20/02/2026
📚 Գիրք նվիրելու տոնին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի երաժշտական գրադարան / KMI Music Library գրքեր է նվիրել իր թանկագին ընթերցողներին, երաժշտական դպրոցներին, քոլեջներին և այլ հաստատություններին՝ նպաստելով մասնագիտական գրականության տարածմանն ու երաժշտական կրթության զարգացմանը։
📖 Տոնի առթիվ երաժշտական գրադարանն իր ընթերցողներից ստացել է նաև արժեքավոր ընծաներ, որոնցով առաջիկա օրերին կհամալրվի նրա բազմահարուստ ֆոնդը:
#ԳիրքՆվիրելուՕր
#ԿոմիտասիԹանգարանԻնստիտուտ
#ԵրաժշտականԳրադարան
#Նվիրատվություն
07/10/2025
📚✨ Գրադարանավարի միջազգային օր
Գրադարանավարները գիտելիքի տիեզերքի այն անտեսանելի նավավարներն են, ովքեր անցնում են ժամանակի ալիքներով՝ պահելով մարդկության մտավոր ժառանգությունը։
Այս օրը՝ հոկտեմբերի 7-ին, մենք շնորհավորում ենք բոլոր նրանց, ովքեր իրենց նվիրումով դարձնում են գրադարանները կենդանի օրգանիզմներ, որտեղ գրքերը շնչում են, իսկ միտքը՝ զորանում։
🎉Տոնդ շնորհավո՜ր, գրադարանավա՜ր
📣ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Գրադարանավարի օրվա կապակցությամբ
Սիրելի՛ գրադարանավարներ, սրտանց շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ։
Այս տոնի խորհուրդը գրադարանավարի մասնագիտության և ձեր դերի արժևորումն է կրթական միջավայրի ձևավորման և գիտելիքի տարածման գործում:
Գրադարանն ինչպես անցյալում, այնպես էլ այսօր համարվում է հասարակության հոգևոր և կրթական կյանքի հիմնարար ինստիտուտներից մեկը։
Այն մի տարածք է, որտեղ համադրվում են դասական արժեքներն ու դրանց պահպանման նորարարական լուծումները, ձևավորվում են գիտելիքի ստեղծման, տարածման և փոխանակման հնարավորություններ, ինչպես նաև ապահովվում է հանրային հաղորդակցության և սոցիալ-մշակութային կապերի ամրապնդման բազմաշերտ միջավայր։
Ձեր մասնագիտական ներուժի շնորհիվ պահպանվում է ոչ միայն գրավոր ժառանգությունը, այլև ամրանում է սերունդների միջև գիտելիքի ու արժեքների փոխանցման կամուրջը։ Այսօր, երբ թվային դարաշրջանը նոր հնարավորություններ և մարտահրավերներ է բերում, ձեր աշխատանքը ստանում է նոր բովանդակություն՝ դառնալով մշակութային նորարարության կարևոր օղակ։
Վստահ եմ, որ ձեր գիտելիքն ու ստեղծագործական կարողությունները շարունակելու եք օգտագործել ի նպաստ գրադարանային գործի զարգացման, գիտելիքի տարածման և ընթերցանության մշակույթի զորացման։
Կրկին շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում առողջություն, ստեղծագործական ոգի և նոր հաջողություններ մեր մշակութային կյանքի հարստացման ճանապարհին։
17/09/2025
📚 Մեկնարկեց «Գրադարանների վերափոխումը դինամիկ համայնքային և մշակութային կենտրոնների» workshop-ը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն աջակցությամբ, IFLA - International Federation of Library Associations and Institutions-ի և Հայկական գրադարանային ասոցիացիայի համագործակցությամբ իրականացվող ծրագրին մասնակցում են նաև Կոմիտասի թանգարան-ինստիտուտի երաժշտական գրադարան / KMI Music Libraryի աշխատակիցները։
14/09/2025
📣 Սեպտեմբերի 16–19-ը Կոմիտասի թանգարան-ինստիտուտի երաժշտական գրադարան / KMI Music Library-ը, ի թիվս հանրապետության առաջատար գրադարանների, մասնակցում է գրադարանավարների վերապատրաստման դասընթացին, որը կազմակերպում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Հայկական գրադարանային ասոցիացիան և IFLA - International Federation of Library Associations and Institutionsը։
✨ Սա բացառիկ հնարավորություն է հետևել միջազգային չափանիշներին, տեսնել նորարարական մոտեցումներ և ամրապնդել գրադարանների համայնքային դերը։
#ԿոմիտասԹանգարանԻնստիտուտ #ԵրաժշտականԳրադարան #Գրադարաններ #Վերապատրաստում #ՀԳԱ #ԳրադարանավարիՕր #ՆորարարականԳրադարան
📣📣📣 Վերապատրաստման դասընթաց գրադարանավարների համար
💫Գրադարանավարի օրվան ընդառաջ Հայկական գրադարանային ասոցիացիան ՀՀ ԿԳՄՍ նախարարության և IFLA-ի աջակցությամբ կազմակերպում է չորսօրյա վերապատրաստման ծրագիր գրադարանավարների համար։
🏵Ծրագիրը կիրականացվի սեպտեմբերի 16-ից 19-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում, «Գրադարանների վերափոխումը դինամիկ համայնքային և մշակութային կենտրոնների» խորագրով։
👥Դասընթացին կմասնակցեն 100 գրադարանավարներ Երեւանից եւ մարզերից։
🎯Ծրագիրը նպատակ ունի զարգացնել գրադարանավարների մասնագիտական կարողություններն ու հմտությունները, խթանել ընթերցանությունը ժամանակակից և նորարարական մեթոդներով, աջակցել գրադարանների արդիականացմանը և նրանց համայնքային դերի ամրապնդմանը։
Դասընթացի ընթացքում կքննարկվեն գրադարանների զարգացման միտումներն ու ռազմավարությունը, գրադարանային տարածքների վերափոխման հնարավորությունները՝ գրքերի պահոցից դեպի թվային հարթակ և համայնքային միջավայր։
👥Վերապատրաստումը մասնակիցներին հնարավորություն կտա արդյունավետ կիրառել ընթերցանության խթանման և կազմակերպման ժամանակակից մեթոդները։
Դասընթացը կվարեն ոլորտի փորձառու մասնագետներ Մարիանա Աբրեյու-Լորեյրուն Պորտուգալիայից և դոկտոր Հաննա Ֆոգտը Գերմանիայից։
📌Վերապատրաստման դասընթացի ծրագրերը՝
http://alarmenia.am/?p=2011&lang=hy
23/04/2025
«Ֆրանսիայի օրերը Հայաստանում» ֆրանկոֆոն միջոցառումների շրջանակում՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի երաժշտական գրադարանը հրավիրում է մասնակցելու ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր, երաժշտագետ, մանկավարժ, երաժշտական հասարակական գործիչ, Դանիել Երաժշտի «Հայ-Ֆրանսիական պատմամշակութային առնչություններ» թեմայով բանախոսությանը:
22/04/2025
Կոմիտասի թանգարան-ինստիտուտի երաժշտական գրադարանը «Ազգային գրադարանային շաբաթ» միջոցառումների շրջանակում՝ Ապրիլի 16-ին իր ընթերցողների ուշադրությանը ներկայացրեց ՀՀ արվեստի վաստակավոր արտիստ, դիրիժոր, երաժշտագետ Դանիել Երաժշտի «Ներառականությունը արվեստում» բանախոսությունը։ Ելույթում ներկայացվեցին տեսողության խանգարում ունեցող հանրահռչակ արվեստագետների ստեղծագործական ուղին, խոսվեց նրանց ներաշխարհի, ընկալման առանձնահատկությունների և արվեստում ունեցած նշանակալի ներդրման մասին։ Բանախոսը շեշտեց, որ սահմանափակումները երբեմն վերածվում են ուժի աղբյուրի՝ ձևավորելով եզակի արտահայտչամիջոցներ ու խորը ներգործություն հանդիսատեսի վրա։
16/04/2025
📖 Մեկնարկել է Ազգային գրադարանային շաբաթը։ Այս տարվա խորագիրն է՝ «Գրադարանը ներառականության հարթակ»։
Ավանդույթի համաձայն՝ Հայկական գրադարանային ասոցիացիայի նախաձեռնած ծրագրին միացել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի երաժշտական գրադարանը, ընթերցասերի ուշադրությանը ներկայացնելով հետևյալ միջոցառումները.
▪️ Ապրիլի 14, 16:00 — Անի Մուշեղյան.
«Երաժշտության շոշափելի լեզուն. Բրայլի նոտագրության դերը գրադարաններում»
▪️ Ապրիլի 16, 14:30 — Դանիել Երաժիշտ.
«Ներառականությունը արվեստում»
▪️ Ապրիլի 18, 14:00
«Երաժշտությունն ինձ տեսողություն պարգևեց»
Աստղիկ Վարդանյան (կիթառ), Հակոբ Բաբայան (սրինգ), Հովհաննես Հովհաննիսյան (երգիչ)
🎼 Հիշեցնենք, որ ԱՊՀ տարածքի միակ երաժշտական գրադարանը 2017 թվականից գործում է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի կազմում։
🕙 Երաժշտական գրականության բացառիկ նմուշներին հարմարավետ միջավայրում կարող եք ծանոթանալ
երկուշաբթիից ուրբաթ՝ 10:00-17:00,
շաբաթ օրերին՝ 10:00-15:00։
11/04/2025
Մեկնարկում է Ազգային գրադարանային շաբաթը։ Սիրով սպասում ենք Ձեզ Komitas Museum-Instituteի երաժշտական գրադարանում՝ միասին արժևորելու գրքի, երաժշտության և մշակույթի աշխարհը։
📖 Մեկնարկում է «Ազգային գրադարանային շաբաթը»
📆 Այս տարի այն կանցկացվի ապրիլի 14-21-ը «Գրադարանը ներառականության հարթակ» խորագրով։
Հայկական գրադարանային ասոցիացիայի նախաձեռնած ծրագրին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի երաժշտական գրադարանը կմիանա հետևյալ միջոցառումներով՝
▪️ Ապրիլի 14, 16։00 Անի Մուշեղյան․ «Երաժշտության շոշափելի լեզուն. Բրայլի նոտագրության դերը գրադարաններում»
▪️ Ապրիլի 16, 14։30 Դանիել Երաժիշտ․ «Ներառականությունը արվեստում»
▪️ Ապրիլի 18, 14։00 «Երաժշտությունն ինձ տեսողություն պարգևեց»․ Աստղիկ Վարդանյան (կիթառ), Հակոբ Բաբայան (սրինգ), Հովհաննես Հովհաննիսյան (երգիչ)
🎼 Հիշեցնենք, որ ԱՊՀ տարածքի միակ Երաժշտական գրադարանը 2017 թվականից գործում է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի կազմում:
🕙 Երաժշտական գրականության բացառիկ նմուշներին հարմարավետ միջավայրում կարող եք ծանոթանալ երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 10:00-17:00, շաբաթ՝ ժամը 10:00-15:00
24/03/2025
🔔 Կոմիտասի թանգարան-ինստիտուտի երաժշտական գրադարան / KMI Music Library-ում այս անգամ հյուրընկալել ենք դերասան, երգիչ և բեմադրիչ Hayk Petrosyanին, որը Կոմիտասի և խազագիտության նկատմամբ խոր հետաքրքրությամբ էր համակված։
📚 Վարդապետի թողած հարուստ ժառանգությունը շարունակում է լինել ներշնչանքի աղբյուր՝ դարձյալ բացելով նոր հորիզոններ ստեղծագործական որոնումների համար։
🎶 Գուցե հենց այս արժեքավոր հրատարակությունները դառնան հիմնարար կետ՝ նոր բեմադրություն կամ նախագիծ կյանքի կոչելու համար։
#Կոմիտաս #ՀայկՊետրոսյան #ԵրաժշտականԳրադարան
05/03/2025
Կոմիտասի թանգարան-ինստիտուտի երաժշտական գրադարան / KMI Music Library-ն այս օրերին բազմաթիվ նվիրատվություններ է ստացել ինչպես անհատներից, այնպես էլ մեր գործընկեր կազմակերպություններից՝ թե՛ Գիրք նվիրելու օրվա շրջանակներում, թե՛ օրվա խորհրդից դուրս։
Միևնույն ժամանակ, թանգարան-ինստիտուտի երաժշտական գրադարանը ևս կատարել է նվիրատվություններ՝ գրքեր ընծայելով ինչպես անհատներին, այնպես էլ երաժշտական տարբեր հաստատությունների գրադարաններին՝ նպաստելով գիտելիքի տարածմանն ու մշակութային արժեքների պահպանմանը։ Շնորհակալություն երաժշտական գրադարանի բարեկամներին ու թանգարան-ինստիտուտի գործընկերներին՝ այս կարևոր նախաձեռնության մասնակից լինելու համար։ Ընծայած հրատարակությունները արժեքավոր աղբյուր կդառնան ուսանողների, երաժշտությամբ զբաղվողների, հետազոտողների և երաժշտագետների համար
#ԵրաժշտականԳրադարան #ԳրքիՆվիրատվություն #ԿոմիտասիԺառանգություն #Երաժշտագիտություն #ՆոտայինԺառանգություն #ՄշակութայինՆվիրատվություն #ԳրադարանիՀարստացում