04/06/2026
Սիրելի՛ հայրենակիցներ, սպասում ենք ձեզ այսօր՝ ժամը 19։00-ին, Ազատության հրապարակում։
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Բարգավաճ Հայաստան Կուսակցություն, Political Party, Արգիշտի 9, Yerevan.
04/06/2026
Սիրելի՛ հայրենակիցներ, սպասում ենք ձեզ այսօր՝ ժամը 19։00-ին, Ազատության հրապարակում։
04/06/2026
Հունիսի 7-ին՝ ընտրությունը պարզ է․ քվեաթերթիկ ✅7
03/06/2026
Սիրելի՛ հայրենակիցներ, հունիսի 7-ին բոլորս մասնակցենք ընտրությանը՝ մեր երկրի ապագայի պատասխանատվությամբ։
#հունիսի7 #քվեաթերթիկ7
02/06/2026
⚠️ Ընդդիմադիր մեկ ուժի նկատմամբ բռնությունը հարձակում է ամբողջ ընդդիմության դեմ...
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը խստորեն դատապարտում է այսօր Մասիս քաղաքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների նկատմամբ տեղի ունեցած հարձակումը։
Քաղաքական պայքարը պետք է լինի գաղափարների, ծրագրերի և տեսլականների մրցակցություն, ոչ թե ուժի, բռնության դրսևորում։ Անկախ քաղաքական հայացքներից և կուսակցական պատկանելությունից՝ նման միջադեպերը անընդունելի են և չեն կարող արդարացվել որևէ հանգամանքով։
Մենք համոզված ենք, որ ընդդիմադիր որևէ ուժի նկատմամբ իրականացված բռնությունը հարձակում է ոչ միայն այդ քաղաքական ուժի, այլև ամբողջ ընդդիմության, քաղաքական բազմակարծության և ազատ ընտրությունների գաղափարի դեմ։
Կոչ ենք անում իրավապահ մարմիններին հնարավորինս արագ բացահայտել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները և օրենքի համաձայն պատասխանատվության ենթարկել մեղավորներին։
Ընտրություններին մնացել են հաշված օրեր։ Ուստի առավել քան երբևէ անհրաժեշտ է զսպվածություն, պատասխանատվություն և փոխադարձ հարգանք։ Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին և նրանց աջակիցներին չտրվել սադրանքների, մնալ քաղաքական կոռեկտության սահմաններում և թույլ չտալ, որ ընտրական գործընթացը ստվերվի բռնության ու թշնամանքի դրսևորումներով։
Այս օրերին որոշվում է մեր պետության և ժողովրդի ապագան, ուստի առավել քան կարևոր է, որ քաղաքական գործընթացներն ընթանան խաղաղ, արդար, օրինական և ժողովրդավարական մթնոլորտում։ Հայաստանում ներքին համերաշխության, փոխադարձ հարգանքի ու հանդուրժողականության մթնոլորտը չպետք է այլընտրանք ունենա։
ԲՀԿ նախընտրական շտաբ
Նախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Արարատում է։
Նախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Արտաշատում է։