22/03/2026
📖Ռ. Ֆ. Քուանի «Դեղնամորթը» խիստ լարված հոգեբանական թրիլեր է ամեն գնով ճանաչման ու հռչակի ձգտող երիտասարդ գրողի մասին, որի ներաշխարհն աստիճանաբար քայքայվում է նախանձի ու ինքնարդարացման ճահճում:
📚Վեպի դեպքերի սրընթաց զարգացման հետ հեղինակը բացահայտում է գրահրատարակչական աշխարհի մութ կողմերը՝ միաժամանակ ընթերցողին մղելով մտորելու անհատի վրա սոցցանցային «պատերազմների» ու թրոլինգի ունեցած կործանարար ազդեցության, ժամանակակից հասարակության մեջ երկսայր սուր դարձած ռասիզմի և մշակութային բազմազանության շուրջ:
✍Թարգմանությունն անգլերենից՝ Արուս Մարգարյանի
Խմբագիր՝ Մարգարիտ Առաքելյան
_________
📍Գինը՝ 5990 դրամ
Հարցրեք Երևանի եվ մարզերի բոլոր գրախանութներում:
🔖Պատվիրեք առցանց կամ՝ 📲010-56-80-38, 096-56-80-38
21/03/2026
Մարկ Ֆիշեր «Միլիոնատիրոջ գաղտնիքները»
📖Գիրքը ինքնահաղթահարման մասին է, առանց որի անհնար է իրականություն դարձնել ամենանվիրական երազանքներն ու ցանկությունները: Բարդ, հակասություններով լի ու անկանխատեսելի է ինքնահաղթահարման ճանապարհը. որքան էլ կարևոր է ուսուցչի դերը, այնուամենայնիվ, սեփական կամքն ու համառությունը ամենաորոշիչն են:
📕Տարօրինակ միլիոնատիրոջ և ինքն իրեն արժևորել փորձող հերոսի` մոգական երանգներով հանդիպումները աստիճանաբար բացահայտում են երազանքն իրականություն դարձնելու հոգեբանական հնարքներն ու գաղտնիքները:
✍Թարգմանությունն անգլերենից՝ Նոնա Դավթյանի
Խմբագիր Նելլի Հայրապետյան
______
📍Գինը՝ 5990 դրամ
Հարցրեք Երևանի եվ մարզերի բոլոր գրախանութներում:
🔖Պատվիրեք առցանց կամ՝ 📲010-56-80-38, 096-56-80-38
20/03/2026
📚Դաֆնի դյու Մորիե «Իմ զարմուհի Ռեյչլը» (Վեպ)
Անգլիացի գրող Դաֆնի դյու Մորիեի վեպը, որը տպագրվել Է 1951 թվականին, սիրավեպի և հոգեբանական թրիլերի հրաշալի համադրություն է: Սեր և ատելություն, պատիժ և հատուցում, բուռն կրքեր և իրադարձությունների խելահեղ արագություն. վեպի հերոսները ճաշակում են զգացմունքների ամբողջ գունապնակը և ներկայացնում մարդկային էության անսպասելի ու թաքնված նրբությունները:
✍Թարգմանությունն անգլերենից՝ Աստղիկ Աթաբեկյանի
Խմբագիր՝ Նելլի Հայրապետյան
________
📍Գինը՝ 5490 դրամ
Հարցրեք Երևանի եվ մարզերի բոլոր գրախանութներում:
🔖Պատվիրեք առցանց կամ՝ 📲010-56-80-38, 096-56-80-38
19/03/2026
📖Այն Ռենդի «Ակունքը» Ռուսաստանում ծնված, ազգությամբ հրեա ամերիկացի կին գրող և փիլիսոփա Սյն Ռենդի (1905-1982) ամենաճանաչված գրական գործերից է: Տասներկու հրատարակչից մերժում ստանալուց հետո վեպը լույս է տեսել 1943-ին և անմիջապես բեսթսելեր դարձել: Սա միայն փայլուն ճարտարապետ Հաուարդ Ռորքի պատմությունը չէ, այլ պայքար հանուն անձի ազատության՝ ընդդեմ ամբոխի ճնշման, հանուն ստեղծագործ մտքի՝ ընդդեմ ավանդույթի կապանքների:
📚Ռորքն անսասան համոզմունքի տեր երիտասարդ է, որի նախագծերն ու գաղափարները նույնքան հեղափոխական են, որքան հենց ինքը: Հեշտ չէ տեղ գտնել մի աշխարհում, որը պաշտում է ավանդույթն ու միջակությունը, մինչդեռ դու հրաժարվում ես կրկնել անցյալը, մերժում ես սին փառքն ու հավատարիմ մնալով սկզբունքներիդ՝ մղվում հետին պլան:
«Ակունքն» ավելին է, քան պարզապես վեպը. անհատի մանիֆեստ է, որի շուրջ հեղինակը հյուսել է ազնվության, կրքի և խռովության գրավիչ սյուժե՝ մարտահրավեր նետելով այն ամենին, ինչին հավատում ենք: Գիրքն ընթերցողին տալիս է ամենավտանգավոր հարցը՝ դու ապրում ես ուրիշների հավանությանն արժանանալո՞ւ, թե՞ սեփական ես-ի կերտման, զարգացման համար:
✍Թարգմանությունն անգլերենից ՝ Արմինե Մուրադյանի
Խմբագիր՝ Գոհար Քալաշյան
______
📍Գինը`9990 դր.
Հարցրեք Երևանի եվ մարզերի բոլոր գրախանութներում:
🔖Պատվիրեք առցանց կամ՝ 📲010-56-80-38, 096-56-80-38
18/03/2026
📚Հայկ Սիրունյանի «Մարմինների վրայով» վեպը բացում է մարդու գիտակցականի և անգիտակցականի սահմանները՝ ցույց տալով, թե ինչպես է նա պայքարում իր ներսում ծավալվող հակասությունների դեմ:
Սիրո, ընկերության, պատերազմի, մահվան ու դավաճանության, քաղաքականության ու կյանքի փիլիսոփայության մասին հյուսված այս բազմաշերտ պատմության կենտրոնում մի հերոս է, որ քայլում Է սեփական հոգու լաբիրինթոսով՝ փորձելով գտնել ճշմարտությունը, «ներքին հավատի» կայունությունը և ներքին ազատության ճանապարհը:
📕Վեպը ոչ միայն արտաքին իրադարձությունների շղթա է, այլև հոգևոր ճանապարհորդություն՝ դեպի մարդու ներքին բևեռները, որտեղ իրականն ու երազը, հույսն ու հուսահատությունը միահյուսվում են մեկ ամբողջության մեջ:
✍Խմբագիր` Գագիկ Մինասյան
_______
📍Գինը՝ 3990 դրամ
Հարցրեք Երևանի եվ մարզերի բոլոր գրախանութներում:
🔖Պատվիրեք առցանց կամ՝ 📲010-56-80-38, 096-56-80-38
16/03/2026
Դավիթ Գասպարյան «Պարույր Սևակ: Կյանքը և ստեղծագործությունը»
📖Մենագրությունը նվիրված է մեծ բանաստեղծի կյանքի և ստեղծագործության վերլուծությանը: Բանաստեղծ, որ դժվարին ժամանակներում հավատարիմ մնաց մուսաների անեղծ ընկերությանը և իր անունն ընդմիշտ գրանցեց հայ գրականության պատմության մեջ:
📚Պարույր Սևակին նվիրված՝ Դ. Գասպարյանի երկրորդ մենագրությունն է: Առաջինը լույս է տեսել 2001 թվականին («Զանգակ», 464 էջ):
Հասցեագրվում է բոլոր նրանց, ում թանկ է Պարույր Սևակի անունն ու գործը:
✍Խմբագիր՝ Նարինե Ա. Հովհաննիսյան
Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
_________
📍Գինը՝ 6990 դրամ
Հարցրեք Երևանի եվ մարզերի բոլոր գրախանութներում:
🔖Պատվիրեք առցանց կամ՝ 📲010-56-80-38, 096-56-80-38
16/02/2026
Լավագույն գրքերը լավագույն զեղչով լավագույն խորհրդատուների մասնակցությամբ:
Send a message to learn more
02/02/2026
Սթիվեն Քինգ «Ընտանի կենթանիների զերեզմանոց»: Վեպ
Լուիս Քրիդն իր կնոջ և երեխաների հետ տեղափոխվում է գյուղական Մեյն՝ Լադլոու փոքրիկ քաղաքը, որտեղ առաջին հայացքից ամեն ինչ խաղաղ է՝ երանելի փրկություն Չիկագոյի աղմուկից: Նրանց նոր հարևանը՝ ծերուկ Ջադ Քրանդլը, ծանոթացնում է ընտանի կենդանիների փոքրիկ գերեզմանոցին, որտեղ տեղացի երեխաները թաղում են իրենց սիրելի կենդանիներին: Բայց պարզվում է՝ գերեզմանոցն ու դրանից անդին ձգվող անտառը սարսափելի և զորեղ գաղտնիք ունեն, և շատ շուտով Լուիս Քրիդը ստիպված է սեփական փորձով բացահայտել, որ երբեմն մեռած մնալն ավելի լավ է..
🖋Թարգմանությունն անգլերենից՝ Յուրի Սարգսյանի
✍Խմբագիր՝ Զավեն Բոյաջյան
_______
📍Գինը՝ 6990 դրամ
Հարցրեք Երևանի եվ մարզերի բոլոր գրախանութներում:
🔖Պատվիրեք առցանց կամ՝ 📲010-56-80-38, 096-56-80-38
01/02/2026
📕 ГЮМРИ. Вернакуляр черного туфа.
Фотографии Андрея Иванова
На с. X-XI “Город моих воспоминаний“. Фотограф Гайк Адамян
Исторические фотографии и открытки из коллекции Гайка Демояна на с25, 28, 56, 57, 79, 81, 145, 146.На с 157-159 кадры из фильмов “Родник Эгнар”, “Пощечина”,”Треугольник”, “Танго нашего детства”. Фото фрески Минаса Аветисяна в холле гостиницы Grand Hotel Gyumri by Apricot Hotels на с. 128, 132-133 предоставлено Ашотом Багдасаряном.
______
📍Цена 41.700 драм
🔖Закажите онлайн или посетите магазин «ДАРАН» (Исаакян, 16а)
Тел.: 010-56-80-38, 096-56-80-38
31/01/2026
📚Էմմա Դոնոհյու «Սենյակ» (վեպ)
Էմմա Դոնոհյուի մարդկային ու ցնցող վեպը գրված է հինգ տարեկան Ջեքի անունից՝ մի տղայի, որի միակ իրականությունը այն սենյակն է, որտեղ նա ծնվել է, և որտեղ ապրում է մոր հետ՝ փակի տակ ու մեկուսացած արտաքին աշխարհից։
«Սենյակը» պատմում է գոյատևման, մայրական անսահման նվիրումի, մանկական վառ երևակայության ու մարդկային ուժի մասին։ Գիրքը 2010-ին հայտնվել է Բուքերյան մրցանակի հավակնորդների ցուցակում։
✍Թարգմանությունն անգլերենից՝ Լիլիթ Քալաշյանի
🖋Խմբագիր՝ Գոհար Քալաշյան
_____
📍Գինը՝ 6490 դրամ
Հարցրեք Երևանի եվ մարզերի բոլոր գրախանութներում:
🔖Պատվիրեք առցանց կամ՝ 📲010-56-80-38, 096-56-80-38
30/01/2026
Վահե Վայան «BONNE- NOUVELE»
Մինչև վերջ չպատմվող պատմությունների ու դրանց շուրջ անընդհատ ներքին խորհրդածությունների հերթագայություն է Վահե Վայանի «BONNE- NOUVELE» վիպակը: Հոգեբանական ապրումներն այստեղ գրեթե միշտ բախվում են արտաքին աշխարհի անտարբերությանն ու ուրիշ կանոններին, թեպետ միշտ էլ տեղ մնում է լավատեսության համար:
✍Խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան
________
📍Գինը՝ 3490 դրամ
Հարցրեք Երևանի եվ մարզերի բոլոր գրախանութներում:
🔖Պատվիրեք առցանց կամ՝ 📲010-56-80-38, 096-56-80-38
29/01/2026
Նատալյա Բալայան «Ծաղիկներ» 🌹
43 մոգական պատմություններ աշխարհի ծաղիկների մասին:
📖Բոլոր ժամանակներում էլ աշխարհի տարբեր անկյուններում ապրող մարդիկ սքանչացել են մոգական գրավչությամբ օժտված և գաղտնիքների շղարշով պատված ծաղիկների հմայքով: Ծաղիկները սիրո և արագասահ կյանքի խորհրդանիշն են: Դրանց վաղանցիկ գեղեցկությունը միշտ բորբոքել է մարդկանց երևակայությունը: Մարդիկ ծաղիկներին մոգական հատկանիշներ են վերագրել, պոեմներ ձոնել, առասպելներ ու լեգենդներ հյուսել դրանց մասին:
Այս յուրօրինակ գիրքը ամենատարբեր ծաղիկների ու բույսերի մասին պատմող հեքիաթների, առասպելների ու լեգենդների ժողովածու է: Մեզ սրտամոտ անմոռուկն ու եռագույն մանուշակը, մեր պատերազմներում աճող շքեղ վարդերն ու արևադարձային անտառների տարաշխարհիկ բույսերը ձեր առջև կբացեն իրենց գաղտնիքները:
Երբևէ մտածել եք՝ ինչու՞ է արևածաղիկը գլուխը միշտ արևին դարձնում: Ցողաբույսը ինչո՞վ է սնվում: Ծաղիկների լեզվով երիցուկն ի՞նչ է նշանակում: Այս և այլ շատ հարցերի, ինչու չէ, երբեմն նաև արտառոց թվացող պատասխանները կգտնեք գրքում:
🌷 Ծաղիկների գաղտնիքները գրի է առել արվեստաբան, հոգեբան, արտթերապևտիկ մեթոդի հեղինակ Նատալյա Բալայանը, իսկ Եկատերինա Բելյավսկայայի գունագեղ նկարազարդումները կենդանի են դարձնում հրապուրիչ այդ պատմությունները:
Թող այս ուշագրավ ժողովածուն բնության ամենաչքնաղ արարչագործության՝ ծաղիկների բազմագույն ներկապնակով ձեզ պարգևի ընթերցանության անմոռանալի պահեր: Բացեք գիրքը, և ծաղիկների կախարդական աշխարհը ձեզ հեքիաթային ճամփորդության կտանի:
✍Թարգմանությունը՝ Արմինե Պապանյանի
Նկարազադումը՝ Եկատերինա Բելյավսկայայի
Խմբագիր՝ Շողեր Խաչատրյան
______
📍Գինը՝ 4990 դրամ
Հարցրեք Երևանի եվ մարզերի բոլոր գրախանութներում:
🔖Պատվիրեք առցանց կամ՝ 📲010-56-80-38, 096-56-80-38