02/06/2026
Open Government Partnership/Armenia, ԲԿԳ/Հայաստան
2011թ. սեպտեմբերին Հայաստանի Հանրապետությունը միացել է "Բաց կառավարման գործընկերություն" նախաձեռնությանը:
Բաց կառավարման գործընկերությունը ստեղծվել է 2011 թվականին 8 երկրների նախաձեռնությամբ (Բրազիլիա, Ինդոնեզիա, Մեքսիկա, Նորվեգիա, Ֆիլիպիններ, Հարավային Աֆրիկա, Միացյալ Թագավորություն, ԱՄՆ): Այս նախաձեռնությանն այսօր արդեն միացել է ավելի քան 60 երկիր: Հայաստանի հանրապետությունը նախաձեռնությանն անդամակցել է 2011-ի նոյեմբերին:
02/06/2026
Բաց կառավարման շաբաթի ընթացքում խոսել են տարբեր, բայց և կարևոր թեմաների մասին😉👇
26/05/2026
23/05/2026
https://www.facebook.com/share/p/1BDt1QLzVG/
Ծնողական ժամ՝ հիմնական աշխատաժամից. Կառավարությունը հավանություն է տվել նոր նախագծին
Ըստ նախագծի՝ աշխատող ծնողներին (գրավոր դիմումի հիման վրա) կտրամադրվի օրական լրացուցիչ ազատ ժամանակ՝ առանց աշխատավարձի փոփոխության։
ℹ️ Մինչև 2 երեխա (մինչև 12 տարեկան) ունեցող ծնողներին կտրամադրվի օրական առավելագույնը 30 րոպե, իսկ 3 և ավելի երեխա ունեցողներին և մինչև 18 տարեկան հաշմանդամության խորը կամ ծանր սահմանափակումով երեխա ունեցողներին՝ առավելագույնը 1 ժամ արձակուրդ։
Օրենքի նախագիծն առաջիկայում սահմանված ընթացակարգով կներկայացվի Ազգային ժողով։
21/05/2026
Վերջին շրջանում անչափահասների մասնակցությամբ հանրային հնչեղություն ստացած դեպքերի վերաբերյալ տարածվող տեղեկությունները և դրանց շուրջ ձևավորված հանրային արձագանքը վերահաստատում են երեխաներին վերաբերող տեղեկությունների հրապարակման հարցում առավել բարձր զգուշավորության և պատասխանատու մոտեցման անհրաժեշտությունը։
ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը կոչ է անում պետական մարմիններին, կրթական հաստատություններին, լրատվամիջոցներին և հանրության բոլոր ներկայացուցիչներին՝ երեխաների վերաբերյալ ցանկացած տեղեկություն հրապարակելիս և տարածելիս առաջնորդվել առավելագույն զգուշությամբ։
Երեխաների մասին տվյալների մշակումը պահանջում է հատուկ պատասխանատվություն։ Պետք է բացառել այնպիսի տեղեկությունների հրապարակումը, փոխանցումը կամ վերարտադրումը, որոնք չեն բխում հստակ նպատակից և երեխայի լավագույն շահից, կամ կարող են հանգեցնել երեխայի ուղղակի կամ անուղղակի նույնականացման, անձնական կյանքի խախտման և այլ բացասական հետևանքների։
Կրկին հիշեցնում ենք, որ նույնիսկ առանձին վերցված չեզոք թվացող տեղեկությունների համադրության արդյունքում կարող է բացահայտվել երեխայի ինքնությունը։ Այդ պատճառով հատկապես կարևոր է խուսափել այնպիսի տվյալների հրապարակումից, որոնք կարող են նույնականացնել երեխային կամ բացահայտել նրա անձնական կյանքի մանրամասները։
Գործակալության կողմից նախկինում մշակվել են երեխաների վերաբերյալ անձնական տվյալների մշակման թեմայով ուղեցույցներ, որոնք նախատեսված են աջակցելու պետական մարմիններին, կրթական հաստատություններին, մասնագետներին, լրատվամիջոցներին և այլ դերակատարներին՝ այս հարցերում առավել զգույշ և իրավաչափ գործելու համար։
ՀՀ արդարադատության նախարարությունը` ի դեմս Անձնական տվյալների պաշտպանության գործակալության, պատրաստակամ է համագործակցել գործընկեր կառույցների հետ, կազմակերպել իրազեկման աշխատանքներ և անհրաժեշտության դեպքում տրամադրել մասնագիտական խորհրդատվություն։
Երեխայի լավագույն շահը պետք է լինի առաջնահերթ բոլորի համար։
Ուղեցույցները հասանելի են հետևյալ հղումներով
1.https://pdpa.am/public/uploads/12.pdf
2.https://pdpa.am/public/uploads/6.pdf
3.https://pdpa.am/public/uploads/1.pdf
20/05/2026
«Բաց կառավարման շաբաթ» միջոցառումների շրջանակներում ահա այսպիսի հետաքրքիր հանդիպում ունեցաք «Թվային ժողովրդավարություն և թափանցիկ կառավարում» թեմայով։ Open Government Partnership IFES ArmeniaArmenia National SDG Innovation LabԱրմավիրի զարգացման կենտրոն / Armavir Development CenterԹրանսփարենսի Ինթերնեշնլ Հայաստան - Transparency International Armenia Information Systems Agency of Armenia - ISAA ՀՀ կառավարություն
«Բաց կառավարման շաբաթվա» շրջանակում քննարկվել են թվային ժողովրդավարության գործիքները «Բաց կառավարման շաբաթվա» շրջանակում անցկացվել է «Թվային ժողովրդավարություն և թափանցիկ կառավարում» թեմայով պանելային...
‼️‼️‼️ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ մեդիա և հասարակական կազմակերպություններին
cms.isaa.am {"errors":[{"message":"Route /articles/%D5%B6%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80/%D5%BF%D5%A5%D5%B2%D5%A5%D5%AF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D5%AC%D6%80%D5%A1%D5%BF%D5%BE%D5%A1%D5%B4%D5%AB%D5%BB%D5%B8%D6%81%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%D5%B6-%D6%87-%D5%B...
18/05/2026
Մշակվել է «Ընտրական գործընթացներում վարչական ռեսուրսի չարաշահման կանխարգելման և կուսակցությունների ֆինանսավորման» ուղեցույցը։ • Հակ ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզարշավին ընդառաջ՝ Արդարադատության նախարարության և Վարչապետի աշխատակազմի համակարգմամբ մշակվել և հրապարակվել է...
Click here to claim your Sponsored Listing.
Location
Website
Address
Yerevan
Opening Hours
| Monday | 09:00 - 18:00 |
| Tuesday | 09:00 - 18:00 |
| Wednesday | 09:00 - 18:00 |
| Thursday | 09:00 - 18:00 |
| Friday | 09:00 - 18:00 |
