Ջրային կոմիտե

Ջրային կոմիտե

Share

ՀՀ ՏԿԵՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ
ВОДНЫЙ КОМИТЕТ МТУИ РА
WATER COMMITTEE OF RA MTAI

Photos from AMPERA's post 01/06/2026
Photos from Ջրային կոմիտե's post 01/06/2026

🌍 Ջրային և ոռոգման բարելավման ծրագրի (WISE) թիմը Վրաստանում մասնակցել է Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի կողմից կազմակերպված «FIDIC Red և Yellow Books» պայմանագրերի կառավարման երկօրյա դասընթացին։

🎯 Դասընթացի նպատակն էր զարգացնել ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման կարողությունները՝ մասնավորապես FIDIC պայմանագրերի կիրառման, նախագծերի կառավարման, ֆինանսական վերահսկման և ռիսկերի կառավարման ոլորտներում։

📅 Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացել են FIDIC պայմանագրերի հիմնական սկզբունքներին, քննարկել վեճերի լուծման մեխանիզմները, վերլուծել գործնական իրավիճակներ՝ ձեռք բերելով նոր գիտելիքներ և փորձ ենթակառուցվածքային ծրագրերի արդյունավետ իրականացման համար։

#Ջրայինկոմիտե

Photos from Ջրային կոմիտե's post 22/05/2026

🌊 Ջրային կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Տիգրան Քանքանյանը, տեղակալ Նվարդ Վարդանյանն ու Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վարչության պետ Աննա Նազարյանը Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակության հետ աշխատանքային այցով եղել են Գեղարքունիքի մարզում։

🌊 ⚙️ Քննարկել և դիտարկել են Սևանի ավազանի՝ Գավառ, Մարտունի և Վարդենիս քաղաքների կեղտաջրերի մաքրման կայանների արդիականացման, ինչպես նաև հարակից գյուղական բնակավայրերի կեղտաջրերի հավաքման և հեռացման համակարգերի հարցը։

📑 ԱԶԲ օժանդակությամբ պատրաստվել է կեղտաջրերի կառավարման կարողությունների զարգացման ներդրումային փաթեթ, որի իրականացումն իրենից ենթադրում է Սևանի ավազանում կեղտաջրերի մաքրման խնդրի ամբողջական լուծում՝ փուլային տարբերակով։

⚙️ Այնուհետեւ Գավառ քաղաքում համայնքապետի տեղակալ Գրիգոր Դաշտոյանի հետ դիտարկել են Գավառի կեղտաջրերի մեխանիկական մաքրման կայանի աշխատանքը, որի շահագործումն ու սպասարկումն իրականացնում է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն։

#Ջրայինկոմիտե #ԱԶԲ #գետեր #Սեւանալիճ

Photos from Ջրային կոմիտե's post 21/05/2026

🌊📍Տեղի է ունեցել Ախուրյան, Արաքս գետերի ջրերի համատեղ օգտագործման Հայաստան- Թուրքիա հանձնաժողովի հերթական համատեղ նիստը, որն անցկացվել է Երևանում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են անդրսահմանային ջրային ռեսուրսների համատեղ կառավարման և օգտագործման վերաբերյալ հարցեր։

#Ջրայինկոմիտե #Հայաստան #ՋրառՓԲԸ #Գետեր #Արաքս #Ախուրյան

Photos from Ջրային կոմիտե's post 13/05/2026

💧🏞️ Ջրային կոմիտեի նախագահի տեղակալն աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր

🌊 Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Նվարդ Վարդանյանը Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ն․Գ․ Յուտակա Աոկինի և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի հետ գտնվում էր Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում նոր կառուցված օրվա կարգավորվող ջրամբարի (ՕԿՋ) բացման արարողությանը։

🏗️ Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ և ՄԱԶԾ «Աջակցություն Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին և Հայաստանի հյուրընկալող համայնքներին հիմնական ենթակառուցվածքների վերականգնման և սոցիալական ինտեգրման միջոցով» ծրագրի շրջանակում կառուցված ջրամբարի ծավալը 11.000 մ³ է։

🌱💦 Ակնկալվում է, որ ՕԿՋ-ի շահագործումը զգալիորեն կբարելավի ոռոգման ջրի հասանելիությունը՝ հնարավորություն ընձեռելով վերականգնել շուրջ 200 հեկտար չոռոգվող վարելահողերի ոռոգումը և ապահովել շուրջ 200 տնտեսությունների կայուն ջրամատակարարումը։

🚜🔧Ծրագրի շրջանակում Ճամբարակ համայնքը ներդրում է կատարել նաև ՕԿՋ-ին կից 4.424 մետր երկարությամբ ոռոգման ջրի բաշխման համակարգի կառուցման գործում։

#Ջրայինկոմիետ #Գեղարքունիք #ՕԿՋ #Հանդիպում

Photos from Ջրային կոմիտե's post 11/05/2026

👥 Այսօր Ջրային կոմիտեն հյուրընկալել էր ջրային ոլորտին առնչվող գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև հանրային և բնապահպանական քաղաքացիական նախաձեռնությունների ակտիվ անդամներին։

💧📊 Հանդիպում-քննարկման նպատակն էր ներկայացնել ոլորտում իրականացվող աշխատանքները, բարձրացնել իրազեկվածության մակարդակը և քննարկել համագործակցության հնարավոր շրջանակները։

📅 Հանդիպման ընթացքում մասնակիցներին է ներկայացվել Ջրային կոմիտեի դերը, գործառույթները, առաջնահերթությունները, ինչպես նաև ՋԿ-ի մասնակցությամբ և աջակցությամբ իրականացված, ընթացիկ ու նախատեսվող խոշոր ծրագրերը։

⚠️🌍Այնուհետև անդրադարձ է կատարվել ոլորտի արդիական խնդիրներին և մարտահրավերներին: Ներկաները բարձրացրել են իրենց մտահոգող հարցերը ոլորտային խնդիրների վերաբերյալ: Միաժամանակ ներկայացվել են առաջարկություններ և դիտարկումներ՝ ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով։

🤝🌐Կարևորելով հանրային իրազեկման, վերլուծական աշխատանքի և քաղաքացիական հասարակության մասնակցության դերը՝ Ջրային կոմիտեն շահագրգիռ կողմերին է ներկայացրել բաց և շարունակական համագործակցության հնարավոր ուղղություններ, մասնավորապես՝

• հանրային իրազեկման բարձրացում և տեղեկատվության տարածում,
• ոլորտային գործընթացների մոնիթորինգ և վերահսկողություն,
• կրթական և իրազեկման ծրագրերի իրականացում,
• համայնքային զարգացման և մասնակցային ծրագրերի խթանում և այլն։

#Ջրայինկոմիետ #ջուր #ՀԿ #Հանդիպում

10/05/2026

📹 Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանի հարցազրույցը «Հրապարակում» հաղորդաշարին

Photos from Ջրային կոմիտե's post 08/05/2026

💧🏛️ Մայիսի 7-ին Ջրային կոմիտեում կայացել է Ջրային համակարգերի օգտագործման և պահպանության տեխնիկական մշտական հանձնաժողովի նորանշանակ կազմի (Հանձնաժողովի) անդրանիկ նիստը։

🤝 Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել հանձնաժողովի անդամներին՝ անշահախնդիր ու նվիրված աշխատանքի պատրաստակամության համար։ Նա նաև նշել է, որ Հանձնաժողովի արդյունավետ գործունեության համար ստեղծված են անհրաժեշտ բոլոր նախադրյալները։

🗣️ ՋԿ նախագահը նաև հույս է հայտնել, որ հետագա համագործակցությունը կկառուցվի փոխադարձ վստահության և արդյունավետ համատեղ աշխատանքի հիման վրա։

👥 17 անդամից բաղկացած հանձնաժողովն առանցքային դեր ունի հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության ապահովման ոլորտում։ Հանձնաժողովի անդամների գերակշռող մասը հիդրոտեխնիկայի և առնչվող ոլորտների գիտնականներ են։

🗣️ Նիստի ընթացքում Հանձնաժողովի նախագահ Վոլոդյա Նարիմանյանը, ողջ հանձնաժողովի անունից, շնորհակալություն է հայտնել վստահության համար և վստահեցրել, որ աշխատանքներն իրականացվելու են բարձր պատասխանատվությամբ և անշահախնդիր մոտեցմամբ։

🌊 Այնուհետև նա ներկայացրել է աշխատանքային ծրագրի ձևավորման վերաբերյալ առաջարկություններ՝ համաձայն ՀՀ կառավարության «Հիդրոտեխնիկական կառուցվածքների անվտանգության հսկողության և ճնշման կարգը սահմանելու մասին» պահանջների։

✅📜Հանդիպման ավարտին հանձնաժողովի անդամներին հանձնվել են վկայականներ։

#Ջրայինկոմիտե #ջուր #նիստ #Հանձնաժողով

Photos from Ջրային կոմիտե's post 07/05/2026

🛫 Ջրային կոմիտեի աշխատակիցները Ղազախստանում էին

👥 ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի աշխատակիցները Եվրասիական զարգացման բանկի հրավերով գտնվել են Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում։

🌍 «Ջրային և էներգետիկ համալիրի համատեղ կառավարումը Կենտրոնական Ասիայում․ ընթացիկ կարգավիճակը և պետական ծրագրերը․ փորձի փոխանակում» թեմայով եռօրյա դասընթացին Ջրային կոմիտեից մասնակցել են Մոնիթորինգի և վերլուծությունների վարչության պետի տեղակալ Սուրեն Ասրյանը, Ջրամատակարարման և ջրահեռացման վարչության խորհրդական Գեղամ Տեր- Գրիգորյանը, Ոռոգման և կոլեկտորադրենաժային համակարգերի վարչության պետի տեղակալ Էդվարդ Բադալյանը։

👥 Սեմինար-դասընթացի ընթացքում քննարկվել են ջրային ռեսուրսների կառավարման և օգտագործման, ինչպես նաև էներգետիկ ոլորտում տարածաշրջանում առկա խնդիրներն ու ռիսկերը, դրանց հնարավոր լուծումները

🌊 Քննարկվել են նաև անդրսահմանային ջրային ռեսուրսների համատեղ կառավարման և օգտագործման, ջրի որակի համատեղ մոնիթորինգի իրականացման հետ կապված հարցեր։ Բացի այդ, տեղի են ունեցել քննարկումներ Կենտրոնական Ասիայի երկրների կայուն զարգացման խնդիրների, դրանց հնարավոր լուծումների և հեռանկարների վերաբերյալ։

🌊 Պանելային քննարկման ընթացքում Սուրեն Ասրյանը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության փորձը Վրաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության հետ համատեղ իրականացվող ջրային ռեսուրսների մոնիթորինգի, ինչպես նաև Թուրքիայի Հանրապետության հետ Ախուրյան և Արաքս գետերի ջրային ռեսուրսների համատեղ օգտագործման և ջրաչափական աշխատանքների վերաբերյալ։

🤝Մասնակիցները պատրաստակամություն են հայտնել շարունակել և առավել խորացնել հետագա համագործակցությունը։

#Ջրայինկոմիտե #աշխարհ #ջուր #դասընթաց

Want your business to be the top-listed Government Service in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Vardanants Str. 13a
Yerevan
0010

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00