✅️ Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանն այս տարի նույնպես մասնակցում է ԵՊՀ շրջանավարտների ֆորումին` որպես պանելային քննարկման բանախոս։
🎬 Ներկայացնում ենք «Հայագիտության զարգացման հեռանկարները» խորագրով պանելային քննարկումը մեկ տեսաշարով։
Լեզվի կոմիտե / Language Committee
Հայաստանի Հանրապետության լեզվի կոմիտեի պաշտոնական էջ
📌 Լեզվի կոմիտեն հյուրընկալել էր «Չքաղաքականացնել» հաղորդման թիմին
📽 Հաղորդման շրջանակում Կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը ներկայացրել է կառույցում իրականացվող աշխատանքները, անդրադարձել ժամանակակից հայերենի զարգացման միտումներին և լեզվին առնչվող մի շարք այլ հարցերի։
➡ Հաղորդման ավարտին Սիրանուշ Դվոյանը նաև անկեղծացել է՝ նշելով, թե որ լեզվական սխալներն են իր համար հատկապես անընդունելի։
⤵ Շնորհակալություն «Լուրեր»-ի մեր գործընկերներին անդրադարձի համար։
30/04/2026
📌 Այս տարի նշվում է մեծանուն լեզվաբան Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակը․ այս կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ։
Հիմք ընդունելով միջգերատեսչական հոբելյանական հանձնաժողովի որոշումը՝ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է հոբելյանական միջոցառումների հայտերի ընդունման մրցույթ:
🟩 Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն 18 տարեկանից բարձր ՀՀ քաղաքացիները և իրավաբանական անձինք: Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև մայիսի 15-ը ԿԳՄՍ նախարարություն ներկայացնել հայտ:
Դիմելու մանրամասները՝ https://escs.am/am/news/36189
Այս տարի նշվում է մեծանուն լեզվաբան Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակը․ այս կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ։
Հիմք ընդունելով միջգերատեսչական հոբելյանական հանձնաժողովի որոշումը՝ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է հոբելյանական միջոցառումների հայտերի ընդունման մրցույթ:
Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն 18 տարեկանից բարձր ՀՀ քաղաքացիները և իրավաբանական անձինք: Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև մայիսի 15-ը ԿԳՄՍ նախարարություն ներկայացնել հայտ:
Դիմելու մանրամասները՝ https://escs.am/am/news/36189
22/04/2026
📍 Ապրիլի 17-ին Գյումրիում անցկացվել է Գերմաներենի օրվան նվիրված միջոցառում, որին ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը։
➡️ Միջոցառմանը Լեզվի կոմիտեի նախագահն անդրադարձել է Հայաստանում Գյոթե ինստիտուտի հետ համագործակցության կարևորությանը՝ նշելով, որ գերմաներենի ուսուցման միջոցով գերմանական մշակույթի տարածման փորձը ոգևորիչ օրինակ է․ «Սա է մեզ մղել գերմանացի մեր գործընկերների հետ համատեղ մտածել փոխգործակցության այնպիսի ձևաչափեր, որոնք հավասարապես նպաստավոր կլինեն ինչպես գերմաներենի տարածման խրախուսմանը Հայաստանում, այնպես էլ հայերենի զարգացմանը»։
➡️ Սիրանուշ Դվոյանը նաև կարևորել է լեզվի ուսուցման այն մոտեցումները, որոնց շնորհիվ սովորողը չի սահմանափակվում միայն լեզվի ֆորմալ ու քերականական իմացությամբ, այլ կենդանի շփման և ազատ հաղորդակցության միջոցով ճանաչում է նաև տվյալ ժողովրդի մշակույթը։ Նրա խոսքով՝ այս ճանապարհով լեզուն՝ որպես հաղորդակցության միջոց բացահայտվում է իր ամբողջ պոտենցիալով՝ ցույց տալով իր բազամերեսությունը։
Goethe-Institut Armenien
22/04/2026
📌 «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-332-Ն օրենքի ընդունմամբ լրացվել է լիազորող նորմ, որը հնարավորություն է տալիս կանոնարկելու պետական փաստաթղթաշրջանառության և օրենսդրության մեջ թարգմանված և փոխառված հասկացությունների և հատուկ անունների զուգաձև կիրառությունը։
‼️ e-draft միասնական հարթակում քննարկման են դրվել՝
✅ «Պետական փաստաթղթաշրջանառության և օրենսդրության մեջ թարգմանված և փոխառված հասկացությունների ու հատուկ անունների կանոնարկման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում,
✅ «Կանոնարկման հանձնաժողովի ձևավորման կարգը և աշխատակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում։
📌 Նախագծերի նպատակն է ձևավորել մեխանիզմներ, որոնք կապահովեն թարգմանված և փոխառված հասկացությունների նույնական և միօրինակ կիրառություն պետական փաստաթղթերում՝ հաղորդակցական մակարդակում նվազեցնելով հնարավոր թյուրըմբռնումներն ու տարբեր մեկնաբանությունները։
⤵ Նախագծերին կարող եք ծանոթանալ և առաջարկներ ներկայացնել՝ անցնելով այս հղումով․ https://www.e-draft.am/projects/10073
Ուսումնական նախագծային աշխատանքների շրջանակում այսօր Լեզվի կոմիտե են այցելել Եղվարդի համար 1 ավագ դպրոցի աշակերտները։
18/04/2026
📢 ՀՀ լեզվի կոմիտեն Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան և Շինարարների փողոցների հանրային գրվածքների լեզվավիճակների մշտադիտարկում կիրականացնի ապրիլի 21-ից մայիսի 8-ը․ վարչական շրջանում ապրիլի 1-ից 14-ը նախատեսված մշտադիտարկումները տեխնիկական պատճառներով չեն իրականացվել։
‼️ Մշտադիտարկմամբ կարձանագրվի՝ որքանով են հանրային գրվածքները համապատասխանում «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջներին, որ մասն է, որ մասնակի է համապատասխանում, և որ մասն է, որ չի համապատասխանում։
➡️ Մշտադիտարկման պլանը տեղադրված է Լեզվի կոմիտեի պաշտոնական կայքում՝ https://langcom.am/ապրիլի-մշտադիտարկումներ/
Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality
17/04/2026
📌 1993 թվականի ապրիլի 17-ին ընդունվեց «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը։
16/04/2026
📌 Այսօր ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը հանդիպում է ունեցել Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանի հետ։
➡️ Կոմիտեների նախագահները քննարկել են երկկողմ համագործակցության հնարավորությունները՝ ուղղված զբոսաշրջության ոլորտում լեզվական բաղադրիչի ներդրմանը։ Մասնավորապես քննարկվել է «լեզվական տուրերի» ներդրման հնարավորությունը։
➡️ Քննարկվել է նաև «Հայերենի ստուգման և գնահատման համակարգի» համատեքստում զբոսավարների հայերենի իմացության ստուգման և գնահատման մեխանիզմների ներդրման, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտում լեզվական որակի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացման հարցերը։
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Telephone
Website
Address
Կիևյան 16
Yerevan
0028
Opening Hours
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 18:00 |
| Friday | 09:00 - 18:00 |
