«Հայ Երիտասարդ Մտածողներ» ընթերցասերների ակումբ

«Հայ Երիտասարդ Մտածողներ» ընթերցասերների ակումբ

Share

Բարի գալուստ:
Եկե՛ք գրքեր կարդանք:

«Հայ Երիտասարդ Մտածողներ» ընթերցասերների ակումբ Ֆեյսբուքյան էջը նախատեսված է ընթերցել սիրող անձանց համար: Ընտրվելու են ամենատարբեր բնույթի ստեղծագործություններ և կազմակերպվելու են քննարկումներ: Ինչպես նաև յուրաքանչյուր ոք ցանկության դեպքում կկիսվի իր սիրելի ստեղծագործություններով կամ առանձին տողերով, կպատմի իր նախընտրած գրողների մասին:

Ընթերցասերները նշեցին գիրք նվիրելու օրը 19/02/2022

#Հիշողություններ 📚📚📚

01/03/2019

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.

Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց –

Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

Եղիշե Չարենց

Քամյուի «Անկումը» վիպակի արտասովոր քննարկումը 27/04/2018

Ապրիլի 14-ին «Հայ երիտասարդ մտածողներ» ընթերցասերների ակումբի հերթական հանդիպումն էր:

Քննարկման համար ընտրվել էր ֆրանսիացի նշանավոր արձակագիր, թատերագիր, էսսեիստ, փիլիսոփա, էկզիստենցիալիզմիներկայացուցիչ, 1957 թվականի գրականության Նոբելյան մրցանակակիր Ալբեր Քամյուի «Անկումը» փիլիսոփայական վիպակը:

Ակումբում սովորական քննարկում չէր. ակումբի անդամները բաժանվեցին երկու թիմի և ստեղծագործությունը քննարկվեց դերային խաղի միջոցով: Առաջին թիմը ընթերցողին ներկայացրեց ստեղծագործությունը որպես հրատարակիչ և թարգմանիչ: Իսկ երկրորդ թիմում հյուրընկալվել էր հենց ինքը՝ Ալբեր Քամյուն և գրաքննադատը:

11/03/2018

📚 Մարտի 10-ին #ԱԵՔՆ-ի #ընթերցասերներիակումբ-ի հերթական հանդիպման ընթացքում քննարկվեց ամերիկացի գրող, արձակագիր Օ. Հենրիի «Վերջին տերևը» պատմվածքը: 📚
📚 On March 10, in the scope of 's American short story writer O Henry's "The Last Leaf" was discussed. 📚

Ընթերցասերները նշեցին գիրք նվիրելու օրը 21/02/2018
18/01/2018

📝 Հայտի լրացման վերջնաժամկետն է հունվարի 20-ը ⏳
➡️ Հայտը կարող եք գտնել այս հղմամբ՝ https://aycingo.typeform.com/to/uNFaG4

12/01/2018

📢📢📢 #ԱԵՔՆ-ի « #Հայերիտասարդմտածողներ» #ընթերցասերներիակումբ-ը կատարում է նոր անդամների հավաքագրում: 🙋‍♂️🙋‍♀️🙋‍♂️🙋‍♀️ 📚📚📚
📌 Հանդիպումներն տեղի են ունենում ամեն շաբաթ օր՝ 15:00 🕒
📝 Հայտի լրացման վերջնաժամկետն է հունվարի 20-ը ⏳
➡️ Հայտը կարող եք գտնել այս հղմամբ՝ https://aycingo.typeform.com/to/uNFaG4

2017 10/01/2018

Շուտով կմեկնարկեն մեր #Ինտելեկտուալխաղ-երը :) 🤓🔍🔬🔭📡📖💡🖋️📝

Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի աջակցությամբ «Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» ՀԿ-ն մարտի 18-ին «Հայ երիտասարդ մտածողներ» ընթերցասերների ակումբի շրջանակում կազմակերպեց հերթական ինտելեկտուալ խաղը, որին մասնակցում էին ՀՀ-ի տարբեր ԲՈՒՀ-երի ուսանողներ, երիտասարդներ, կամավորներ և իհարկե ընթերցասերների ակումբի անդամները: Հավաքված մասնակիցները վիճակահանությամբ կազմեցին 3 թիմ և տեղում անուններ որոշեցին իրենց թիմերի համար: Խաղին մասնակցում էին «Real», «Evterpa», «Արարատ» թիմերը:

Հաղթող ճանաչվեց «Evterpa» թիմը, որի բոլոր անդամները պարգևատրվեցին պատվոգրերով:
«Լավագույն խաղացողը» Վահրամ Փափազյանն էր, ով հանրահայտ դաշնակահար Ռիչարդ Կլայդերմանի համերգի 2 տոմս ստացավ:
#Երիտասարդությանհարցերիխորհուրդ #Ինտելեկտուալխաղ

Ընթերցասերների ակումբը 6 տարեկան է 06/11/2017

Նոյեմբերի 4-ին «Հայ Երիտասարդ Մտածողներ» ընթերցասերների ակումբը դարձավ 6 տարեկան: Ուղիղ վեց տարի առաջ հղացավ ակումբ ստեղծելու նպատակը և իրագործվեց մի խումբ ընթերցասերների կողմից: Այս տարիների ընթացքում բազմաթիվ երիտասարդներ միացել են ակումբին՝ դառնալով այս ջերմ ու ինտելեկտուալ ընտանիքի անդամ: Ակումբի 6-րդ տարեդարձը նշվեց շատ ջերմ ու ուրախ մթնոլորտում՝ հագեցած հումորով, խաղերով, նվերներով և, բնականաբար, շատ համեղ տորթով :)

Ընթերցասերներիակումբ 29/08/2017

«Հայ երիտասարդ մտածողներ» ընթերցասերների ակումբը հայտարարում է նոր անդամների հայտագրում:
Եթե ցանկանում եք միանալ մեզ, լրացրե՛ք այս հայտը՝
https://aycingo.typeform.com/to/uNFaG4

Ընթերցասերներիակումբ Built with Typeform, the FREE online form builder that lets you create beautiful, mobile-friendly online forms, surveys & much more. Try it out now!

Want your business to be the top-listed Government Service in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address


Yerevan