Հայաստանի Բադմինթոնի Ֆեդերացիա (Badminton Federation of Armenia)

Հայաստանի Բադմինթոնի Ֆեդերացիա (Badminton Federation of Armenia)

Share

Badminton Federation of Armenia

Photos from Հայաստանի Բադմինթոնի Ֆեդերացիա (Badminton Federation of Armenia)'s post 10/05/2026

Հայաստանի պատանեկան առաջնություն, օր 3

Photos from Հայաստանի Բադմինթոնի Ֆեդերացիա (Badminton Federation of Armenia)'s post 10/05/2026

Հայաստանի 2026թ. պատանեկան առաջնության արդյունքները.

Տղամարդկանց մենախաղեր
____________
🥇Գոռ Ենոքյան (Երևան)
🥈Էդգար Հովհաննիսյան(Երևան)
🥉Նարեկ Պողոսյան (Երևան)

Կանանց մենախաղեր
____________
🥇Էմի Սահակյան (Երևան)
🥈Լիլի Կիրակոսյան (Իջևան)
🥉Սիրանուշ Կիրակոսյան (Իջևան)

Տղամարդկանց զուգախաղեր
____________
🥇Գոռ Ենոքյան/Էդգար Հովհաննիսյան (Երևան)
🥈Մարկ Վարդանյան/Հրաչ Միսակյան (Երևան)
🥉Դավիթ Հովհաննիսյան/Արեգ Հակոբյան (Երևան)

Կանանց զուգախաղեր
____________
🥇Բիայնի Բալասանյան/Աննա Շահինյան (Երևան)
🥈Անիտա Արզումանյան/Լիլի Կիրակոսյան (Իջևան)
🥉Անի Կիչատյան/Էլիզա Հովհաննիսյան (Երևան)

Photos from Հայաստանի Բադմինթոնի Ֆեդերացիա (Badminton Federation of Armenia)'s post 09/05/2026

Հայաստանի պատանեկան առաջնություն, օր 2 (մաս 3)

📸 Photo credits: .abbas.b

Photos from Հայաստանի Բադմինթոնի Ֆեդերացիա (Badminton Federation of Armenia)'s post 09/05/2026

Հայաստանի պատանեկան առաջնություն, օր 2 (մաս 2)

Photos from Հայաստանի Բադմինթոնի Ֆեդերացիա (Badminton Federation of Armenia)'s post 09/05/2026

Հայաստանի պատանեկան առաջնություն, օր 2 (մաս 1)

Photos from Հայաստանի Բադմինթոնի Ֆեդերացիա (Badminton Federation of Armenia)'s post 08/05/2026

Հայաստանի պատանեկան առաջնություն, օր 1

Photos from Հայաստանի Բադմինթոնի Ֆեդերացիա (Badminton Federation of Armenia)'s post 08/05/2026

Մեկնարկեց Հայաստանի պատանեկան առաջնությունը 🇦🇲🏸

Ներկայացնում ենք խաղերի ժամանակացույցը.

- մայիսի 8 - 15:00-20:00
- մայիսի 9 - 13:00-18:00
- մայիսի 10 - 13:00-17:00

📸 Photo credits: .abbas.b

Photos from Հայաստանի Բադմինթոնի Ֆեդերացիա (Badminton Federation of Armenia)'s post 02/05/2026

Ապրիլի 27-ից մայիսի 3-ը Երևանում կայացավ ուսումնամարզական հավաք Ռուսաստանի Խիմկի բադմինթոնի ակումբի պատանեկան խմբի հետ։

Մեր մարզիկները հնարավորություն ունեցան մասնակցելու համատեղ մարզումներին, բարձրացնելու իրենց խաղային մակարդակը, ձեռք բերելու նոր փորձ և մրցակցելու տարբեր խաղաոճ ունեցող մարզիկների հետ։

Շնորհակալություն Խիմկի բադմինթոնի ակումբի մարզիչներին և մարզիկներին արդյունավետ համագործակցության, բարձր պրոֆեսիոնալիզմի և այս արժեքավոր մարզումային շաբաթվա համար։ Վստահ ենք, որ նման նախաձեռնությունները նպաստում են մարզական աճին և միջազգային կապերի ամրապնդմանը։ 🏸

26/04/2026

Բադմինթոնի աշխարհում սպասվում է կարևոր փոփոխություն․ հաստատվել է նոր 3x15 միավորային համակարգը, որը կփոխարինի գործող 3x21-ին։

📌 Ի՞նչ է նշանակում 3x15 համակարգը
- Խաղը կազմված կլինի առավելագույնը 3 սեթից, և յուրաքանչյուր սեթում հաղթում է առաջինը 15 միավոր հավաքող մարզիկը (2 միավոր առավելությամբ) 
- 3-րդ սեթում խաղացողները փոխում են կողմերը, երբ առաջինը հասնում են 8 միավորի։
- Եթե հաշիվը դառնում է 14-14, խաղը շարունակվում է մինչև որևէ մեկը ստանա 2 միավոր առավելություն, բայց ոչ ավել քան 21։

🔥 Ի՞նչ կփոխվի խաղում
- Ավելի արագ և ինտենսիվ խաղեր
Քանի որ սեթերը կարճ են, խաղերը կդառնան առավել դինամիկ և արագընթաց 
- Յուրաքանչյուր միավորը ավելի կարևոր կլինի
Սխալների արժեքը մեծանում է․ յուրաքանչյուր միավոր կարող է վճռորոշ լինել 
- Խաղերի ավելի կարճ տևողություն
Սա կօգնի էֆեկտիվորեն կազմակերպել մրցաշարերը և դարձնել խաղերը ավելի հարմար հեռուստատեսության և հանդիսատեսի համար 
- Մարզիկների ֆիզիկական բեռնվածության նվազում
Կարճ խաղերը կարող են նպաստել ավելի լավ վերականգնմանը և նվազեցնել գերծանրաբեռնվածությունը 

🤔 Ի՞նչ է սա նշանակում մեր մարզիկների համար
Նոր համակարգը պահանջում է՝
✔ ավելի արագ մտնել խաղի մեջ
✔ ավելի կայուն լինել առաջին միավորներից
✔ ավելի ճշգրիտ տակտիկական որոշումներ ընդունել

📢 Բադմինթոնը մտնում է նոր փուլ․
Ավելի արագ, ավելի ինտենսիվ, ավելի դիտարժան։

Photos from Հայաստանի Բադմինթոնի Ֆեդերացիա (Badminton Federation of Armenia)'s post 24/04/2026

Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Խաչատրյանը և ադմինիստրատոր Լիլիթ Պողոսյանը մասնակցեցին բադմինթոնի եվրոպական կոնֆեդերացիայի (BEC) կոնգրեսին, որը տեղի ունեցավ ապրիլի 22-23-ը Դանիայի Հորսենս քաղաքում։

Մեր ֆեդերացիայի ներկայացուցիչները մասնակցում են նաև բադմինթոնի միջազգային ֆեդերացիայի (BWF) տարեկան ընդհանուր ժողովին, որը անցկացվում է նույն քաղաքում՝ ապրիլի 24-25-ը։

Օրակարգի կարևոր հարցերից մեկը խաղերի միավորների հաշվարկման նոր համակարգի քննարկումն է՝ 3x15 ձևաչափով՝ ներկայում կիրառվող 3x21-ի փոխարեն։ Քվեարկությունը նախատեսված է վաղը։

📸 Photo credits: Badminton Europe

Want your business to be the top-listed Government Service in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Abovyan Street , 9 Building (community: Kentron)
Yerevan
0001