National Centre of Chamber Music/ Կամերային երաժշտության ազգային կենտրոն

National Centre of Chamber Music/ Կամերային երաժշտության ազգային կենտրոն

Share

ԿԵԱԿ-ը հանրությանը հաղորդակից է դարձնում ժանրի հեղինակներին, կատարում է հայ կոմպոզիտորների երկերը:

Կամերային երաժշտության ազգային կենտրոնի կազմում գործում են կամերային ժանրի հայաստանյան լավագույն երաժշտախմբերը՝
🎶 Հայաստանի պետական կամերային նվագախումբ՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյան:
🎶 Հայաստանի պետական կամերային երգչախումբ՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյան:
🎶 «Հովեր» պետական կամերային երգչախումբ՝ խմբավար Սոնա Հովհաննիսյան:
🎶 Հա

03/06/2026

📢 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 📢

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը և «Հովեր» պետական կամերային երգչախումբը հայտարարում են մրցույթ՝ Կոնցերտմայստերի թափուր հաստիքի համար։

Մրցութային ծրագիր՝
1. Նոտաների ընթերցում
2. Մեկ պատրաստի ստեղծագործություն

📌 Մրցույթը կկայանա հուլիսի 1-ին՝ ժամը 14:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։

📥 Հայտ-ձևաթղթի էլեկտրոնային տարբերակը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով՝ https://bit.ly/4fuMpMr

Խնդրում ենք լրացված հայտը և լոնսանկարը ուղարկել [email protected] էլ. հասցեին՝ թեմայի (subject) հատվածում նշելով «Կոնցերտմայստեր» արտահայտությունը։

⏳ Հայտերն ընդունվում են մինչև հունիսի 28-ը ներառյալ:

Այլ մանրամասները՝ ազդագրում ⤵️

#ԿԵԱԿ #աշխատանք #Հովեր

Photos from National Centre of Chamber Music/ Կամերային երաժշտության ազգային կենտրոն's post 03/06/2026

Համագործակցության հուշագիր՝ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի և «Ճախրուկի» միջև ✍️

«Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Ճախրուկ» ՀԿ-ի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որով կողմերը հաստատել են իրենց փոխադարձ համագործակցությունն ու պատրաստակամությունը՝ համատեղ իրականացնելու մշակութային և ներառական ծրագրեր։

Հուշագրի շրջանակում կողմերը համագործակցելու են մշակութային կյանքի ակտիվացման, ազգային երաժշտարվեստի հանրայնացման, ինչպես նաև հատուկ կարիքներ ունեցող մարդկանց մշակութային ներգրավվածության խթանման ուղղություններով։

🎪 Համագործակցության առանցքային նախաձեռնությունը «Ճախրուկ» միջազգային ներառական 6-րդ փառատոնն է, որը կկայանա 2026 թվականի օգոստոսի 2-ին Լոռու մարզի Օձուն գյուղում՝ «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի և նրա կազմում գործող Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի ու Երևանի պետական կամերային երգչախմբի համագործակցությամբ։

Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրենությունն ու աշխատակիցները, ինչպես նաև երաժշտախմբերի գեղարվեստական ղեկավարներն ու երաժիշտները օրերս այցելել էին «Ճախրուկ» կենտրոնի սաներին՝ ծանոթանալու նրանց գործունեությանը և կենտրոնում իրականացվող աշխատանքներին։

🎶 Հանդիպման ընթացքում «Ճախրուկի» սաները հյուրերին ներկայացրել են մի քանի երաժշտական համարներ՝ մշակված հատուկ իրենց համար։ Այնուհետև Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի և Երևանի պետական կամերային երգչախմբի երաժիշտները «Ճախրուկի» սաների հետ միասին հանդես են եկել համատեղ ելույթներով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև գալիք փառատոնի մանրամասները՝ կազմակերպչական հարցերը և երաժշտական ծրագիրը։

Հանդիպման ավարտին տեղի է ունեցել Համագործակցության հուշագրի հանդիսավոր ստորագրումը։

🪽«Ճախրուկի» մասին.

«Ճախրուկ»-ը հիմնադրվել է 2019 թվականին Խարբերդի մասնագիտացված մանկատանը՝ Աննա և Անահիտ Մխիթարյանների կողմից՝ նպատակ ունենալով մանկատան սաներին ծանոթացնել և ուսուցանել հայ ազգային երգն ու երաժշտությունը։

Փառատոնի առանցքային գաղափարախոսությունն է․
«Ֆիզիկական հնարավորությունները ոչինչ են, եթե չունես հոգու թռիչք»։

2021 թվականից «Ճախրուկ»-ը վերածվել է ամենամյա միջազգային ներառական փառատոնի, որը միավորում է հատուկ կարիքներ ունեցող երեխաների և մեծահասակների, մասնագիտացված մանկատների, ցերեկային խնամքի և աջակցության կենտրոնների սաների, ինչպես նաև հանրակրթական ու արվեստի դպրոցների աշակերտների։

Նախորդ տարիներին փառատոնը կայացել է Հայաստանի տարբեր խորհրդանշական վայրերում՝ Վանաձորի կենտրոնական հրապարակում, Սաղմոսավանքում, Գյումրու կենտրոնական հրապարակում, Տավուշի մարզի Գոշ գյուղում և Խարբերդի մասնագիտացված մանկատան տարածքում։

🤝 Փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

02/06/2026

Հունիսի 1-ը Կամերայինում 🎈

Photos from National Centre of Chamber Music/ Կամերային երաժշտության ազգային կենտրոն's post 02/06/2026

Հունիսի մեկը՝ Կամերային երաժշտության ազգային կենտրոնում 🎈

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ կայացել է «Երգեհոնային հեքիաթներ. ճամփորդություն երգեհոնի կախարդական աշխարհ» համերգ-ներկայացումը՝ երեխաների համար նախատեսված յուրահատուկ երաժշտական հանդիպում։

Ջերմ ու հեքիաթային մթնոլորտում փոքրիկ հանդիսատեսը բացահայտել է երգեհոնի կախարդական աշխարհը։

✨ Տոնական օրվա առթիվ ներկայացում-համերգի վայելելու համար Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հյուրընկալել էր «Թափանցիկ բարեգործություն» հասարակական կազմակերպության սաներին՝ պարգևելով նրանց տոնական վառ տպավորություններ։

Համերգի ավարտին փոքրիկ հանդիսատեսին ուրախացրել են սիրված դիսնեյյան կերպարներ Միկի Մաուսն ու Մինի Մաուսը՝ միջոցառումն ավարտելով ջերմ, տոնական և հեքիաթային տրամադրությամբ։

Photos from National Centre of Chamber Music/ Կամերային երաժշտության ազգային կենտրոն's post 01/06/2026

🎼 Երգեհոնային երաժշտության երեկո՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մայիսի 30-ին կայացել է երգեհոնային երաժշտության յուրահատուկ համերգ, որը համախմբել էր դասական երաժշտության սիրահարներին և արվեստագետներին՝ մեկ բեմում ներկայացնելով տարբեր ժամանակաշրջանների և ոճերի ստեղծագործություններ։

🎶 Համերգային երեկոն բացել է Լուսին Սառաջյանը՝ կատարելով Յոհան Սեբաստիան Բախի «Տրիո սոնատ N.5 դո մաժոր» ստեղծագործությունը (BWV 529), ինչպես նաև «Իտալական կոնցերտի» II Andante մասը (BWV 971)՝ երգեհոնի համար փոխադրությամբ։

Լուսինե Հարությունյանը ներկայացրել է Հանս-Անդրե Շտամմի «Ռոնդո կելտական ոճով» ստեղծագործությունը, իսկ Թերեզա Ոսկանյանը կատարել է Գեորգ Բյոմի «Հայր մեր, որ երկնքում ես» խորալային նախերգանքը։

🎶Երեկոյի ընթացքում հնչել են նաև Յոհան Սեբաստիան Բախի «Սիրելի Հիսուս, մենք այստեղ ենք» խորալային ստեղծագործությունը և «Սուրճի կանտատից» արիան՝ սոպրանո Արմինե Մաթևոսյանի և ֆլեյտահարուհի Հայկուհի Հակոբյանի մասնակցությամբ։

Աննա Բակունցը ներկայացրել է Մակար Եկմալյանի «Սուրբ, Սուրբ» ստեղծագործությունը, իսկ համերգի կարևոր իրադարձություններից մեկը դարձել է Մարիուս Մոննիկենդամի «Տոկատ» ստեղծագործության (1936) հայաստանյան պրեմիերան։

🎶 Համերգային ծրագիրն ավարտվել է Արմեն Աղաջանյանի կատարմամբ՝ Գաբրիել Ֆորեի «Պավանա» և Լեոն Բյոլմանի հանրահայտ «Տոկատ» ստեղծագործություններով՝ երգեհոնային սյուիտից։

01/06/2026

Սիրելի փոքրիկներ,

🧚‍♀️Սիրով սպասում ենք ձեզ այսօր՝ ժամը 19:00-ին, միասին ճամփորդելու երգեհոնային հեքիաթների կախարդական աշխարհում։

Մանրամասները՝ «Երգեհոնային հեքիաթներ. ճամփորդություն երգեհոնի կախարդական աշխարհ» համերգ-ներկայացում

🎟️Մնացել ենք հաշված տոմսեր, շտապեք՝ https://nccm.am/hy/events?id=2886

Մեր փոքրիկ հանդիսատեսին սպասում են անակնկալներ 🎁

Ներկայացում- համերգը նախատեսված է 4 տարեկան և բարձր տարիքի երեխաների համար։

☎️Տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 52-67-18,
🏤Տոմսարկղ` (010) 58-60-46

31/05/2026

🎻 Իտալական երաժշտության ամենագեղեցիկ էջերը՝ մեկ երեկոյում 🇮🇹✨

Բարոկկոյի նրբությունից մինչև կինոյի լեգենդար մեղեդիներ…
Հունիսի 3-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը կլցվի Կորելլիի, Պուչինիի, Ռեսպիգիի, Ռոտայի ու այլ իտալացի կոմպոզիտորների կախարդական երաժշտությամբ 🎼

🎶 Հայաստանի պետական կամերային նվագախումբ
🪄 Դիրիժոր՝ Վահագն Պապյան
🎙️ Մենակատար՝ Բելլա Ամարյան (մեցցո-սոպրանո)

📍 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
🗓️ Հունիսի 3 | ⏰ 19:00
🎟️ Տոմսեր՝ https://nccm.am/hy/events?id=2884

30/05/2026

🎼 Հունիսի 2-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը սպասվում է բացառիկ երաժշտական երեկո՝ «Հովեր» պետական կամերային երգչախումբի մասնակցությամբ։

Արևմտաեվրոպական խմբերգային արվեստի լավագույն նմուշները՝ Բախից մինչև ժամանակակից կոմպոզիտորներ, կհնչեն մեկ բեմում՝ այդ թվում՝ առաջին կատարումներ։

🎶 Ծրագրում՝ Բախ, Բրուքներ, Վոլֆ, Վագներ, Բրամս, Մենդելսոն, Ռիմ և այլք։

📍 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն
🎟️ Տոմսեր՝ https://nccm.am/hy/events?id=2873

Բաց մի թող դասական երաժշտության այս յուրահատուկ երեկոն 🎼

Want your business to be the top-listed Government Service in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address


Իսահակյան 1
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00