Փիլիսոփայությունը որպես ապրելու միջոց

Փիլիսոփայությունը որպես ապրելու միջոց

Share

Մտածելու անկյուն

13/09/2018

Ժողովուրդն է ամենամեծ ստեղծագործողը, գնացեք ու սովորեք նրանից:

Կոմիտաս

13/09/2018

Ապրել ու մեռնել հայրենիքի համար.ահա խնդիրը, որ իբրև նպատակ՝ ես ընտել եմ ինձ համար իմ մանկության օրերից:

Խաչատուր Աբովյան

31/08/2018

Որքան շատ եմ աշխատում, այնքան ավելի շատ է բախտս բերում։

Թոմաս Ջեֆֆերսոն

31/08/2018

Ձեր հայացքն ուղղե՛ք արևին, և ստվերները ետևում կմնան։

Ուոլտ Ուիտման

31/08/2018

Երազելով փոքր բաների մասին դուք երբեք հաջողության չեք հասնի մեծ բաներում:

Հովարդ Շուլց,
Starbucks-ի գործադիր տնօրեն

31/08/2018

«Ձեր հաջորդ արձակուրդով տարվելու փոխարեն՝ այնպիսի մի կյա՛նք ստեղծեք, որից փախչելու կարիք չի լինի»։

Սեֆ Գոդին

30/08/2018

Նկարն արված է ընկերերիցս մեկի կողից, ով օրեր առաջ Արևմտյան Հայաստանում էր՝ այսօրվա Թուրքիայում: Ախուրյանն է՝ երկու հարևան, բայց ոչ բարեկամ երկրների ջրբաժանը, որ սկիզբ առնելով Արփի լճից հոսում ու ձուլվում է Արաքս գետին: Գետի ձախ ափին մեր Գյումրին է փռված, աջին էլ Հայաստանի վաղեմի մայրաքաղաք Անին է թիկն առել: Անին ավերված է, ուժասպառ. հազար ու մեկ եկեղեցիների մայրաքաղաքում վաղուց աղոթք չի ասվել, հազար ու մեկ եկեղեցիներից շատերն այսօր խոշոր եղջերավոր կենդանիների համար կացարան են ծառայում որպես, կիսախարխուլ բերդապարիսպներն էլ նախկին մշակութային հարստության նվազ մասն են միայն…

Ինչևէ, նկարում պատկերված գետն Ախուրյանն է՝ երկու հարևան պետությունների սահմանորոշը: Կանաչապատ ափին մերօրյա Հայաստանն է, չորացած ու ամայի ափն էլ միջազգային հանրությունն այսօր թուրքական հող է կոչում - հող, որ իրեն տրված ամբողջ ուժով կարոտում է իր մյուս կեսն ու կարոտից չորանում, ամայանում...

08/08/2018

Այն մարդիկ, որոնք չափազանց շատ են ուրախություն ճաշակում, անխուսափելիորեն բթանում են։

Բալզակ

08/08/2018

Մենք դատում ենք մեր մասին որևէ բան կատարելու մեր ընդունակությամբ, իսկ ուրիշները դատում են մեր մասին ըստ այն բանի, ինչ մենք արդեն կատարել ենք։

Լոնգֆելո

25/06/2018

Երեխան մարդկային գոյության ամենալուսավոր օղակն է, փրկության ու անմեղության խորհրդանիշը, գորովանքի ու խնդության կիզակենտրոնը մոլորակում։ Բայց արի ու տես, որ վերջիններիս անմեղությունը ոտնահարվում ու ավիրվում ավելի հաճախ, քանի կարելի էր պատկերացնել։
Կուբացի արվեստագետ Էրիկ Ռավելոյի "Անձեռնմխելիները" կոչվող այս նախագիծը վիզուալիզացնում է այն չարիքը, որով երեխան դադարում է երեխա լինել։ Ազդեցիկ է, սթափեցնող․․․
Առաջին պատկերը մերկացնում է Վատիկանը՝ երեխաների բռնաբարության հայտնի ու անհայտ դեպքերը եկեղեցականների կողմից։
Երկրորդը Թայլանդի դեմքն է՝ դեռատի աղջիկների ու տղաների առուծախը զբոսաշրջիկներին։
Երրորդը Սիրիան է․ պատերազմի արդյունքում զոհված, փաշփուշտների ձայնի ներքո քնող ու արթնացող երեխաներն են, նրանց քանդված մանկությունը։
Չորրորդը Բրազիլիայի մերկապատկերն է․ չքավոր երեխաների օրգանների ապօրինի վաճառքը սև շուկայում։
Հինգերորդը զենքի հասանելիությունն ու մատչելիությունն է խորհրդանշում ԱՄՆ-ում՝ դրա արդյունքում վիրավորված կամ սպանված երեխաներին։
Վերջին վեցերորդը՝ երեխային ֆասթ-ֆուդ վաճառողն է, երեխայի ցանկություննրի հաշվին գումար աշխատողն ու առողջություն քայքայողը։
Ախր երեխաները մեր՝ չնչին չափաբաժին անմեղություն պահպանելու հույսն է, բայց չնայած դրան ամենասարսափելի մեղքերն ու վերքերը ուղղված են հենց երեխային, նրանց մանկության ու անմեղության կործանմանը․․․

16/06/2018

Շատերս ենք խորհրդի ձևով լսել "մանրուքներին ուշադրություն մի՛ դարձրու" կամ "մանր բան է, մոռացի՛ր" արտահայտությունները։ Երբեմն օգնում է, երբեմն էլ խանգարում։ Խանգարում է, այո՛, որովհետև դադարում ենք տեսնել նաև այն մանրուքները, որոնք պատկերները ամբողջական են դարձնում, որոնք գունավորում են, երանգներ տալիս։ Դադարում ենք տեսնել այն դետալները, որոնք տրամադրություն են փոխում, որոնք բարիացնում են, ոգևորում։ Ասածս ինչ է՝ մի՛ մոռացեք դիտել մանրուքները, զննել դրանք, հիանալ դրանցով․․․ դրանք կյանքը հետաքրքիր դարձնում: ☺️

16/06/2018

Սեփական աչքում արդարանալու համար մենք հաճախ մեզ համոզում ենք, որ մեր ուժից վեր է հասնել նպատակին, իսկ իրականում մենք ոչ թե անզոր ենք, այլ անկամ:

Ֆրանսուա դը Լառոշֆուկո

Want your business to be the top-listed Government Service in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address


42, Tumanyan Str.
Yerevan
0002