Union of Advanced Technology Enterprises-UATE

Union of Advanced Technology Enterprises-UATE

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Union of Advanced Technology Enterprises-UATE, 28 Movses Khorenatsi Street, Yerevan.

Proudly representing 250+ high-tech companies in Armenia! 🌍 We're elevating Armenia's presence on the global tech stage💡✨

#UATE #Armath #DigiTec #InnoIjevan #WCIT The Union of Advanced Technology Enterprises (UATE) represents over 250+ high-tech companies in Armenia, including both local and international firms. 🤝

🌐 UATE is dedicated to driving industry growth through key initiatives: establis

01/06/2026

🆕 ԱՏՁՄ-ն ունի նոր գործադիր տնօրեն՝ Էդիտա Ղազարյան

ԱՏՁՄ Խորհրդի միաձայն որոշմամբ այսօր՝ 2026 թվականի հունիսի 1-ին, ԱՏՁՄ գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Էդիտա Ղազարյանը, ով նախորդիվ զբաղեցնում էր ԱՏՁՄ փոխտնօրենի պաշտոնը։

ԱՏՁՄ նախագահ Արմեն Քոչարյանը նշել է․

💬 «Էդիտա Ղազարյանը երկար տարիներ եղել է ԱՏՁՄ գործունեության և համայնքային ծրագրերի զարգացման առանցքում, ունի կազմակերպության աշխատանքի խորքային պատկերացում և համայնքի հետ ձևավորված վստահելի հարաբերություններ։ ԱՏՁՄ Խորհուրդը լիարժեք աջակցություն է հայտնում Էդիտա Ղազարյանին և վստահություն հայտնում, որ նրա առաջնորդությամբ կապահովվի կազմակերպության բնականոն և կայուն անցումը դեպի զարգացման նոր շրջան»։

Վերջին չորս տարիների ընթացքում Էդիտա Ղազարյանը եղել է ԱՏՁՄ-ի աճի և զարգացման առանցքում՝ ղեկավարելով համայնքի ընդլայնման և միջազգային կառույցների հետ ռազմավարական համագործակցության ուղղությունները։

Նա ունի լայնածավալ և բարդ ծրագրերի կառավարման, ինչպես նաև Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող նախաձեռնությունների իրականացման հարուստ փորձ՝ նախկինում զբաղեցնելով ղեկավար պաշտոններ տեղական և միջազգային կազմակերպություններում։

Վերջին տարիներին նրա անմիջական ներգրավվածությամբ ԱՏՁՄ-ն զգալիորեն ընդլայնել է միությանն անդամակցող կառույցների շրջանակը՝ ներկայում միավորելով շուրջ 300 տեխնոլոգիական ընկերություն։

🎓 Էդիտա Ղազարյանը ստացել է միջազգային հարաբերությունների բակալավրի աստիճան Երևանի պետական համալսարանում և քաղաքական գիտությունների ու միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան՝ Հայաստանի ամերիկյան համալսարանում։

🧭 ԱՏՁՄ Խորհուրդը խորին շնորհակալություն է հայտնում Սարգիս Կարապետյանին, ով միացել էր կազմակերպությանը 2023 թվականին և ղեկավարել կառույցը զարգացման կարևոր փուլում՝ նպաստելով կազմակերպության շարունակական աճին և ազդեցության ընդլայնմանը։

🌐 Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԱՏՁՄ/UATE) Հայաստանի տեխնոլոգիական ընկերությունների ասոցիացիան է՝ երկրի խոշորագույն «հայթեք» միավորումը և Հայաստանի հնագույն ու խոշորագույն բիզնես ասոցիացիաներից մեկը։ 2000 թվականին գործարկված կառույցը ներկայում միավորում է շուրջ 300 տեխնոլոգիական ընկերություն։

📊 Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված ՏՀՏ ընկերությունների կողմից վճարվող հարկերի շուրջ 70%-ը վճարում են ԱՏՁՄ-ին անդամակցող ընկերությունները։

🚀 ԱՏՁՄ-ի ռազմավարական ուղղություններն են տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացումը՝ ներառյալ քաղաքականությունների մշակումն ու ոլորտի շահերի պաշտպանությունը, հայկական ընկերությունների առաջխաղացումը միջազգային շուկայում, տեխնոլոգիաների ներդրումը և յուրացումը տնտեսության կողմից, ինչպես նաև կրթությունը և մասնագիտական ներուժի զարգացումը։

🎯 Տեխնոլոգիական համայնքից դուրս ԱՏՁՄ-ն լայնորեն հայտնի է որպես DigiTec-ի՝ Հայաստանի և տարածաշրջանի խոշորագույն ամենամյա իրադարձության կազմակերպիչ, ինչպես նաև «Արմաթ»-ի՝ ճարտարագիտական կրթության հայկական ազգային ծրագրի օպերատոր։

Photos from DigiCode's post 31/05/2026

🚀 Անցկացրեցինք DigiCode-ը․ այս տարի՝ արդեն 11-րդ անգամ։

📸 ԴիջիԿոդ 2026-ի՝ կիրառական ծրագրավորման հայկական խոշորագույն մրցաշարի հաղթողների առաջին պաշտոնական ֆոտոսեսիան։

🎉 Չեմպիոններ, շնորհավորում ենք։ Հայաստանի տեխնոլոգիական ապագան շատ վստահելի ձեռքերում է։

Photos from DigiCode's post 30/05/2026

💻 Կիրառական ծրագրավորման DigiCode պատանեկան մրցույթը ԱՏՁՄ-ի օրացույցի կարևորագույն օրերից է։ ԴիջիԿոդն այն միջավայրն է, որը բացահայտում է մեր երկրի վաղվա տեխնոլոգիական առաջնորդներին։

🚀 Այսօր Վանաձորում մեկնարկեց 11-րդ ԴիջիԿոդի հանրապետական եզրափակիչ փուլը։

🏆 Հաջողություն բոլոր մասնակիցներին։

Photos from Union of Advanced Technology Enterprises-UATE's post 29/05/2026

☀️ Թեժ ամառվան ընդառաջ մեր համայնքը կրկին ընդլայնվում է։

▪️Arca l Armenian Card CJSC
▪️Highway
▪️Actual Solutions
▪️Whitebone - Experience Management
▪️BeeWeb
▪️Sitme
▪️APRI Armenia

🤝 Բարի գալուստ ԱՏՁՄ։ Շնորհակալություն հայկական տեխնոլոգիական էկոհամակարգը միասին զարգացնելու ձեր պատրաստակամության և Հայաստանը աշխարհի առանցքային տեխնոլոգիական կենտրոններից մեկը տեսնելու երազանքը կիսելու համար։

🚀 Երկար ու բովանդակալից ճանապարհ ունենք միասին անցնելու։

✨ Բարի ընթացք։

Photos from Union of Advanced Technology Enterprises-UATE's post 27/05/2026

💡 Գաղափարն ու տաղանդը բավարար չեն․ ստարտափ էկոհամակարգը կարիք ունի նաև ողջամիտ, ժամանակակից և աշխատող կարգավորումների։

Երևանում անցկացվեց փորձագիտական քննարկում՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, պետական և մասնավոր հատվածների ներկայացուցիչների, տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների և փորձագետների մասնակցությամբ։

Քննարկումը կազմակերպվել էր ԱՏՁՄ-ի կողմից իրականացվող «Հայաստանի ստարտափ էկոհամակարգի ֆինանսավորման մեխանիզմների քաղաքականության մշակում» հետազոտության շրջանակում։

🔎 Անդրադարձ կատարվեց հետևյալ ուղղություններին՝
• Հայաստանի ստարտափ էկոհամակարգի ֆինանսավորման հիմնական խնդիրներ
• միջազգային ֆինանսական գործիքներ և լավագույն փորձ
• հայկական միջավայրին հարմարեցվող քաղաքականության մոդելներ
• էկոհամակարգի երկարաժամկետ զարգացման գործնական մոտեցումներ

📊 Մասնակիցները քննարկեցին նախնական արդյունքները և գաղափարները՝ ուղղված Հայաստանի նորարարական միջավայրի մրցունակության բարձրացմանը։

🤝 Նախագիծն իրականացվում է «Digitizing Sectors for Competitiveness» ծրագրի շրջանակում, որը RECONOMY ծրագրի մաս է՝ Center for International Private Enterprise-ի և մի շարք գործընկերների հետ համագործակցությամբ։

🌍 RECONOMY-ն Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (Sida - Styrelsen för Internationellt Utvecklingssamarbete) ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիր է, որն իրականացվում է Helvetas-ի կողմից՝ համագործակցելով @ Strategic Development Agency NGO-ի և տարածաշրջանային այլ գործընկերների հետ։

«ԴիջիԿոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթի եզրափակիչը կանցկացվի Վանաձորում - Հայաստանի Հանրային Ռադիո 26/05/2026

🏆 Մեր համայնքի պարծանքներից մեկը DigiCode-ն է՝ կիրառական ծրագրավորման Հայաստանի խոշորագույն առաջնությունը, որն ԱՏՁՄ-ն այս տարի անցկացնում է արդեն 11-րդ անգամ։

📊 Մարզային փուլերին մասնակցած 1320 պատանի ճարտարագետներից եզրափակիչ է հասել 147-ը։

📍 Եզրափակիչը՝ մայիսի 30-ին, VTC - Vanadzor Technology Center by EIF-ում։

🚀 Հաջողություն բոլոր մասնակիցներին, և թող հաղթի ուժեղագույնը։

📻 Շնորհակալություն Հայաստանի Հանրային Ռադիոյին ՝ ձեռքը մեր երկրի տեխնոլոգիական զարկերակին պահելու համար։

«ԴիջիԿոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթի եզրափակիչը կանցկացվի Վանաձորում - Հայաստանի Հանրային Ռադիո Մայիսի 30-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կանցկացվի «ԴիջիԿոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան

Photos from Union of Advanced Technology Enterprises-UATE's post 21/05/2026

🤖 Ինչպե՞ս է արհեստական բանականությունն ազդում տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների վրա։

💼 Ինչպե՞ս են փոխվում բիզնես-մոդելներն ու զբաղվածության շուկան։

📊 Ի՞նչ չափանիշներով են առաջնորդվում պետությունները՝ ԱԲ ոլորտի հետազոտությունները ֆինանսավորելիս։

🎯 ԱՏՁՄ-ի աջակցությամբ անցկացված «Գիտություն, ԱԲ և բիզնես» կլոր սեղանի առանցքում հենց այս խնդիրներն էին։

🧠 Գիտության ու տեխնոլոգիական ոլորտի առաջատար ներկայացուցիչների մասնակցությամբ կլոր սեղանն անցկացվեց «Էվոլյուցիայի ժամանակ բարդության աճի վիճակագրական ֆիզիկան» միջազգային գիտաժողովի շրջանակում։

🤝 Շնորհակալություն կազմակերպչին՝ ԱԱԳԼ - A. Alikhanyan National Science Laboratory-ին՝ նախաձեռնողականության և բոլորիս հետաքրքրող խնդիրները գիտաժողովի մակարդակ բարձրացնելու համար։

🏛️ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա / NAS of RA, ԵՊՀ - Yerevan State University, Instigate և Ameriabank CJSC՝ շնորհակալություն անգնահատելի աջակցության համար։

Photos from Union of Advanced Technology Enterprises-UATE's post 13/05/2026

🚀 ԱՏՁՄ-ական նորամուծություններ շարքից

🤝 Խմբային «բիզնես-սփիդ-դեյթինգ»՝ UATE-ի ավանդական միթափների նեթվորքինգն էլ ավելի որակյալ դարձնելու համար։

⚡ Խմբով աշխատելը, փաստորեն, գործընթացը ոչ միայն ավելի արագ է դարձնում, այլև շատ ավելի արդյունավետ։

💼 Ֆոտոշարքում պատկերված տեխնոլոգիական ընկերությունների հիմնադիրներից, տնօրեններից ու «C» օղակի ղեկավարներից ոմանց միջև փոխգործակցությունն արդեն մեկնարկել է։

🏫 Եվս մեկ անգամ շնորհակալություն «Այբ» կրթական հիմնադրամ / Ayb Educational Foundation-ին՝ վերջին մեր միթափն ընդունելու և գերազանց անցկացնելու համար։

✨ Ինքը՝ միջավայրը թելադրում էր աճ, զարգացում և համագործակցություն։

11/05/2026

🌐 Եվս մեկ անգամ՝ մեկ տեսաշարով վերհիշենք ապրիլի մեր միթափը

Նորարարության, թռիչքային զարգացման և թարմ գաղափարների էներգիան այս անգամ՝ «Այբ»-ում։ 🚀

🏢 Օրվա հերոսները՝

▪️ Rate.am
▪️ Provectus
▪️ Wildberries
▪️ PADC / «ՓիԷյԴիՍի»
▪️ CapitalSoft
▪️ Product People Armenia
▪️ 4u.am
▪️ Armenian Innovation Foundation

🏫 Եվս մեկ անգամ՝ հատուկ շնորհակալություն «Այբ» դպրոցին և «Այբ» կրթական հիմնադրամ / Ayb Educational Foundation-ին՝ գերազանց հյուրընկալության, ոգեշնչող միջավայրի և անթերի կազմակերպման համար։

Want your business to be the top-listed Government Service in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


28 Movses Khorenatsi Street
Yerevan
0018

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00