28/05/2026
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ մասնակցել է Հանրապետության օրվան նվիրված տոնական զորահանդեսին։
🇦🇲🇦🇲🇦🇲
Welcome to the official page of the Ministry of Foreign Affairs of the Republic of Armenia.
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը պետական կառավարման համակարգի լիազոր մարմինն է, որը մշակում և իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը:
Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը և գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» և այլ օրենքների հիման վրա:
28/05/2026
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ մասնակցել է Հանրապետության օրվան նվիրված տոնական զորահանդեսին։
🇦🇲🇦🇲🇦🇲
28/05/2026
🇦🇲 Հանրապետության օրվա կապակցությամբ ՀՀ նախագահի կողմից շնորհվել են ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐ
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի.
1. Արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան է շնորհվել՝
Տիգրան Թելմանի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ, Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Կարինե Կառլենի ՍՈՒՋԱՅԱՆԻՆ, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության պետ
2. Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան է շնորհվել՝
Արսեն Ալեքսանդրի ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ, Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտա-կարգ և լիազոր դեսպան
Դավիթ Վարդգեսի ԿՆՅԱԶՅԱՆԻՆ, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործացության վարչության պետի պաշտոնակատար
Արման Նորայրի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջազգային անվտանգության վարչության պետ:
🇦🇲 Շնորհավորու՜մ ենք բոլոր գործընկերներին:
Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանա-դրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի. 1. Ար....
Շնորհավո՜ր Հանրապետության օրը:
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:
28/05/2026
🇦🇲 Փառք նահատակներին և հավերժ կեցցե Հայաստանի Հանրապետությունը 🇦🇲
Building 🇦🇲-🇺🇸 COMPREHENSIVE Strategic Partnership!
💬 Նախարար Միրզոյան. «Հայաստանի Հանրապետությունը եղել է և լինելու է ինքնիշխան, ժողովրդավար և խաղաղ պետություն»։
🎥⤵️
💬 Նախարար Միրզոյան. «Ես չեմ հասկանում՝ որևէ մեկը կարող է լրջորեն մտածել, որ գերիների վերաբերյալ հարցին կարելի է ասել «ծնգլ արեցի՞ք»։
«Չափազանց շահագրգիռ պետք է լինել իրականությունը լրիվ հակառակ ներկայացնելու մեջ, որպեսզի այդպես մատուցվի»։
🎥⤵️
💬 Նախարար Միրզոյան. «Ցանկացած երկիր լավ ատոմակայան կառուցելիս պետք է հաշվի առնի իր շահերը, իր հետաքրքրությունները»։
🎥⤵️
💬 Նախարար Միրզոյան. «Մեր համագործակցությունը որևէ երկրի հետ ուղղված չէ որևէ այլ՝ երրորդ երկրի դեմ»։
🎥⤵️
ՌԴ-ից հնչող հռետորաբանության և հայկական ապրանքների արտահանման խնդիրների վերաբերյալ հարցին նախարար Միրզոյանի պատասխանը.
💬 «Մենք ընդհանրապես որևէ ցանկություն չունենք լարվածություն մտցնել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում: Տրամադրված ենք բոլոր այդ տեսակ խնդիրներն առողջ, կառուցողական մթնոլորտում քննարկել և գտնել լուծումներ»:
(…)
💬 «Մենք աշխատում ենք տնտեսական դիվերսիֆիկացիայի ուղղությամբ»:
🎥⤵️
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 18:00 |
| Friday | 09:00 - 18:00 |