10/06/2026
📢 ԵԻՊՔ-ի ԱՅՑԵՔԱՐՏԸ
🎓 Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում (ԵԻՊՔ) ընթանում է մեր ամենայուրօրինակ` «ՄԵԽԱՏՐՈՆԻԿԱ» մասնագիտության ուսանողների պետական ամփոփիչ ատեստավորումը։
🌍 Տարիներ առաջ հենց ԵԻՊՔ-ն էր, որ Բրեդֆորդի քոլեջի (Bradford College) աջակցությամբ առաջին անգամ Հայաստանում ներդրեց այս ժամանակակից մասնագիտությունը։
💡 Տարիներ շարունակ մեր ուսանողները պարբերաբար բարձր վարկանիշ և հաջողություններ են գրանցում միջազգային հեղինակավոր հարթակներում, այդ թվում՝ «ԱյԹի Պլանետա» (IT-Planet) միջազգային օլիմպիադայում։
🚀 Պաշտպանության ներկայացված դիպլոմային աշխատանքներն իրենց բարդությամբ և որակով գրեթե հավասարվում են բակալավրի մակարդակին։
🔧 Ուսանողները ոչ միայն տեսականորեն հիմնավորում են իրենց նախագծերը, այլև հանձնաժողովի ներկայությամբ հաջողությամբ գործարկում իրենց իսկ նախագծած և պատրաստած պրոդուկտներն ու սարքավորումները։
🏆 Պետական որակավորող հանձնաժողովի նախագահ Դավիթ Հուսիկյանը, ով հրավիրված է դրսից և հանդիսանում է ոլորտի առաջատար ու ճանաչված մասնագետ, իր խոսքում նշեց, որ շրջանավարտներն արդեն իսկ կայացած մասնագետներ են, և աշխատաշուկայում նրանց մեծ ու խոստումնալից ապագա է սպասվում։
📚 Այս բարձր մակարդակը ևս մեկ անգամ փաստում է ուսանողների համապատասխանությունը Որակավորումների ազգային շրջանակի (ՈԱՇ) 5-րդ մակարդակին՝ ապահովելով կրթական ծրագրով սահմանված բոլոր վերջնարդյունքները։
🤝 Շրջանավարտներին կշնորհվի «Տեխնիկ-մեխատրոնիկ» որակավորում։
✨ Հաջողություն ենք մաղթում մեր ապագա տեխնիկ-մեխատրոնիկներին։
🎯 Վստահ ենք, որ քոլեջում ստացած հենքը նրանց կտանի դեպի նորանոր մասնագիտական բարձունքներ։
#ԵԻՊՔ #Մեխատրոնիկա #ՏեխնիկՄեխատրոնիկ #Կրթություն #ՄասնագիտականԿրթություն #ԱպագայիՄասնագետներ
27/05/2026
💥💥ՊԱՏՄԱԿԱՆ ՔԱՅԼ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 💥💥
💡💡💡 Երևանի Ինֆորմատիկայի Պետական Քոլեջ -ը (ԵԻՊՔ) հերթական նշաձողն է սահմանում կրթական համակարգում։
«Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտության 125 ուսանողների պետական ամփոփիչ ատեստավորումն անցկացվեց աննախադեպ ձևաչափով։
Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ քննական գործընթացում կիրառվեցին ժամանակակից տեխնոլոգիական լուծումներ.
🧠🧠🧠ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ (ԱԲ) ՝ քննության գործընթացի արդյունավետության և թափանցիկության ապահովման համար։
⚙️🔄ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳ՝ մասնակիցների բաշխումը քննասենյակների և համակարգիչների միջև իրականացվեց ծրագրային ալգորիթմով` բացառելով մարդկային գործոնը։
Այս նորարարությունը երաշխավորում է լիարժեք օբյեկտիվություն, կազմակերպչական բարձր մակարդակ և համապատասխանություն թվային դարաշրջանի պահանջներին 🤖🖥 ։
✨️🎓👏Շնորհավորում ենք մեր բոլոր ուսանողներին և կազմակերպչական թիմին՝ կրթության ոլորտում այս կարևոր ու նորարարական ներդրման կապակցությամբ։
10/05/2026
🖼🎨ԵԻՊՔ-ի «Համակարգչային գեղարվեստական նախագծում» և «Համակարգչային գրաֆիկա» բաժինների ուսանողները` դասախոս, մգթ Գագիկ Ավետիսյանի նախաձեռնությամբ մասնակցեցին Եվրասիա միջազգային համալսարանի Դիզայնի ամբիոնի կողմից կազմակերպված բաց դասի։ Մասնագիտական սեմինարը վարեցին դիզայնի ոլորտի լավագույն մասնագետներ Սիս և Նարեկ Ծառուկյանները: Վերջինս հանդիսանում է նաև Colors Design School կենտրոնի տնօրեն: Անվանի դիզայներները ներկայացրեցին դիզայն սկսնակների համար կոնցեպտը, լոգոների կազմության սկզբունքներն ու կառուցվածքային առանձնահատկությունները:
10/05/2026
🎖️📸 Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի 2-րդ կուրսի ուսանողները «Լուսանկարչություն» առարկայի շրջանակում ներկայացնում են մայիսի 9-ի՝ հաղթանակի և խաղաղության օրվան նվիրված ռեպորտաժային լուսանկարների շարք։
Դասախոս՝ Վ. Իսրայելյան
08/05/2026
ԵԻՊՔ մասնակցությունը Erasmus+ Capacity Building ծրագրին
Ուրախությամբ հայտարարում ենք մեր մասնակցության մասին Erasmus+ Capacity Building ծրագրի՝ «Հայաստանի և Վրաստանի ՄԿՈՒ համակարգերի հզորացում հմտությունների և աշխատուժի զարգացման համար» ( ) նախագծի մեկնարկային հանդիպմանը և վերապատրաստմանը, որը տեղի ունեցավ Երևանում, Հայաստանում։ 🎉
Չորս օրվա ընթացքում Հայաստանից (Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան) և Վրաստանից (Business and Technology University, Construction College) գործընկերները համախմբվեցին համակարգող հաստատության՝ RISEBA University of Applied Sciences-ի (Լատվիա) և Italian Development Partners- ի (Իտալիա) և INSTITUT DE HAUTE FORMATION AUX POLITIQUES COMMUNAUTAIRES-ի (Բելգիա) հետ։
Միջոցառման հիմնական կարևոր դրվագները՝
Ներկայացվեցին ծրագրի նպատակները, աշխատանքային փաթեթները և իրականացման պլանները
Կազմակերպվեցին համատեղ նախագծման աշխատարաններ՝ Հայաստանի և Վրաստանի ՄԿՈՒ ոլորտի մարտահրավերների շուրջ
Ուսումնասիրվեցին ԵՄ գործիքները՝ EQAVET, ESCO, EQF, Europass, միկրո-որակավորումներ և CEDEFOP ուղեցույցներ
Քննարկվեցին որակի ապահովման և աշխատաշուկայի պահանջներին համապատասխանեցման հարցեր
Միասին մենք կառուցում ենք ավելի արդյունավետ, ներառական և պահանջարկահեն մասնագիտական կրթության և ուսուցման համակարգեր ապագայի համար։
Համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Սակայն արտահայտված տեսակետներն ու կարծիքները պատկանում են բացառապես հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտացոլեն Եվրոպական միության կամ Եվրոպական կրթության և մշակույթի գործադիր գործակալության (EACEA) տեսակետները։ Ո՛չ Եվրոպական միությունը, ո՛չ էլ EACEA-ն չեն կարող պատասխանատվություն կրել դրանց համար։
We are proud to announce our participation in the kick-off meeting and training of the Erasmus+ Capacity Building project Strengthening VET systems in Armenia and Georgia for skills and workforce development , held in Yerevan, Armenia! 🎉
Over four days, partners from Armenia (Yerevan State College of Informatics, Armenian State University of Economics) and Georgia (Business and Technology University, Comstruction College) came together with the coordinating institution RISEBA University of Applied Sciences (Latvia) and Italian Development Partners, Institut de Haute Formation aux Politiques (Italy) INSTITUT DE HAUTE FORMATION AUX POLITIQUES COMMUNAUTAIRES (Belgium).
Key highlights from the event:
- Project objectives, work packages & implementation plans presented
- Co-design workshops on challenges in Armenian & Georgian VET
- Exploration of EU tools: EQAVET, ESCO, EQF, Europass, micro-credentials & CEDEFOP guidelines
- Discussions on quality assurance & labour market alignment
Together, we are building more effective, inclusive, and demand-driven vocational education systems for the future.
Co-funded by the European Union. Views and opinions expressed are however those of the author(s) only and do not necessarily reflect those of the European Union or the European Education and Culture Executive Agency (EACEA). Neither the European Union nor EACEA can be held responsible for them.