ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Ministry of High-Tech Industry of the Republic of Armenia
02/06/2026
📍 Հունիսի 2-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և Firebird AI ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը այցելել են «Զվարթնոց» օդանավակայան, որտեղ այսօր լուսադեմին ժամանել է 6144 NVIDIA Blackwell սերնդի գրաֆիկական պրոցեսորներից բաղկացած առաջին խոշոր խմբաքանակը՝ 1792 GPU, որը նախատեսված է Firebird AI մեգանախագծի առաջին փուլի իրականացման համար։🇦🇲
Առաջին փուլով նախատեսվում է Հրազդանում գործարկել շուրջ 18 ՄՎտ հզորությամբ ժամանակակից ԱԲ տվյալների կենտրոն՝ NVIDIA Blackwell ճարտարապետության վրա հիմնված բարձր արտադրողականությամբ հաշվարկային ռեսուրսներով։
💰 Նախագծի առաջին փուլի ներդրումների ծավալը կազմում է շուրջ 500 մլն ԱՄՆ դոլար։ Երկրորդ փուլում նախատեսվում է ներգրավել մինչև 4 մլրդ դոլարի ներդրումներ և շահագործման հանձնել ևս մոտ 42,000 գրաֆիկական պրոցեսոր՝ Հայաստանը առաջ մղելով աշխարհի ամենահզոր AI տվյալների կենտրոններ ունեցող երկրների առաջատար հնգյակի մեջ։
Նախագծի կարևոր բաղադրիչներից է ՀՀ կառավարության և Firebird AI-ի միջև կնքված 25 մլն դոլարի ռազմավարական ծրագիրը, որի շրջանակում պետությունը 5 տարի ժամկետով կստանա բարձր արտադրողականությամբ ԱԲ հաշվարկային ռեսուրսներ՝ աջակցելու հայկական ստարտափներին, գիտահետազոտական խմբերին, բուհերին և մասնագետներին, ինչպես նաև ապահովելու դրանց կիրառումը պետական կառույցներում, տեխնոլոգիական ընկերություններում և բարձր տեխնոլոգիական ոլորտների հետազոտական ու զարգացման ծրագրերում:
Մանրամասները՝ https://hightech.gov.am/hy/tegekatvakan-kentron/ayl/norutyunner/firebird-ai-06
01/06/2026
📌 ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հունիսի 1-ին Գագարինում մասնակցել է Eleveight AI ընկերության արհեստական բանականության տվյալների կենտրոնի (ԱԲ գործարան) բացման պաշտոնական արարողությանը։
Միջոցառման շրջանակում մասնակիցները ծանոթացել են տարածաշրջանում առաջին և «NVIDIA Blackwell B300» տեխնոլոգիայի կիրառմամբ աշխարհում եզակի ԱԲ գործարանի հնարավորություններին, ինչպես նաև տվյալների կենտրոնում անցկացված շրջայցի միջոցով տեղում դիտարկել ենթակառուցվածքները։
Իր ելույթում նախարար Մխիթար Հայրապետյանը նշել է, որ Գագարինում բացվող տվյալների նոր կենտրոնը Հայաստանի ապագայի տնտեսության հիմնաքարերից է, իսկ պետության ռազմավարական նպատակն է երկիրը վերածել տարածաշրջանի «ԱԲ գործարանների պարտեզի»։
🔗 Մանրամասները` https://hightech.gov.am/hy/tegekatvakan-kentron/ayl/norutyunner/eleveight-ai
01/06/2026
📌Հայկական ի՞նչ արտադրանքներ և լուծումներ են ներկայացվելու հունիսի 3-4-ը՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող RISE 2026 ցուցահանդեսի շրջանակում։
Factor TV-ին տված հարցազրույցում այս և մի շարք այլ թեմաների շուրջ խոսել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը և ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։
🔗Մանրամասները ⤵️
Ինչ զինատեսակներ է ՀՀ-ն արտադրել․ RISE-2026 ցուցահանդեսում կցուցադրվեն արտադրանքներ Հավաստի, բազմակողմանի, արագ․ Factor TV-ն իր հետևորդներին է ներկայացնում անկողմնակալ տեղեկատվություն հայաստանյան եւ միջազգային կարեւոր իրադարձությունների մասի...
31/05/2026
Հայկական ԱԹՍ-ների վերելքը Հայկական «Դավարո», «Աէրոդինամիքս» և «ՅուԷյՎԻ Լաբ» ռազմարդյունաբերական ընկերությունների ԱԹՍ-ների թռիչքը։
29/05/2026
Սիրելի՛ ժողովուրդ, հունիսի 3-ին և 4-ին բոլորիդ հրավիրում ենք Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր՝ միասին տեսնելու Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական և գիտատեխնիկական ներուժը։
Մանրամասները՝ տեսանյութում։
RISE 2026. հայկական ռազմական արտադրանքները կցուցադրվեն հունիսի 3-ին Հունիսի 3 և 4-ին առաջին անգամ Հայաստանում ՏՀՏ գործատուների միությունը և ԲՏԱ նախարարությունը կազմակերպում են 𝐑𝐈𝐒𝐄 𝐏𝐨𝐰𝐞𝐫𝐞𝐝 𝐛𝐲 𝐒𝐢𝐥𝐢𝐜𝐨𝐧 𝐌𝐨?...
29/05/2026
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը մայիսի 28-ին Աստանայում մասնակցել է Եվրասիական 5-րդ տնտեսական ֆորումի շրջանակում կազմակերպված «Եվրասիական տնտեսական ինտեգրման շրջանակում արհեստական բանականության պատասխանատու կիրառման սկզբունքները» թեմայով պանելային ձևաչափով քննարկմանը։
Իր ելույթում նախարարի առաջին տեղակալը նշել է, որ արհեստական բանականության և թվային տեխնոլոգիաների զարգացումը պահանջում է ոչ միայն առաջադեմ լուծումների ներդրում, այլև պատասխանատու կառավարման և երկարաժամկետ ռազմավարական մոտեցումների ձևավորում։
Մանրամասները՝ https://hightech.gov.am/hy/tegekatvakan-kentron/ayl/norutyunner/ai-eaeu-forum
28/05/2026
🇦🇲Հանրապետության օրվա առիթով անցկացված տոնական զորահանդեսին ցուցադրվեցին նաև հայրենական ռազմարդյունաբերության կարևոր նմուշներ։
Շնորհակալ եմ մեր բոլոր ռազմարդյունաբերողներին իրենց նորարարության, համառ աշխատանքի և նվիրվածության համար։
Հ.Գ. Լուսանկարում պատկերված է «ԴԱՎԱՐՈ» ընկերության կողմից արտադրված հետախուզահարվածային «ԴԵՎ-3» ԱԹՍ-ն։
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Telephone
Website
Address
Վազգեն Սարգսյան 3/3
Yerevan
Ք.ԵՐԵՒԱՆ,0010
Opening Hours
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 18:00 |
| Friday | 09:00 - 18:00 |
