախապայմաններից է։
RISE ֆորումի շրջանակում կիբեռանվտանգության թեմայի քննարկումը ևս մեկ անգամ ընդգծեց անվտանգ և վստահելի թվային միջավայրի առանցքային նշանակությունը Հայաստանի տեխնոլոգիական զարգացման, թվային ծառայությունների ընդլայնման և տնտեսության մրցունակության բարձրացման համար։
🔗 Ավելին՝ https://shorturl.at/JjKnl
01/06/2026
Համացանցը երեխաների համար սովորելու և ժամանցի հրաշալի հարթակ է, որը միաժամանակ լի է բազմաթիվ վտանգներով։
📌 Հետևեք մեզ՝ բացահայտելու առցանց խաբեություններից և զեղծարարություններից պաշտպանվելու լավագույն մեթոդները։
29/05/2026
📌 Հետևեք մեզ՝ բացահայտելու առցանց խաբեություններից և զեղծարարություններից պաշտպանվելու լավագույն մեթոդները։
21/05/2026
⚠️ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Հարգելի քաղաքացիներ,
Oտարերկրյա հեռախոսահամարներից ուղարկվում են ֆիշինգային SMS հաղորդագրություններ, որոնք Ձեզ ուղղորդում են մուտք գործել roadpolice.am-ի կայքին նմանակող վնասակար կայքեր և լրացնել բանկային տվյալներ։ Նման հաղորդագրությունների օրինակները կցված են ստորև։
Դրանցից պաշտպանվելու համար․
🔹 Զգուշացեք օտարերկրյա հեռախոսահամարներից ստացված հաղորդագրություններից։ Մի՛ պատասխանեք դրանց և մի՛ զանգահարեք այդ հեռախոսահամարներին։
🔹 Խուսափեք հաղորդագրության մեջ նշված հղումները բացելուց, առավել ևս՝ այնտեղ Ձեր բանկային տվյալները տրամադրելուց։ Անհրաժեշտության դեպքում վեբ դիտարկիչի միջոցով ինքնուրույն մուտք գործեք տվյալ կառույցի պաշտոնական կայքէջ։
🔹 Ստուգեք ուղարկողի ինքնությունը՝ կապ հաստատելով տվյալ կառույցի հետ նրա պաշտոնական կայքում նշված կոնտակտային տվյալներով։
18/05/2026
📢 Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության (ՀՏՀԳ) դիտարկումները ցույց են տալիս DDoS (Distributed Denial-of-Service / ծառայությունների խափանման զանգվածային հարձակումներ) տեսակի կիբեռհարձակումների ակտիվացում։ DDoS հարձակումների նպատակն է մեծ քանակի կեղծ հարցումներով ծանրաբեռնել կայքերը և խաթարել դրանց բնականոն աշխատանքը։
Միջազգային փորձը ցույց է տալիս, որ նման հարձակումների ռիսկերը սովորաբար աճում են կարևոր հանրային և քաղաքական իրադարձությունների, մասնավորապես՝ ընտրական գործընթացների նախաշեմին և ընթացքում։ Այդպիսի իրավիճակներում զանգվածային լրատվության միջոցները և ընտրական գործընթացներում ներգրավված հասարակական կազմակերպությունները հաճախ հայտնվում են թիրախավորման բարձր ռիսկի ներքո։
Վերոգրյալի կապակցությամբ խորհուրդ է տրվում նախապես ձեռնարկել անհրաժեշտ կիբեռպաշտպանական միջոցառումներ՝ կայքերի և առցանց ծառայությունների անխափան աշխատանքն ապահովելու նպատակով։ Մասնավորապես՝ օգտագործել կիբեռպաշտպանական գործիքներ, ինչպիսին է, օրինակ՝ Cloudflare Project Galileo ծրագիրը, որը տրամադրում է անվճար կիբեռպաշտպանական գործիքներ, այդպիսով բարձրացնում կայքի կիբեռանվտանգության մակարդակն ու դիմակայունությունն ընդդեմ հարձակումների: Մանրամասներին ծանոթանալու համար կարող եք այցելել՝ https://www.cloudflare.com/galileo/
📩 Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել AM-CERT թիմի հետ՝ [email protected] էլ. փոստի հասցեի միջոցով կամ զանգահարելով՝ +374 12 208080 հեռախոսահամարին։