Սիրելի՛ ծնողներ,
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ստեղծված նորաբաց «Արև Արենա» բացօթյա համերգասրահը հրավիրում է երեխաներին և պատանիներին մասնակցելու ամառային ստեղծագործական ճամբարին։
Հուլիսի 6-ից մեկնարկող 5-շաբաթյա ճամբարը կդառնա մի վայր, որտեղ ծնվում են նոր գաղափարներ, նոր ընկերություններ և նոր երազանքներ։
🎭 Սովորիր դերասանական արվեստ,
🎶 Երգիր և ստեղծագործիր,
💃 Բացահայտիր պարի աշխարհը,
🎨 Նկարիր և երևակայիր,
🎤 Հանդիպիր սիրված արվեստագետներին,
🌟 Մասնակցիր համերգների, ներկայացումների և մշակութային հետաքրքիր միջոցառումների։
Այստեղ յուրաքանչյուր օրը նոր բացահայտում է, յուրաքանչյուր փորձ՝ նոր հնարավորություն, իսկ յուրաքանչյուր երեխա՝ ապագա ստեղծագործող։
📅 Ճամբարի մեկնարկը՝ հուլիսի 6-ից
📝 Հայտերի ընդունումը՝ հունիսի 15-ից 30-ը
⚠️ Տեղերի քանակը սահմանափակ է:
Գրանցվի՛ր և դարձի՛ր այս արևոտ պատմության մի մասը։
Գրանցվելու համար, զանգահարեք՝ 010351575,
077487070
Աջափնյակ վարչական շրջան
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Աջափնյակ վարչական շրջան, Government Organization, Արա Սարգսյան 5, Yerevan.
Բաշինջաղյան փողոցում ընթանում է հենապատի վերանորոգման աշխատանքներ:
10/06/2026
10/06/2026
2022-2025 թթ. Երևանում հիմնվել է 20 հեկտար քաղաքային տնկարան 🌳
10/06/2026
Իրազեկում․ Երևանի թիվ 41 մսուր-մանկապարտեզում փորձարկվելու է էլեկտրաշչակ
Հունիսի 10-ին՝ ժամը 10։00-ից մինչև 11:00-ն ընկած ժամանակահատվածում, «Երևանի թիվ 41 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ։
Խնդրում ենք չանհանգստանալ։
09/06/2026
🎸 NEMRA-ի մեծ մենահամերգը Երևանում
Հունիսի 19-ին, ժամը 20:00-ին, «Արև Արենան» կհյուրընկալի հայկական ռոք երաժշտության ամենասիրված խմբերից մեկին՝ NEMRA-ին։
Հանդիսատեսին սպասվում է հզոր էներգիայով, կենդանի հնչողությամբ և սիրված երգերով լի բացառիկ համերգային երեկո։
📍 «Արև Արենա», Բեկնազարյան փող., 5 շենք
(Աջափնյակ վարչ. շրջան)
📅 Հունիսի 19
🕗 20:00
Միացե՛ք տարվա ամենասպասված երաժշտական իրադարձություններից մեկին և վայելե՛ք NEMRA-ի կենդանի կատարումները Արև Արենայում։
Տոմսերը՝ https://www.tomsarkgh.am/hy/event/51095
09/06/2026
Իրազեկում․ Երևանի թիվ 45 մսուր-մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրաշչակ
Հունիսի 9-ին՝ ժամը 11։00-ին, «Երևանի թիվ 45 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։
Խնդրում ենք չանհանգստանալ։
04/06/2026
2021-2025 թթ. Երևանում հիմնանորոգվել և կառուցվել է 428 բակ:
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Telephone
Address
Արա Սարգսյան 5
Yerevan
Opening Hours
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 18:00 |
| Friday | 09:00 - 18:00 |
