🔷Նոր Նորքի հարգելի բնակիչներ, սիրելի փոքրիկներ.
Հունիսի 1-ին՝ ժամը 16:00-ին, Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքի բակում(Գայի 19) կայանալու է համերգային և կրկեսային ուրախ շոու ծրագիր՝ սիրված արտիստների, մուլտհերոսների, ակրոբատների և համույթների մասնակցությամբ:
🔷Ձեզ կողջունեն ճանաչված երգչուհի Նանուլը Amaras Dance Studio-ի հետ միասին, ինչպես նաև Պուկ Տիպուկի հայտնի ու սիրված հերոսները:
🔷Տոնական գեղեցիկ ծրագիրը կուղեկցվի նաև ուշագրավ այլ անակնկալներով:
Սիրով սպասում ենք☀️
Նոր Նորք վարչական շրջան
Հասցե` Գայի 19, հեռ.` (011)518686
Սպասում ենք ժամը 16։00֊ին❤️
Միասին տոնենք Երեխաների պաշտպանության միջազգային օրը
Սիրելի՛ շրջանավարտներ, մանկավարժներ, ծնողներ.
Ի սրտե շնորհավորում ենք բոլորիդ կյանքում միշտ հիշվող ու կարևոր այս տոնական օրվա` Վերջին զանգի կապակցությամբ:
Կյանքի բոլոր շրջադարձերում առաջնորդվեք արժանապատիվ ապրելու այն սկզբունքներով, որոնք սերմանել են ձեր ուսուցիչները:
Առանձնակի խոնարհումով շնորհավորում ենք նաև ձեզ, սիրելի ուսուցիչներ. հավատարիմ ձեր առաքելությանը՝ սիրով ու նվիրվածությամբ դուք մնայուն արժեքներ եք արմատավորել մեր շրջանավարտներից յուրաքանչյուրի հոգում, դաստիարակելով սերունդ, որ, վստահաբար, իր ժամանակների առաջնորդն ու հաղթանակների դափնեկիրն է լինելու:
Սիրելի շրջանավարտներ,
Թող ձեզնից յուրաքանչյուրը գտնի ինքնահաստատման ճշմարիտ ու արժանապատիվ ուղին և թող իրականություն դառնան ձեր բոլոր ձգտումներն ու նվիրական իղձերը:
Մաղթում ենք ձեզ կանաչ ճանապարհ և բարի երթ:
Սիրով` Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ
Click here to claim your Sponsored Listing.
Location
Telephone
Address
19 Գայի պողոտա
Yerevan
0062
Opening Hours
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 18:00 |
| Friday | 09:00 - 18:00 |
