04/06/2026
✅ «Աբովյան» ՔԿՀ-ում ամփոփվել է ազատազրկված կանանց շրջանում իրականացված հոգեթերապևտիկ ծրագիրը
ՀՀ արդարադատության նախարարության #Աբովյան քրեակատարողական հիմնարկում վկայականներ են հանձնվել ազատազրկված կանանց, որոնք մասնակցել էին «Հույզերի արտահայտում․ ինքնաճանաչում և ներքին ռեսուրսների բացահայտում» թեմայով արտ-թերապիայի խմբային ծրագրին։
Վկայականները հանձնել են ծրագիրն իրականացրած Ճախրուկ / Tshakhruk հասարակական կազմակերպության հիմնադիրներ, կլինիկական հոգեբաններ, երաժշտաթերապևտներ Աննա և Անահիտ Մխիթարյանները։
Ծրագրի նպատակն էր նպաստել մասնակիցների ինքնաճանաչմանը, ներքին լարվածության նվազեցմանը, ինչպես նաև ներքին ռեսուրսների բացահայտմանն ու վերականգնմանը։
🔗https://psa.am/hy/post/2026/06/04/9269
04/06/2026
📌 ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը հայտարարում է նոր անդամների և փորձնակների ընդունելություն:
Մանրամասները՝ ստորև 👇
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբում նոր անդամների և փորձնակների ընդունելության
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը (այսուհետ` Խումբ) հայտարարում է նոր անդամների և փորձնակների ընդունելություն։
1․ Դիմորդ կարող է լինել՝
- Հայերենին տիրապետող,
- 23 տարին լրացած,
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող կամ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող,
- հասարակական կազմակերպության ներկայացուցիչ հանդիսացող ցանկացած անձ։
2․ Դիմորդ չի կարող լինել այն անձը, ով՝
- դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
- դատապարտվել է հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ,
- հանրային ծառայող է։
Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել ՀԱՅՏԸ և ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
- Անձը հաստատող փաստաթուղթ (պատճեն),
- Մասնագիտական և կրթական ունակություններն ու գիտելիքները հաստատող փաստաթղթի պատճենը,
- Կազմակերպության կողմից տրված երաշխավորագիր նամակը ստորագրված ՀԿ ղեկավարի կողմից,
- ՀԿ կանոնադրության պատճենը,
- Ինքնակենսագրությունը հայերեն լեզվով,
- Սույն հայտարարության 1-ին և 2-րդ կետերով նախատեսված պահանջներին համապատասխանելիությունը հավաստող փաստաթղթեր։
ՀԱՅՏԵՐ-ի և կից փաստաթղթերը ներկայացնել մինչև 2026թ-ի հունիսի 30-ը ժամը 18։00-ն։
Հայտը և կից փաստաթղթերը կարող եք ուղարկել Խմբի էլեկտրոնային փոստի հասցեին՝ [email protected] էլեկտրոնային թվային ստորագրությամբ հաստատված կամ ստորագրված և լուսապատճենված՝ վերնագիր դաշտում նշելով Խմբին անդամակցելու հայտ։
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել՝ զանգահարելով +37498606393 հեռախոսահամարին։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Խմբի կողմից իրականացվող այցելությունների համար նախատեսված են վճարներ, որոնց կարգը սահմավում է Խմբի կողմից։
Հայտը կարող եք ներբեռնել հետևյալ հղմամբ՝
https://docs.google.com/document/d/1tw8ry3KbDUCVdY9po-D4gNQz00VaFCeR/edit?usp=drive_link&ouid=103619595084057159102&rtpof=true&sd=true
Հարգանքով՝
Դիտորդների խումբ
@подписчики @топовые поклонники Sergey Gabrielian Access to Justice NGO /Armenia/ Helsinki Citizens’ Assembly-Vanadzor Հանրային վերահսկողություն ՀԿ/Public Control NGO Protection of Rights without Borders Ժողովրդավարության Զարգացման Հիմնադրամ/Democracy Development Foundation Hetq Factor TV
03/06/2026
Մարդու իրավունքներ և մշակութային ներգրավվածություն՝ հանդիպում-քննարկում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում
Ազատությունից զրկված անձինք՝ մարդու իրավունքների քննարկման նախաձեռնողներ
Ազատությունից զրկված անձինք՝ մարդու իրավունքների քննարկման նախաձեռն...
03/06/2026
Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը ՔԿՀ-ում մասնակցել է հանդիպում-քննարկմանը, որը կազմակերպվել էր դատապարտյալների մշակութային ինքնագործ միավորման նախաձեռնությամբ և Մարդու իրավունքների պաշտպանի կողմից։
02/06/2026
Հանրային հեռուստաընկերության անդրադարձը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կայացած հունիսմեկյան միջոցառմանը ⬇️
Հունիսմեկյան ամենալավ նվերը՝ փոքրիկներին
Հետևեք մեզ նաև այլ հարթակներում՝Website: https://www.1lurer.am/Fa...
02/06/2026
🎈 Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ քրեակատարողական հիմնարկներում
#Քրեակատարողական հիմնարկների սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինների կողմից Հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ կազմակերպվել էին միջոցառումներ՝ լի անակնկալներով, ուրախությամբ և ծնող-երեխա կապի ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններով։
#Վանաձոր քրեակատարողական հիմնարկում իրենց ազատազրկված ծնողներին այցելած երեխաները ծնողների հետ անցկացրել են հագեցած և հիշարժան տոնական օր։ Նրանք հայրերի հետ միասին մասնակցել են ստեղծագործական աշխատանքների՝ պատրաստելով ձեռագործ թևնոցներ։ Օրը հագեցած էր նաև խաղային մրցույթներով, նվերներով և ջերմ բարեմաղթանքներով։
#Սևան քրեակատարողական հիմնարկում նույնպես կազմակերպվել էր ազատազրկված անձանց հանդիպումը երեխաների հետ։ Տոնական միջոցառումը հնարավորություն է տվել ծնողներին և երեխաներին օրը միասին անցկացնել ջերմ և մտերմիկ մթնոլորտում։
#Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել էր ազատազրկված անձանց հանդիպումը «Ընտանիք և համայնք» ՀԿ հոգեբան Վերժիկ Սաֆարյանի հետ։ Միջոցառման նպատակն էր բարձրացնել դատապարտյալների իրազեկվածությունը երեխաների հոգեբանական առանձնահատկությունների, նրանց հուզական կարիքների և ծնողի դերի կարևորության վերաբերյալ՝ խթանելով երեխաների հետ առողջ և աջակցող հարաբերությունների պահպանումը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ծնողի ազատազրկման ազդեցությունը երեխայի հոգեբանական վիճակի վրա, ծնող-երեխա կապի պահպանման արդյունավետ եղանակները, երեխայի հետ դժվար թեմաների շուրջ հաղորդակցման առանձնահատկությունները, հուզական աջակցության կարևորությունը, ինչպես նաև ծնողական պատասխանատվության և հուզական ինքնակարգավորման հարցերը։ Մասնակիցները հնարավորություն են ունեցել ոչ միայն ստանալու մասնագիտական տեղեկատվություն, այլև քննարկելու իրական իրավիճակներ, կիսվելու իրենց փորձով և ստանալու կիրառական խորհուրդներ։
#Աբովյան քրեակատարողական հիմնարկում տոնական օրը ևս լի էր բազմաբնույթ միջոցառումներով։ Իրենց մայրերի հետ հիմնարկում բնակվող երեխաների համար անակնկալներ էր պատրաստել նաև Երեխաների աջակցության հիմնադրամը։ Բացի այդ` «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համագործակցությամբ կազմակերպվել էր տոնական միջոցառում, որի շրջանակում երեխաների օրը ավելի գունեղ ու ուրախ էին դարձրել «Ընտանիք և համայնք» ՀԿ Մեծամորի կենտրոնը և «Փալանչո» տիկնիկային թատրոնը: Միջոցառմանը մասնակցել են նաև ազատազրկված կանանց այցելած երեխաները։ Տոնի առթիվ երեխաները ստացել են մանկական գրքեր «Զանգակ» հրատարակչության աջակցությամբ։
https://psa.am/hy/post/2026/06/02/9265