25/06/2019
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ‼️‼️‼️
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է 2019-2020 ուստարվա ԱՌԿԱ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ ուսուցման ընդունելություն 2-րդ փուլով 31 մասնագիտությունների գծով:
2-րդ փուլով ընդունելությանը կարող են մասնակցել
✅ նախնական մասնագիտական /արհեստագործական/ և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տվյալ տարվա շրջանավարտները,
✅ ՀՀ երկքաղաքացիները և օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած ՀՀ քաղաքացիները,
✅ ինչպես նաև մինչև հուլիսի 31–ը զորացրվողները:
Փաստաթղթերն ընդունվում են սույն թվականի ՀՈՒՆԻՍԻ 24–ից ՀՈՒԼԻՍԻ 1–ը,
⏰ ժամը 9:00-18:00, /շաբաթ, կիրակի օրերը ներառյալ/:
↪️↪️↪️ Դիմել Տերյան 74, ՀԱԱՀ, 1-ին մասնաշենք,
220ա սենյակ
☎️ հեռ.(012)58 58 28
17/05/2019
Բակալավրիական կրթական ծրագիր 081101.01.6
«ԱԳՐՈՆՈՄԻԱ, ՍԵԼԵԿՑԻԱ ԵՎ ԳԵՆԵՏԻԿԱ»
Ուսուցման տևողությունը՝ 4 տարի
Անվճար տեղեր՝ 7
Նպատակային՝ 2
Վճարովի տեղեր՝ 50
Վարձավճարը՝ 440.000 դրամ
Սիրելի դիմորդներ!
Ընտրելով «Ագրոնոմիա, սելեկցիա և գենետիկա» մասնագիտությունը (բակալավրի որակավորմամբ), դուք տիրապետելով ագրոնոմիայի և բույսերի ընտրասերման ժամանակակից տեխնոլոգիաների, կկարողանաք՝
- կազմակերպել և վարել ագրարագյուղացիական (ֆերմերային) տնտեսություններ,
- բարելավել և բարձրացնել գյուղատնտեսական հողատեսքերի բերրիությունը, դրանց ջրարբիացման մակարդակը և տնտեսական արդյունավետությունը,
- ստեղծել գյուղատնտեսական մշակաբույսերի բարձրարդյունավետ, կոնկրետ պայմաններին լավ հարմարված, որակյալ և ժամանակակից շուկայի լայն պահանջներին բավարարող սորտեր (հիբրիդներ):
Այսօր արդեն բուռն զարգացում են ստանում խոշոր գյուղատնտեսական ձեռնարկությունները՝ իրենց ինտենսիվ այգիներով, բարձրարդյունավետ նոր մշակաբույսերով, ժամանակակից կարկտապաշտպան համակարգերով, ոռոգման կաթիլային համակարգերով, որոնց ճիշտ վարման համար ևս մեծ է լինելու գյուղատնտեսների պահանջը:
ՀԱԱՀ ԲՈՒՍԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՆՋԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆ
16/05/2019
Բակալավրիական կրթական ծրագիր 081101.03.6
«ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԳՐՈՒՆՏԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ»
Ուսուցման տևողությունը՝ 4 տարի
Անվճար տեղեր՝ 4
Նպատակային՝ 1
Վճարովի տեղեր՝ 20
Վարձավճարը՝ 440.000 դրամ
Սիրելի դիմորդներ!
Ընտրելով «Պաշտպանված գրունտի տեխնոլոգիա» մասնագիտությունը (բակալավրի որակավորմամբ), դուք ձեռք կբերեք գյուղատնտեսական գիտելիքներ հատուկ տիպի կառույցներում (ջերմատներում և ջերմոցներում) սեզոնայնությունից անկախ գյուղարտադրության կազմակերպման ժամանակակից (աէրոպոնիկ, հիդրոպոնիկ և գրունտային) համակարգերով բանջարաբույսերի, պտղահատապտղային բույսերի, ծաղկաբույսերի, դեղաբույսերի և ուտելի սնկերի մշակության տեխնոլոգիաների վարման վերաբերյալ:
ՀՀ-ում շուրջ 700 հա-ի վրա գործում են ջերմոցա-ջերմատնային տնտեություններ, որից շուրջ 120 հա-ը հիդրոպոնիկ ժամանակակից ավտոմատ համակարգերով հագեցած:
Ջերմատների մեծ մասում մշակում են վարունգ, պոմիդոր և ելակ, ինչպես նաև ծաղիկներ, որոնց գերակշիռ մասը արտահանվում է արտերկիր:
Առաջիկա 2-3 տարիներին այդ մակերեսը կկազմի 1000 հա:
Ջերմատներ այսօր կառուցվում են ՀՀ բոլոր մարզերում:
Ջերմատնային մասնագետների պահանջը ամեն տարի աճում է, որտեղ ամսական միջին աշխատավարձը կազմում է 400 հազար ՀՀ դրամ:
ՀԱԱՀ ԲՈՒՍԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՆՋԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆ