Պետական գույքի կառավարման կոմիտե

Պետական գույքի կառավարման կոմիտե

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Պետական գույքի կառավարման կոմիտե, Government Organization, Տիգրան Մեծի պող. 4, Yerevan.

Կոմիտեի նպատակներն են`
- պետական գույքի կառավարման (այդ թվում՝ մասնավորեցման, օտարման, լուծարման, օգտագործման, սպասարկման) արդյունավետության բարձրացումը․
- պետական գույքի մասնավորեցման, օտարման և օգտագործման տրամադրման շնորհիվ Հայաստանի Հանրապետության պետական և համայնքային բյուջեների եկամուտների ավելացումը և գույքի հանրային օգտակարության բարձրացումը․
- պետական գույքի գույքագրումը և ամբող

Photos from Պետական գույքի կառավարման կոմիտե's post 22/04/2026

💻 Համայնքային գույքի աճուրդով օտարման գործընթացը թվայնացվում է։
ℹ️ Այսուհետ www.e-auctions.am հարթակում կիրականացվեն ոչ միայն պետական, այլ նաև համայնքային գույքի օտարման աճուրդները։
🗓️ Ապրիլի 8-20-ն անցկացված վերապատրաստումների ընթացքում 70 համայնքի շուրջ 200 աշխատակիցներ ստացան անհրաժեշտ գիտելիքներ և գործնական հմտություններ՝ էլեկտրոնային աճուրդների կազմակերպման նպատակով։
🔗 Այլ մանրամասներ՝ stateproperty.am/article/1692

20/04/2026

ℹ️ Պետական գույքի կառավարման կոմիտեն www.e-auctions.am պետական գույքի էլեկտրոնային աճուրդի համակարգի միջոցով օտարման է ներկայացրել Երևանում և ՀՀ մարզերում գտնվող մի շարք անշարժ գույքեր։
✅ Հետաքրքրված անձինք/կազմակերպությունները կարող են մասնակցել պետական գույքի օտարման գործընթացին՝ հավասար, թափանցիկ և հասանելի պայմաններով։
🏢 Գույքի ցանկը՝ stateproperty.am/article/1691
📞 011 52 39 86
📩 [email protected]

Վարձակալության ենթակա պետական գույք՝ էլեկտրոնային աճուրդների համակարգում 18/04/2026

📌 Ներկայացված աճուրդներին մասնակցելու միջոցով քաղաքացիներն ու կազմակերպությունները կարող են հավակնել վարձակալել տարածքներ՝ սննդի կազմակերպման (բուֆետ), մարզական, մշակութային, վճարային տերմինալի տեղադրման, գրասենյակային, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ գործունեություն իրականացնելու նպատակով։

Վարձակալության ենթակա պետական գույք՝ էլեկտրոնային աճուրդների համակարգում Պետական գույքի կառավարման կոմիտեն ներկայացրել է վարձակալության ենթակա տարածքների առաջիկա աճուրդները։Ներկայացված աճուրդներին մասնակցելու միջոցով քաղաքացիներն.....

02/04/2026

ℹ️ ՀՀ կառավարությունն ապրիլի 2-ի նիստում ընդունել է Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից ներկայացված հետևյալ նախագծերը․
✅ Համայնքային և պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարումը կիրականացվի բացառապես էլեկտրոնային հարթակի միջոցով՝ գործընթացի առավելագույն թափանցիկություն, մրցակցային հավասար պայմաններ և հանրային վերահսկողության բարձր մակարդակ ապահովելու նպատակով,
✅ Կոմիտեի կողմից իրականացված իրավական գործընթացի արդյունքում «Օպերա-Քլաբ» ՍՊԸ-ից պետությանը վերադարձված Թումանյան փողոց 54 և Մաշտոցի պողոտա 46 շինություն հասցեում գտնվող շենքից 1050 քմ տարածքն անհատույց օգտագործման իրավունքով կամրացվի Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին,
✅ Նվիրատվությամբ կամ նվիրաբերությամբ պետությանն անհատույց հանձնվող շարժական գույքի ընդունման ընթացակարգը կբարեփոխվի՝ արդյունքում նվազեցնելով ավելորդ վարչարարությունը։
#ՊետգույքիՆախագծեր

02/04/2026

ℹ️ Պետական գույքի կառավարման կոմիտեն օտարման է ներկայացրել 33 անշարժ գույք։
📌 Որտե՞ղ են գտնվում այդ գույքերը,
📌 Ի՞նչ արժեքներով են ներկայացվել աճուրդի,
📌 Ի՞նչ նպատակային նշանակություն ունեն,
📌 Եվ ինչու՞ որոշվեց դրանք օտարել էլեկտրոնային աճուրդով։
⬇️ Նշված և այլ հարցերի պատասխանները՝ Լուրերի անդրադարձում։
🔗 33 անշարժ գույքի վերաբերյալ մանրամասնները՝ e-auctions.am/lot?category=1

Photos from Պետական գույքի կառավարման կոմիտե's post 30/03/2026

ℹ️ Պետական գույքի կառավարման կոմիտեի ավելի քան երեք տասնյակ գույք ներկայացվեց անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի խոշորագույն՝ TOON EXPO ցուցահանդեսին։
🔗 Մանրամասները՝ stateproperty.am/article/1690

Photos from Պետական գույքի կառավարման կոմիտե's post 20/03/2026

📌 Ներկայացվել են «Մրցունակության հեռանկար» ուսումնասիրության նախնական արդյունքները, այդ թվում՝ Հայաստանում պետական մասնակցությամբ ընկերությունների կառավարման առանձնահատկություններին վերաբերող վերլուծությունները։
🔗 Մանրամասները՝ stateproperty.am/article/1686

19/03/2026

ℹ️ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց պետությանը վերադարձված Երևանի Գ. Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող 7090 քմ մակերեսով հողամասը Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ին ամրացնելու վերաբերյալ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագիծը։
📌 Փաստացի, նշված հասցեում գտնվող թվով 5 հողամաս վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը և ամրացվել Շրջակա միջավայրի նախարարությանը։
📌 Հավելենք, որ 2026թ․ մարտի 19-ի դրությամբ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում Կոմիտեին են փոխանցվել 34 միավոր անշարժ գույք և 2 տրանսպորտային միջոց։

Photos from Պետական գույքի կառավարման կոմիտե's post 18/03/2026

ℹ️ Մարտի 18-ին Պետական գույքի կառավարման կոմիտեում նախագահի պարտականությունները կատարող Գևորգ Բաբայանն ընդունել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ/OECD), ինչպես նաև «Սիվիտտա» ընկերության ներկայացուցիչներին։
✅ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել պետական մասնակցությամբ ընկերությունների կառավարման առանձնահատկություններին, կիրառվող մեխանիզմներին և նոր քաղաքականության մշակմանը:
🔗 Այլ մանրամասներ` stateproperty.am/article/1684

16/03/2026

📢 Պետական գույքի կառավարման կոմիտեն հայտարարում է մրցույթ
Հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական վարչության պետի թափուր պաշտոնը համալրելու նպատակով։
🗓 Հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ 20.03.2026թ. ներառյալ
📝 Թեստավորման փուլը՝ 14.04․2026թ․, ժամը՝ 11:00
📄 Հարցազրույցի փուլը՝ 16.04.2026թ․, ժամը՝ 11:00
🔗 Կրթության, աշխատանքային ստաժի, պահանջվող մասնագիտական գիտելիքների, հմտությունների և այլ մանրամասների մասին` stateproperty.am/statement/1053

12/03/2026

📢 «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտարարում է գույքի գնահատում իրականացնող լիցենզավորված մասնագետ ներգրավելու մասին։
✅ Աշխատանքային պարտականությունների շրջանակում հիմնականում իրականացվելու է տրանսպորտային միջոցների գնահատում։
✅ Համապատասխան աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
📞 Մանրամասների համար զանգահարել 010 561421 հեռախոսահամարին։

05/03/2026

ℹ️ Պետական գույքի կառավարման կոմիտեի 2025 թվականի գործունեության հիմնական ուղղություններն ու արձանագրված արդյունքները․ դիտեք Լուրերի ռեպորտաժում։

Want your business to be the top-listed Government Service in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Տիգրան Մեծի պող. 4
Yerevan
0010

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00