ՀՀ պաշտպանության նախարարություն / MoD of the Republic of Armenia

ՀՀ պաշտպանության նախարարություն / MoD of the Republic of Armenia

Share

ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական էջ / The official page

ՀՀ պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

15/06/2026

🇦🇲🇺🇸🇫🇷🇬🇷Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում հունիսի 17-25-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի արդեն ամենամյա դարձած «Արծիվ գործընկեր-2026» զորավարժությունը։

Զորավարժությանը մասնակցելու են ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի (250 մասնակից), Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի ու Կանզասի ազգային գվարդիայի (58 մասնակից), Ֆրանսիայի (24 մասնակից), Հունաստանի (11 մասնակից) զինված ուժերի զինծառայողները:

Զորավարժության ընթացքում կանցկացվեն խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստման և իրականացման վարժանքներ:

«Արծիվ գործընկեր-2026» զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև ամրապնդել ՀՀ ԶՈՒ խաղաղապահ ստորաբաժանման պատրաստվածությունը:

Խաղաղապահ առաքելությունների նախապատրաստության շրջանակում միջազգային խաղաղապահ գործողությունների համար նախապատրաստվող ստորաբաժանումները պարբերաբար մասնակցում են նմանօրինակ համատեղ զորավարժությունների և վարժանքների գործընկեր երկրներում:

🔗 https://t.me/mil_armenia

15/06/2026

🇦🇲🇫🇷Այսօր Փարիզում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ֆրանսիական «KNDS» և «Airbus» ընկերությունների ներկայացուցիչների հետ, քննարկել համագործակցության ընթացքին առնչվող մի շարք հարցեր։

15/06/2026

🇦🇲 «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի շրջանակում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտի ընկերությունների միասնական տաղավար, որտեղ ցուցադրված է երկրի գիտահետազոտական և արտադրական ներուժը:

15/06/2026

Ցուցադրական պարապմունք՝ «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ

15/06/2026

🇦🇲 🇫🇷 ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 15-ին մասնակցել է Փարիզում անցկացվող «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը։

14/06/2026

🇦🇲🇫🇷Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ։

Photos from ՀՀ պաշտպանության նախարարություն / MoD of the Republic of Armenia's post 12/06/2026

🇦🇲 Հունիսի 10-11-ը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում՝ Եվրոպական հանձնաժողովի կենտրոնակայանում, մասնակցել է Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի գործադիր ակադեմիական խորհրդի նիստին։

Միջոցառման ընթացքում գեներալ-մայոր Արթուր Երոյանը ներկայացրել է ՀՀ բանակի կերպափոխման շրջանակում ռազմական կրթության և վարժանքների ոլորտներում իրականացվող բարեփոխումները։
Բանախոսություններով հանդես են եկել նաև ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ, գեներալ-մայոր Արսեն Մանգասարյանը և ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի հետ ռազմական կրթության ոլորտի ՀՀ ՊՆ գործակցության համակարգող Տիգրան Հարությունյանը։

Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի գործադիր ակադեմիական խորհրդի ներկայացուցիչները բարձր են գնահատել ՀՀ ռազմաուսումնական հաստատություններում իրականացվող բարեփոխումները և կարևորել գործակցության ընդլայնումը, մասնավորապես՝ ԵՄ ռազմական «Էրազմուս» (EMILYO) ծրագրի շրջանակում։ Հավանություն է տրվել ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի՝ քոլեջին ասոցացված գործընկերոջ կարգավիճակով անդամակցելու առաջարկին, որը փոխանցվել է քոլեջի ղեկավար կոմիտեին՝ հաստատման համար։

Բրյուսել կատարած այցի շրջանակում ՀՀ ՊՆ պատվիրակությունը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպել է Պաշտպանական և անվտանգային համագործակցության տնօրինության ղեկավար Պիրս Կազալետի հետ, քննարկել պաշտպանության ոլորտում գործակցության ընթացիկ ծրագրերին և հեռանկարներին վերաբերող հարցեր։

🔗 https://t.me/mil_armenia

11/06/2026

🇦🇲ԶՈՒ կործանիչների ուսումնական թռիչքները. «Զինուժ»-ի անդրադարձը

🔗 https://t.me/mil_armenia

11/06/2026

🇦🇲Մարտական գործողությունների ընթացքում ստացած ծանր վնասվածքների և վիրավորումների հետևանքով զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված զինծառայողներին հնարավորություն է տրվում կրկին դիմել՝ պայմանագրային ծառայության անցնելու համար:

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան

11/06/2026

🇦🇲 Փոխանցումավազք. «Զինուժ»-ի անդրադարձը ՀՀ զինված ուժերում անցկացված մարզական խոշոր միջոցառմանը

🔗 https://t.me/mil_armenia

Want your business to be the top-listed Government Service in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


5 Bagrevand
Yerevan
0044